f

Անկախ

Սփյուռքը հիասթափված է Հայաստան պրոեկտից. Ցավոք, Սփյուռքի հանդեպ ունենք սպառողական մոտեցում. Վահրամ Միրաքյան


«Մանթաշյանց» գործարարների միության հերթական հանգստյան օրերն աշխատանքային էին. Ծաղկաձորում կայացել է ակումբի  13-րդ հանդիպումը, որն էականորեն տարբերվեց մնացածից, քանի որ բիզնես-միջոցառմանը ներկա էին միության անդամ մոտ 200 հայ գործարարներ։

Գործարները բիզնես միջոցառմանը եկել էին ընտանիքներով: Վահրամ Միրաքյանի խոսքով, հատուկ են այդպես կազմակերպել, որ միության, գործարարների ներսում ավելի մտերմիկ մթնոլորտ ձեւավորվի, որ մարդիկ ընկերություն, բարեկամություն անեն միմյանց հետ, ընտանիքներով շփվեն.  «Ընկերություն ունենք, որ մեկուկես տարվա ընթացքում շրջանառությունը կրկնապատկել է, կա ընկերություն, որ հենց ակումբի ներսում պայմանավորվածությունների արդյունքում մեկ միլիոն դոլարի վաճառք է արել: Այսպիսի ակումբների միջոցով գործարարները կարողանում են միանգամից ոլորտային համայնքին մուտք ունենալ, մեկ զանգի միջոցով հարց են լուծում եւ այլն»:

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը իր ելույթում ընդգծեց նաև, որ իրենց նպատակն է միության յուրաքանչյուր հաջորդ հավաք նախորդից ավելի լավը դարձնել․

«Ավելի հետաքրքիր, առավել օգտակար կապերի, համագործակցության, հետագա շփումների  առումով։ Մյուս հավաքն արդեն շատ ավելի մարդաշատ կլինի, քանի որ մեր շարքերն ընդլայնվում են» ընդգծեց Վահրամ Միրքայանը։

Հարյուրավոր օրինակներ կան, թե ինչպես են ակումբականները միմյանց հետ համագործակցելու արդյունքում մի քանի անգամ բազմապատկել իրենց բիզնեսի շրջանառությունը։ Անդամակցելով «Մանթաշյանցին»՝ գործարարները ստանում են նոր համագործակցություններ, ձեռք բերում նոր ընկերներ, գործընկերային հարաբերություններ հաստատում։ Դառնալով նմանատիպ ակումբի անդամ՝ գործարարները, Միրաքյանի խոսքով,  միանգամից մուտք են գործում ոլորտային մեծ համայնք և մի քանի անգամ մեծացնում բիզնեսի արդյունավետությունը։

«Մոտ ապագայում ծրագրում ենք ևս 6 քաղաքներում «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղեր հիմնել։ Նպատակ ունենք յուրաքանչյուր տարվա ամռանը միության անդամ գործարաների մասնակցությամբ հավաքներ իրականացնել Հայաստանում։ Այս տարի պլանավորում ենք առաջին անգամ կյանքի կոչել գաղափարը․ հավաք կազմակերպել ամբողջ աշխարհի ակումբական գործարարների մասնակցությամբ։ Մոտ մեկ շաբաթ գործարարները կծանոթանան ինչպես միմյանց հետ, այնպես էլ Հայաստանին, շփումներ կունենան իշխանության ոլորտային ներկայացուցիչների հետ, ակումբական գործարարների հետ։ Արդյունքում կուժեղանա Հայաստան-Սփյուռք գործարար կապը, կձևավորվեն նաև անձնական, ավելի էմոցիոնալ կապեր միմյանց միջև։ Բացի այդ համաշխարհային մակարդակով հայ գործարարների հավաք կդառնա, որը համագործակցության լավ հնարավորություն կտա»,- նկատեց Միրաքյանը։

«Սփյուռքը հիասթափված է Հայաստանի Հանրապետություն պրոեկտից։ Ցավոք սրտի, Սփյուռքի հանդեպ ունենք շատ սպառողական մոտեցում, իրենց էմոցիոնալ կապվածությունը հայրենիքի հետ օգտագործում ենք ու անընդհատ ինչ-որ բան ենք ուզում։ Ցանկացած վերաբերմունք ձևավորվում է հպման կետերի միջոցով։

Օրինակ, մենք շփվում ենք X ընկերության աշխատակցի հետ, ով տվյալ պարագայում մեր հպման կետն է, ում միջոցով մենք կարծիք ենք կազմում այդ կազմակերպության մասին։ Գուցե այդ ընկերության հիմնադիրը բավականին դրական անձնավորություն է, սակայն աշխատակիցը վատ է սպասարկում ու արդյունքում վատ կարծիք է ձևավորվում ընկերության մասին։ Մոտավորապես նույնն էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում է։ ՀՀ-ն ևս Սփյուռքի հետ ունի հպման կետեր։ Երբ տեսնում ենք, թե ի՞նչ հպման կետերով ենք Սփյուռքի հետ առնչվում, հասկանալի է դառնում այդ հիասթափության պատճառը։ Մենք միշտ ուզում ենք, ու հիմնականում գումար։ Այսինչ, օգնության կարգախոսով չպետք է գնալ Սփյուռքի մոտ։

Եթե մարդը հիասթափվել է, վստահության վերականգնումը շատ բարդ ու երկարատև կլինի։ Բավական ծանր աշխատանք է, բայց պետք է անել»,- նկատում է Միրաքյանը։

Հիշեցնենք, որ միության հերթական բիզնես-միջոցառումը տեղի ունեցավ ապրիիլի 9-10-ին։ Միջոցառման ընթացքում բացի միության հետագա ծրագրերից, նոր գործառույթների ու գաղափարների ներկայացումից, ներկայացվեցին նաև միության նոր անդամները՝ հակիրճ պատմելով իրենց ծավալած գործունեության մասին։ Միջոցառման  հատուկ հյուրը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր, ում իրենց հուզող հարցերն ուղղեցին ակումբական գործարարները՝ ձեռքբերելով հետագա համագործակցություն պայմանավորվածություն։

Հայաստան Վահրամ Միրաքյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին