f

Անկախ

Աննա Դանիբեկյանը չի ցանկանում քննել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, դա ակնհայտ է, իսկ ԲԴԽ-ն ձևացնում է, որ այստեղ խնդիր չկա. Հայկ Ալումյան (տեսանյութ)


Մարտի 17-ից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ տեղի չի ուենցել, խափանման միջոցի միջնորդությունները չեն քննվել դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով: Մեկ այլ իրավական երկրում Դատախազությունն առնվազն քրեական գործ պետք է հարուցած լիներ:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը:

Ըստ Ալումյանի՝ բացի մամուլում տարածված լուրերից, որ Աննա Դանիբեկյանը մարտի 17-ից բացակայում է, որովհետև քթեի վիրահատության է ենթարկվել, այլ տեղեկություն չուենն: Ինչ վերաբերում է խափանման միջոցի հարցի քննությունը մեկ այլ դատավորի մակագրելուն՝ Հայկ Ալումյանն ասաց, որ այդ հարցը պետք է լուծեր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը երևի տեղյակ չէ, որ առկա է ԲԴԽ-ի՝ 2018թ. հունիսի կարծեմ 8-ին կայացված   որոշմում, ըստ որի՝ նման իրավիճակներում միջնորդության քննությունը փոխանցվում է մեկ այլ դատավորի, եթե վարույթ իրականացնող դատավորի կողմից միջնորդության քննությունն անհնարին է»,-ասաց Ալումյանը:

 

Ինչ վերաբերում է Բարձրագույն դատալան խորհդրին, ապա Ալումյանն ասաց, որ ԲԴԽ-ի համար վտանգավոր է այս խնդրին արձագանքելը, որն ինքը չի արդարացնում, բայց հասկանում է:

«ԲԴԽ-ի համար պարզապես վտանգավոր է այս խնդիրը տեսնել և արձագանքել դրան: Իրենք վտանգավոր գոտում են գտնվում, իրենք չգիտեն, թե ինչ կպատահի, եթե այս գործով օրինական ընթացք նախաձեռնեն կամ որոշում կայացնեն: Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ ի՞նչ տեղի ունեցավ. հարուցումը մերժված գործը կրկին հարուցեց, դատարաններն արգելափակվեցին և այլն: Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատախազությունը որևէ ընթացք չտվեցին, հիմա մտածում, եք ԲԴԽ-ն պարոն Քոչարյանի գործով կարո՞ղ է որևէ ընթացք սկսել: Իրենք առաջին հերթին մտածում են իրենց ապահովության մասին, չգիտեն՝ կհանեն իրենց փողոց կանարգեն, թե դատարանը կարգելափակեն, դրա համար այդ մարդիկ աշխատում են գլուխ չդնել: Ջայլամը ոնց է թաքնվում պրոբլեմների դեպքում՝ գլուխը մտցնում է ավազի մեջ, հիմա ԲԴԽ-ն ոնց է թաքնվում խնդիրներից, ձև է անում, թե այդ խնդիրը չկա»,-ասաց Ալումյանը:

Ինչ վերաբերում է Աննա Դանիբեկյանին, ապա Ալումյանն ասաց, որ ակնհայտ է, որ նա չի ցանկանում քննել այդ միջնորդությունը. «Մի կողմից օրենքը, ՄԻԵԴ-ն ասում են, որ հիմքեր չկան պարոն Քոչարյանին պահելու կալանքի տակ, բայց պահվում է  կալանքի տակ, հիմա դատավոր Դանիբեկյանին միջնորդություններ են ներկայցված: Դանիբեկյանը  հասկանում է, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, մյուս կողմից՝ նա հասկանում է, որ եթե պարոն Քոչարյանին կալանքից ազատի, իր համար կարող են կատաստրոֆիկ հետևանքներ լինել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հայկ Ալումյան Ռոբերտ Քոչարյան Աննա Դանիբեկյան ԲԴԽ դատավոր

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին