f

Անկախ

Արթուր Բարսեղյան․ «Հայաստանի առաջնությունը կարևոր է ուժերի փորձարկման առումով»


Վերջերս «Գրանդ սպորտ»  մարզահամալիրում կայացած Հայաստանի լողի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 5 անգամ պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց, Հայսստանի լողի հավաքականի առաջատար, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Բարսեղյանը։
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով՝ խոսելով նախապատրաստական ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ստուգատեսին։
-Շնորհակալ եմ։  Առաջնությունից առաջ Ծաղկաձորում մասնակցեմ եմ 14-օրյա ուսումնամարզական հավաքների՝ մարզիչներիս՝ Արման Վահանյանի ու Արմինե Ավետիսյանի գլխավորությամբ։  
Նշեմ, որ հատուկ նախապատրաստություն չի եղել, մարզումներն ընթացել են ըստ պլանավորածի։ Կարևորը տարեսկզբի հաջող մեկնարկն էր, նաև հարկավոր էր ճիշտ գնահատել հնարավորություններս։ Հիմա արդեն գիտեմ, թե ինչ եմ ունակ, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեմ, որ ուղղությամբ աշխատեմ ու հնարավորինս լավ պատրաստվեմ գալիք մրցաշարերին։  


-Առաջնության ընթացքի, մասնակիցների  մասին ի՞նչ կասեք։
-Առաջնությանը մոտեցել եմ  հանգիստ, իմ տարեքի մեջ։ Իմ հողի վրա ինձ լավ եմ զգում, առանց լարվելու, ոչ մի բանի  մասին չմտածելով՝ կատարել եմ իմ գործը։ 
Ուրախ եմ, որ մասնակիցների կազմը բավական ուժեղացել է, տարեցտարի աճը նկատելի է։ Ունենք բավական պատրաստված, հեռանկարային կրտսեր ընկերներ։ Շատ լավ մարզիկներ են մեծանում, հուսալի ապագա է սպասվում։ 
Ամեն բան լավ էր կազմակերպված, նկատելի էր, որ մասնակից մարզիկներն ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ էին մոտեցել առաջնությանը։ 


-Ինչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-Հասկացա, թե ինչ եմ ունակ և դեպի ուր եմ գնում։ Տարվա հաջող մեկնարկը տրված է։ Ինչպես նշեցի, ստուգատեսը կարևոր էր ուժերի փորձարկման և առաջիկա մրցաշարերին էլ ավելի լավ նախապատրաստվելու առումով։ 
Հաղթանակը խթան է գալիք մրցաշարերին նոր եռանդով պատրաստվելու համար։ 
Առաջիկայում՝ հունիսին, Բուդապեշտում մասնակցելու եմ աշխարհի առաջնությանը, որին հաջոդելու է Եվրոպայի առաջնությունը, հավանաբար կլինեն նաև այլ մրցաշարեր ևս։

լող Սպորտ Արթուր Բարսեղյան չեմպիոն հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին