f

Անկախ

Դավիթ Չալոյան․ «Ամեն ինչ անելու ենք՝ հայրենիքում լավագույն կերպով հանդես գալու համար»


Վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և ոսկե մեդալի արժանանալով՝ պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Հայաստանի հավաքականի առաջատար բռնցքամարտիկ, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը։ 
Անցկացրած տպավորիչ մենամարտերի շնորհիվ հայ մարզիկն արժանացավ նաև ստուգատեսի «Լավագույն բռնցքամարտիկ» կոչմանը։
Անկախի հետ զրույցում Դավիթը կիսվում է տպավորություններով՝ խոսելով առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք Բելգրադում հաղթանակներ տոնելու և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարից առաջ մարզումներով հագեցած նախապատրաստական փուլ եմ անցել անձնական մարզիչներիս՝ Ռուդիկ Մկրտչյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։ Լավ մարզավիճակում, հաղթական տրամադրված մեկնեցի մրցավայր։ Մրցաշարին մեկնել էի հաղթելու նպատակով։ Ուրախ եմ, որ ամեն բան ստացվեց։


- Մրցաշարի կազմակերպվածության, Ձեր անցկացրած մենամարտերի, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Սերբիայում ամեն բան շատ լավ և  բարձր մակարդակով էր կազմակերպված։ Ես 3 մենամարտ անցկացրի։ Առաջին մրցակիցս Ղազախստանից էր, այնուհետև մրցեցի սերբ մարզիկների հետ։ Եզրափակչում բավական դժվար պայքարում կարողացա հաղթել՝ միևնույն ժամանակ ճանաչվելով մրցաշարի «Լավագույն բռնցքամարտիկ»։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ոսկե մեդալը։ Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Այս մրցաշարը շատ կարևոր էր ուժերի փորձարկման առումով։ Իսկ հաջողության հասնելու համար ամենակարևոր նախապայմանն աշխատասիրությունն է։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում հատկապես այս դժվար ժամանկահատվածում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը։
-Մենք՝ մարզիկներս, ամեն բան անում ենք, որ եռագույնը միշտ ամենաբարձր կետերում ծածանենք, հաղթանակներ կերտենք՝ ինչ-որ չափով ուրախություն պարգևելով մեր հայրենակիցներին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Արդեն վերսկսել եմ մարզումներս և Ծաղկաձորում մասնակցում եմ ուսումնամարզական հավաքի։ Պատրաստվում ենք տարվա կարևոր իրադարձությանը՝  մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Ծաղկաձորյան հավաքից հետո ևս մեկ հավաք կունենանք «Օլիմպավանում», որպեսզի լիարժեք պատրաստ լինենք մեզ համար կարևոր ու պատասխանատու ստուգատեսին։ Ամեն ինչ անելու ենք, որ լավագույն կերպով հանդես գանք հայրենիքում և հաղթանակներ տոնենք։

բռնցքամարտ Սպորտ Դավիթ Չալոյան ոսկե մեդալ միջազգային մրցաշար հարցազրույց խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին