f

Անկախ

Փաշինյանն  այսօր խոստովանեց, որ հայկական արցախյան օրակարգը միջազգային ասպարեզում այլևս որևէ աջակցություն չունի․ քաղաքագետ


ԵԱՀԿ Մինսկի խումբը գործող ձևաչա՞փ է, թե՞ այլևս անցյալի իրողություն։ Ո՞րն է Մինսկի խմբի ճակատագրի մասին Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների իրար հակասող հայտարարությունների պատճառը։ Եվ ի՞նչ է նշանակում Հայաստանի համար այս ձևաչափի  չեղարկումը։ Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ

-Պարոն Հակոբյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը  գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Ո՞րն է ռուսական ու ֆրանսիական կողմերի միմյանց հակասող հայտարարությունների պատճառը։

-Պրոցեսը կարելի է շատ կարճ  բնութագրել․  ռուս-արևմտյան  շատ կոշտ հակամարտությունը հիմա այս կամ այն չափով պրոյեկցվում է  բոլոր միջազգային  գործընթացների վրա։ Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ստեղծման պահից ի վեր առաջին անգամ  այդ հակամարտությունը պրոյեկցվեց նաև արցախյան հարցի կարգավորման  գործընթացի վրա։ Այսինքն՝ կոլեկտիվ Արևմուտքը և Ռուսաստանը Մինսկի խմբի շրջանակում համագործակցող բևեռներից  վերածվել են հակամարտող բևեռների։ Եվ այս պայմաններում, երբ արևմտյան համանախագահողները հայտարարում են, որ այս ֆորմատը գոյություն ունի, նկատի ունեն, որ գոյություն ունի առանց Ռուսաստանի։ 

Իրենց նպատակն է  Ռուսաստանին դուրս թողնել  բոլոր հնարավոր կարգավորող ֆորմատներից։ Կենցաղային լեզվով ասած՝ փորձում են աթոռը Ռուսաստանի տակից քաշել և այն  պրոցեները, որոնք տեղի էին ունենում Ռուսաստանի մոդերատորությամբ, վերցնել իրենց ձեռքը՝  Ռուսաստանին զրկելով  կարգավորման գործընթացի վրա գործուն ազդեցություն ունենալու  հնարավորությունից։

-Ռուսական կողմը վստահ է, որ Մինսկի խումբն այլևս չկա և Արցախի  հիմնախնդրի կարգավորմամբ այսուհետ իրենք են զբաղվելու։ Արևմուտքն էլ վստահ է, որ ձևաչափը կա և հենց իրենք են շարունակելու այդ գործը։  Ո՞վ է իրականում շարունակելու ՄԽ դերակատարության իրագործումը։

-Նա, ով ուժեղ կլինի և կկարողանա  ավելի լուրջ փաստարկներ  ներկայացնել  հակամարտող կողմերին՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին։ Նա, ով կկարողանա ավելի պրակտիկ ազդեցոթյուն ունենալ երկու կողմերի վրա և տարածաշրջանում ավելի մեծ կշիռ ունենալ։ Նա, առանց որի հնարավոր  չի լինի հարցի լուծման շուրջ ինչ-որ մի համաձայնության գալ, այն է՝  ոչ միայն փաստաթղթավորել, այլ նաև իրագործել։

Խնդիրն  այն է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները հիմա ոչ թե համագործակցում են միմյանց հետ, այլ մրցակցում են։ Նման պայմաններում Հայաստանն այնքան կարողություն,  այնքան անալիտիկ, դիվանագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական ռեսուրս պետք է ունենա, կարողանա հասկանալ, թե այս մրցակցության պայմաններում ինչպիսի վարք դրսևորի, որպեսզի կարողնա մաքսիմալ շահավետ, այս պարագայում գոնե նվազագույն վնասով դուրս գալ իրավիճակից։

Մեղմ ասած՝  խիստ կասկածում եմ, որ Հայաստանի իշխանություններն ունակ են նման բարդագույն միջազգային իրավիճակում և մթնոլորտում կողմնորոշվել և քիչ թե շատ հայանպաստ որոշումների հասնել։

-Հայկական կողմը շարունակում է պնդել, որ Մինսկի խմբի  ձևաչափը կա, հղում է անում այդ ֆորմատին։ Սա ի՞նչ է նշանակում, ինքնախաբեությա՞մբ ենք զբաղվում։ 

-Կարծում եմ՝  Հայաստանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ հիմա պարզապես սառեցված է այդ ֆորմատը, որ ինչ-որ մի պահի այս ամեն ինչը կավարտվի և ամեն բան կվերադառնա ի շրջանս յուր։

 Եթե իսկապես կարծում են, որ ամեն ինչ ավարտվելու է պատերազմի ավարտով, ապա իսկապես ինքնախաբերություն է։ Դա էլ հեռու չէ այսօրվա իշխանություններից, քանի որ ոչ պրոֆեսիոնալ, ոչ մտավոր ռեսուրս ունեն։ Բայց ավելի շուտ ես կարծում եմ, որ իրենք փորձում են հայկական շուստրիությամբ խաբել Ռուսաստանին։ 

Ֆրանսիացիները և ամերիկացիները հայտարարում են, որ ֆորմատը կա, բայց հիմա ամեն ինչ  տեղի է ունենալու  առանց ռուսների։ Եթե Հայաստանի իշխանություններն այդքան բանը գիտակցելով փորձում են առանց ռուսների ֆորմատներում որոշումներ ընդունել և  որոշումներ իրագործել, ապա այդ պայմաններում, կարծում եմ, մտածելու տեղ ունեն ռուսները։

-ՄԽ եռանախագահողների ձևաչափի վերացումը կամ չեղարկումն ի՞նչ է նշանակում Հայաստանի համար։

-Մինսկի խմբի շրջանակներում արված առաջարկները Հայաստանի և Արցախի համար երազելի չէին հայամետության տեսանկյունից։ Բայց Մինսկի խմբի ֆորմատն ուներ մանդատ կարգավորել հարաբերությունները, և այդ ձևաչափում  պաշտոնական աշխատանքային փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն էին, որոնք ենթադրում էին նաև հայկական շահի պահպանումը․  առնվազն արցախցիների ինքնորոշման իրավունքն  այնտեղ արձանագրված էր, որը ենթադրում էր նաև կարգավիճակի շուրջ հանրաքվեի հարց։ Դրանով էր պայմանավորված այն, որ հայկական կողմը երկար ժամանակ, նաև  պատերազմից հետո,  համարում էր, որ դա այն ֆորմատն է, որի ազդեցության վերականգնումն  անգամ պատերազմում պարտությունից և ստորագրած կապիտուլյացիայից հետո թույլ կտա հաշվի առնել հայկական շահը։ 

Հիմա, եթե չկա այդ ֆորմատը, նշանակում է, որ ըստ էության չկան  նաև խնդրի կարգավորման այն սկզբունքները, ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եվ չկա որևէ ֆորմատ, որը կզբաղվի  հարցի վերջնական կարգավորման և Արցախի կարգավիճակի  հարցերով։

-Ստացվում է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը պարանը դեպի իրենց են ձգում, բայց անկախ այն բանից, թե ով կհաղթի, կորցնողը մենք ենք լինելու, մանավանդ, ինչպես նշեցիք,  ՀՀ իշխանությունները նման բարդագույն իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու  կարողություն  չունեն։ Այդպե՞ս է։ 

-Ադրբեջանը հիմա փորձում է ոչ միայն լեգիտիմացնել պատերազմում իր հաղթանակը, այլ նաև ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել, ներառյալ մինչև խաղաղության պայմանագիրը։ Այստեղ խնդիրն այն է, որ  «զարմանալիորեն» մեր թշնամիների օրակարգն ամբողջովին համըկնում է Հայաստանի իշխանությունների օրակարգի հետ։ Դրա ապացույցն այն է, որ այն 5 սկզբունքները, որ առաջարկել է Ադրբեջանը, Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ  ընդունել են։Սովորաբար բանակցություններում կողմերը ներկայացնում են իրենց շահերն ու նպատակները, ապա բանակցությունների արդյունքում որոշակի կոմպրոմիսային լուծումների հասնում։ 

Հիմա Ադրբեջանն առաջարկել է ամբողջությամբ  իր շահերից բխող տարբերակ։ Եվ մեր հակառակորդի առաջարկած օրակարգը Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ ընդունում են։ Այսինքն,  տարօրինակ կերպով,  արտաքին թշնամու օրակարգը համընկնում է մեր ներքին իշխանության օրակարգի հետ։ Այս պարագայում պարզ է, որ էլի զիջումներ են լինելու։ Այսօր հենց Ազգային ժողովում Նիկոլ  Փաշինյանն այդ մասին էր խոսում, այն է՝ պետք է Արցախի կարգավիճակի պահանջների շուրջ  պլանկան իջեցնել, այլապես վտանգի տակ է դրվում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը։ Այսպիսով նա հող է նախապատրաստում առ այն, որ ստիպված ենք լինելու գնալու  պրագմատիկ զիջումների  կարգավիճակի հարցում։ 

Միշտ առաջնորդվել ենք սկզբունքով, որ Արցախի կարգավիճակը պետք է լուծվի տեղի բնակչության ինքորոշման իրավունքի հիման վրա։ Եթե ինքնորոշման պահանջից հրաժարվում ենք, մնում է, օրինակ, ինքնավարություն կամ մշակութային ինքնավարություն Ադրբեջանի կազմում, դա լավագույն դեպքում։ 

 Ինչո՞ւ է հիմա Փաշինյանը խոսում Արցախի բնակչության իրավունքի մասին,մինչդեռ  առաջ խոսում էր ինքնորոշման իրավունքի մասին։ Այդ իրավունքը ինչի՞ն է վերաբերում։ Օրինակ՝ մշակութային իրավունքներին, որպեսզի կարողանաս այնտեղ հայկական թատրոն բացել  կամ հայկական հեռուստաընկերություն ունենալ, դա կարող է լինել կրթական իրավունք, դա կարող է լինել մարդու իրավունք, բայց դա որևէ աղերս չունի այն  օրակարգի հետ, որով 88-ին սկսվել է Ղարաբաղյան շարժումը և որը դրանից հետո 30  տարի շարունակ ՀՀ բոլոր իշխանությունները կարողացել  են ակտուալ պահել և ընկալելի լինել  միջազգային հանրության համար։ 

Նիկոլ Փաշինյանն  այսօր խոստովանեց, որ հայկական արցախյան օրակարգը միջազգային ասպարեզում այլևս որևէ աջակցություն չունի։ Եթե առաջ Ալիևն էր հայտարարում, որ միջազգային կառույցների դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, ապա այսօր Նիկոլ Փաշինյանն ըստ էության խոստովանեց, որ բարձր կաբինետների դռների հետևում իրեն են ստիպում հաշտվել Արցախի կորստի հետ։ 

Արցախի շուրջ իրավիճակի տարբերությունը 2018-ից առաջ ընկած ժամանակահատվածի և ներկայի միջև սա է։

 

հարցազրույց Վիգեն Հակոբյան Նիկոլ Փաշինյան Ռուսաստան ԵԱՀԿ Մինսկի խումբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ խմբագրի ընտրանի Արցախի Հանրապետություն Ղարաբաղյան շարժում ինքնորոշման իրավունք Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին