f

Անկախ

Ո՞վ կդառնա Ֆրանսիայի նախագահը․ և Մակրոնը, և Լը Պենը նույնական հնարավորություններ ունեն


Ո՞վ կդառնա ԵՄ-ում  հզորությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող և  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԵՄ երկրներից միակ մշտական ներկայացուցիչ Ֆրանսիայի նախագահը։ Հարցի պատասխանը Ֆրանսիայի քաղաքացիները կտան ապրիլի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների քվեների 50 տոկոսից ավելին։ Երկրորդ փուլում նախագահի աթոռի համար կպայքարեն գործող նախագահ Էմանուել Մակրոնը և ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Առաջին փուլի արդյունքներով քվեների ընդամենը 0,19 տոկոս տարբերությամբ առաջատար է Մակրոնը,  նա ստացել է քվեների 27,6 տոկոսը, իսկ Մարին Լը Պենը՝ 27,41 տոկոսը։

Եթե 2017-ի նախագահական ընտրություններում, որտեղ ընտրությունների երկրորդ փուլում կրկին այս քաղաքական գործիչներն էին պայքարում  նախագահի աթոռի համար, աներկբա ֆավորիտ էր համարվում Մակրոնը, որը և ի վերջո ստացավ քվեների 66 տոկոսը, ապա այս անգամ վերլուծաբանները դժվարանում են կանխատեսումներ անել։ Մասնագետների կարծիքով՝ որոշիչ է լինելու երրորդ տեղը զբաղեցրած Ժան Լյուկ Մելանշսոնի ընտրազանգվածի կողմնորոշումը։ Ձախակողմյան այս գործչի ընտրազանգվածը 2017-ին քվեարկեց Մակրոնի օգտին՝ թույլ չտալու ազգայնական ուժերի հաղթանակը։ Այս անգամ, ինչպես վկայում են հետազոտությունները, 22 տոկոս քվե ստացած Մելանշսոնի ընտրազանգվածի մի մասը Լը Պենի օգտին կարող է քվեարկել։

Ո՞րն է Մակրոնի ձախողման պատճառը

Մասնագետների կարծիքով՝ Մակրոնի ձախողման հիմնական պատճառը անշուք ընտրարշավն էր․ այդ շրջանում նա ավելի շատ զբաղված էր Ուկրաինայում ընթացող պատերազմով և խնդրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը ներկայացնելով։ Իսկ ահա Լը Պենը, որի վարկանիշի վրա վատ էին անդրադարձել նախկինում  ՌԴ նախագահ Պուտինի հասցեին հնչեցրած ոչ քննադատական խոսքերը, կարողացավ միավորել իր ընտրազանգվածին և վստահ քարոզարշավ անցկացնել։

Մակրոնի վարկանիշի վրա բացասական ազդեցություն  են ունեցել նաև գնաճն ու ինֆլյացիան։ Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ֆրանսիացի ընտրողի համար ներկայում առաջնային է գնողունակության խնդիրը։ Այնուամենայնիվ, ներկայում Ֆրանսիայում գործազրկությունը ցածր մակարդակի վրա է, և ընտրողների կարծիքով՝ գործող պայմաններում դժվար թե որևէ այլ գործիչ կարողանար ավելի լավ ցուցանիշներ  ապահովել։

Ի՞նչ են խոստանում թեկնածուները

Լը Պենը ցանկանում է ոչ միայն պահպանել կենսաթոշակային 62-ամյա տարիքը, այլ նաև նվազեցնել այն մինչև 60 տարեկանը այն անձանց համար, որոնք սկսել են աշխատել 20 տարեկանից վաղ հասակից։

Իսկ ահա Մակրոնը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ հասցնելով 65-ի, բացառությամբ ծանր և վտանգավոր աշխատանքով զբաղվողների համար։ Նրա կարծիքով՝ դա հնարավորություն կտա կենսաթոշակային համակարգը կենսունակ դարձնել և բարձրացնել ցածր կենսաթոշակները։

Մակրոնը նախորդ անգամ ընտրվելիս խոստացել էր նվազեցնել գործազրկությունը՝ այն 10 տոկոսից հասցնելով 7 տոկոսի։ Այս խոստումը նաև ամբողջությամբ իրագործել չի կարողացել, ներկայում Ֆրանսիայում գործազրկությունը 7,4 տոկոս է։ Իսկ ահա պաշտոնավարման հաջորդ փուլում Մակրոնը խոստանում է իսպառ վերացնել գործազրկությունը։ Նաև խոստանում է տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար նվազեցնել հարկերը տարեկան ընդհանուր 15 մլրդ եվրոյով։

Իսկ ահա Լը Պենը պատրաստվում է չեղարկել եկամտահարկը 30 տարեկանից երիտասարդների համար, ինչպես նաև ազատել ձեռնարկություններին հարկերի վճարումից, եթե նրանք իրենց աշխատակիցների նվազագույն վարձատրությունը բարձրացնեն 10 տոկոսով։

Լը Պենը նաև ցանկանում է հանրաքվե անցկացնել՝ իմիգրացիան սահմանափակելու համար, ինչպես նաև արգելել հիջաբի կրումը հանրային վայրերում։ Նա նաև ցանկանում է ԵՄ-ն վերածել ազգերի միության, որտեղ երկրները կապված չեն ԵՄ ընդհանուր օրենքներով։

Նշենք, որ Մակրոնի կենտրոնամետ  «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը պարտություն է կրել գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններում և ամենայն հավանականությամբ կկորցնի նաև խորհրդարանական տեղերը հունիսին կայանալիք ընտրություններին։ Այս պարագայում, անգամ եթե Մակրոնը հաղթի, նրա նախընտրական ծրագրի իրագործումը կբարդանա կամ գուցե որոշ առումներով անհնար կդառնա։

 

 

Ֆրանսիա նախագահական ընտրություններ Էմանուել Մակրոն Մարին Լը Պեն խմբագրի ընտրանի

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին