f

Անկախ

Պաշտպանները համաձայն չեն դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի հետ


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը։

Դատարանն սկզբից կհետազոտի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, մասնավորապես, դատավարական գործողությունների արձանագրությունները, ըստ մեղադրական եզրակացության նշված հերթականության՝ զննում, առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրությունները, իրեղեն ապացույցները և այլ փաստաթուղթ ապացույցները, որից հետո կանդրադառնա վկաների հարցաքննությանը։ Վկաներին հարցաքննելու են ըստ դատակոչի ցուցակի։ Խոսքը վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Վկաների ցուցմունքները լսելուց հետո դատարանը կհետազոտի գործում առկա փաստաթղթերը․ յուրաքանչյուր կողմ կհրապարակի այն փաստաթուղթը, որն իր կարծիքով, նշանակություն ունի սույն գործի համար։ Փաստաթղթերի հրապարակումից հետո դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, եթե վերջիններս ցանկություն ունենան դատարանում ցուցմունք տալ։

Պաշտպան Արամ Օրբելյանն առարկեց, նշելով, որ դատարանը թույլ է տվել դատավարական գործընթացով չնախատեսված գործողություն։ «Անհասկանալի իրավական պրոցեսի արդյունքում առանձնացվեց 5 վկա։ Չեմ տեսնում դատակոչի ցուցակում առկա բոլոր վկաներին չլսելու որևէ կառուցակարգ», - հայտարարեց Օրբելյանը։ Դատավոր Դանիբեկյանը պարզաբանեց, որ ապացույցների նշված ծավալը հետազոտելուց հետո դատարանը կքննարկի կողմերի միջնորդությունները, այդ թվում՝ այլ վկաներին դատակոչելու և հարցաքննելու, ինչպես նաև կհետազոտի նրանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները։

Ապացույցների հետազոտման նման կարգին դեմ առարկեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանը։ «Տրամաբանությունն անհասկանալի է․ կարգի սահմանման գաղափարն այն է, որ ապացույցներին հղում անելով կողմերը կարողանան հարցել ուղղել վկաներին», - ասաց Սահակյանն, ավելացնելով, որ նախագահող դատավորը ժամանակին պետք է ինքնաբացարկ հայտներ։ «Ամեն դատական նիստում Դուք ցույց եք տալիս, որ այս դահլիճում մեղադրող կողմը երկուսն են՝ մեր դիմաց նստածը և մեզանից ձախ նստածը՝ Դուք, որովհետև անընդհատ մեղադրող կողմի դիրքորոշումն եք տանում», - նշեց պաշտպանը։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան Երևանի ընդհանուր իրավասության դատարան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին