f

Անկախ

Երվանդ Մկրտչյան․ «Անբացատրելի զգացողություն է, երբ քո դրոշը թշնամու երկրում ես բարձրացնում»


Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար մարզիկ Երվանդ Մկրտչյանը վերջերս Ստամբուլում կայացած  Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց։ Հայ մարզիկը 1500մ վազքում ցույց  տվեց 3․46,05 արդյունք։
Անկախի հետ զրույցում Երվանդը կիսվում է տպավորություններով, խոսում դժվարությունների հաղթահարման և հատկապես Թուրքիայում հայոց եռագույնը բարձրացնելու կարևորության մասին։

 

-Շնորհավորում ենք Ստամբուլում հաջողության հասնելու,  մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Նախապատրաստական աշխատանքներն  այս տարի ևս, նախորդների նման, շատ դժվար են անցել, բայց կարողացել եմ հաղթահարել։ Այդ շրջանն անցել եմ իմ մարզչի՝ Գրիգոր Բարսեղյանի հետ։ Մարզումներս անցկացրել եմ ըստ պլանի։ Ճիշտ է, բավական դժվար էր՝ եղանակաին պայմաններից ելնելով, բայց ամեն ինչ անում էինք նախատեսվածից հետ չընկնելու համար։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։
Տրամադրվածությունս մրցաշարին  շատ լավ էր,  հոգեբանորեն էլ էի պատրաստ, որ պետք է լավ մասնակցեմ։ 


-Ձեր ելույթն ինչպե՞ս կգնահատեք։
-Ամեն ինչ լավ ստացվեց, կարելի է ասել, մեր նախատեսածին համաձայն, բայց ինչպես միշտ, կարող էի և ավելի լավ ելույթ ունենալ։
Արդյունքս բավական լավ էր։ Ձմռանը դրսում պարապելուց հետո ներսում մասնակցելն արդեն շատ լավ է։ Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ տարբեր երկրներից, բավական ուժեղ կազմ էր հավաքվել, նաև կազմակերպվածությունն էր բարձր մակարդակի։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
-Մեդալը միշտ հաճելի է, երբ զգում ես, որ տանջանքդ զուր չի անցել։ Ինձ թվում է հաճելի պահ է եռագույնի ծածանումը․ճիշտ է, սպորտը չեն քաղականացնում, բայց երբ քո դրոշը  թշնամու երկրում ես բարձրացնում, զգացումն անբացատրելի է։
Առաջիկայում կան մրցաշարեր, շարունակելու եմ աշախատել ինձ վրա, որ ավելի լավ մակարդակով ելույթներ ունենամ՝ փորձելով բարձր պահել երկրիս պատիվը միջազգային հարթակներում։

աթլետիկա Բալկանյան երկրների առաջնություն Երվանդ Մկրտչյան արծաթե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին