f

Անկախ

Մեզ աղոթքը չի՛ փրկել և չի՛ փրկելու, մեր միակ «աստվածը», որին պետք է աղոթել, զե՛նքն է:


Հին հարցազրույց, որ միշտ արդիական է։

Past.am-ի հյուրն է հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Մարգարյանը։

Մենք ենք « կերտել» մեր ուժեղ թշնամիներին, նրանց ներարկել մեր արյունն ու ավյունը, և հիմա մեր կողմից ստեղծված «մուտանտը» մեզ խժռում է․

– Տիկին Մարգարյան, Դուք զբաղվում եք հայագիտական խնդիրներով անդրադարձել եք նաև օտար ազգերի պատմամշակութային զարգացման հարցերում հայերի թողած հետքերին։ Ի՞նչ կասեք այդ առումով։

– Ցավալիորեն շատ են հետքերը: Ինչո՞ւ ցավալիորեն: Որովհետև աշխարհով մեկ մեր սփռվածությունը սկիզբ չի առել 1915 թվականի ցեղասպանությունից հետո: Այն ընթացել է և՛ վաղ միջնադարում, և՛ ուշ միջնադարում: Ավելին` կարելի է ասել, որ այն ունի առնվազն 2000 տարվա փաստագրված պատմություն:

Սակայն բնավ էլ պարծենալիք չէ, որ հայերը՝ ներդնելով սեփական գիտելիքները և ունակությունները, ծառայել ու մինչ այժմ էլ ծառայում են տարբեր երկրների կայացման գործին։

Ունենք անգնահատելի հարստություններ՝ Մատենադարանը, պատմագիտական տարբեր աղբյուրներ, բազում օտարալեզու աշխատություններ, որոնց սակայն շատ չնչին մասն ենք օգտագործում: Եվ եղած նյութն էլ օգտագործում ենք քամված վիճակում: Երբեք մենք չենք խորացել իրերի բուն ընթացքի մեջ: Եվ իրադարձությունների պատճառահետևանքային կապը այդպես էլ բացահայտված չի եղել:

Եվ ամենակարևորը` ունենալով նման պատմամշակութային հարստություն, մենք վերջինիս նկատմամբ ցուցաբերում ենք շատ պարզունակ վերաբերմունք: Արդյունքում` չնչին իմացություն ունենք այդ ամենի վերաբերյալ:

Պատմություն ունենալու նպատակն այն սերունդներին վերապատմելը չէ, այլ հետևություններ անելը և դրա հիման վրա ռազմավարություն մշակելը: Մեզ պակասում է պատմության մեջ սեփական հայեցակարգը: Մենք մեր անցյալին չենք տիրապետում, և այս է պատճառը, որ «բերովի ջրով»՝ ներմուծված քրիստոնեական գաղափարներով, «ջրհորը» չի լցվում:

Մենք վերացական գաղափարներ ու կերպարներ ենք ստեղծել և ինքնախաբեությամբ ու ինքնաներշնչմամբ ենք զբաղված: Այո, և՛ հռոմեական կայսրերի ընտրյալ գնդերը հայկական լեգեոններն էին, և՛ բյուզանդական բանակն ու կայսրերն էին հայեր, և բուլղարական հայ թագավոր ենք ունեցել, Մոլդովական պետությունը հիմնադրել են հայերը, Ավստրո–Հունգարական կայսրության ֆինանսավորողները հայերն էին:

Օսմանյան կայսրությունում ևս բոլոր ոլորտներում աշխատել են հայերը: Պալյան գերդաստանը, որոնք տոհմիկ ճարտարապետներ էին, պալատներ ու հազարավոր մզկիթներ շինեցին (3 հազար) իրենց ազգն ու երկիրը ստրկացրած թուրքի համար: Հակոբ Մարթայան անունով մեկը, կոտորված հայերի արյունը դեռ չչորացած, ծառայության անցավ Աթաթուրքի մոտ, նորաստեղծ Թուրքիայի հանրապետության «բերանը լեզու դրեց»` ստեղծեց թուրքերեն լեզվի քերականություն: Թուրքերի համար հիմնը գրեց Թունջբոյաջյան անունով մի հայ: Շա՛տ ավելի ոգեղեն հիմն, քան մեր ներկայի ողբերգ –հիմնը: Թուրքերի համար բառարաններ գրեցին հայերը...

Կարելի է անվերջ թվարկել հայերի՝ այս կամ այն երկրի մշակույթին, նյութական քաղաքակրթությանը մատուցած ծառայությունները: Դրանից Հայաստանը հզորացա՞վ, կայացա՞վ: Մենք ենք « կերտել» մեր ուժեղ թշնամիներին, նրանց ներարկել մեր արյունն ու ավյունը, և հիմա մեր կողմից ստեղծված «մուտանտը» մեզ խժռում է, իսկ նրանց թերմացքը մեր երկրի ներսում իր «մշակույթն» է թելադրում:

Դուք մի պահ պատկերացրեք , եթե այն բոլոր հայերը, որոնք դարերով ծառայել են օտարներին, ծառայած լինեին իրենց երկրին ու նրա պաշտպանությանը, իրենց տաղանդը ներդնեին սեփական երկրում, ինչպիսի՞ Հայաստան կունենայինք:

– Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք Մատենադարանի մատյանները արդյունավետ ու բավարար չենք ուսումնասիրում:

– Եթե ուսումնասիրում ենք, ապա միայն կրոնագիտական թեմաների առումով: Մեծ առումով այն քրիստոնեական գրականության հավաքատեղի է:

Մինչ քրիստոնեությունը ընդունելը հայերը հայ էին, չէ՞: Եվ առանց մշակույթ չեն եղել նրանք:

Իրականում մեր ինքնաճանաչողությունը շատ մակերեսային է. մենք մեզ նույնացնում ենք քրիստոնեական գաղափարախոսության և մշակույթի հետ, այն դեպքում, երբ իրականում իր արժեքաբանական, մշակութային առումով մեր տեսակը շատ ավելի բազմաշերտ է, հզոր է, լայն է, մեծ է: Միտումնավոր մեզանից օտարված է մեր տեսակի գիտակցությունը: Ինչո՞ւ:

Եբրայեական իմաստունների կանոնակարգերից մեկն ասում է` եթե ուզում ես երկիրը տիրել, ուրեմն առաջին հերթին ոչնչացրու նրա գրավոր աղբյուրները: Կտրիր նրանց պատմական հիշողությունը և նոր սերնդին դաստիարակիր այնպես, ինչպես դու ես ուզում:

– Բայց մեր աղբյուրները ոչնչացվել են համարյա 1700 տարի առաջ` 301 թվականից հետո:

– Ագաթանգեղոսն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է, թե Հայաստանի բոլոր նախարարական տները` 15–20 նախարարական տներ իրենց գերդաստաններով, մոտ 70 հազար մարդ, երկրից դուրս հանվեցին: Դուրս բերվեց նաև ազգային ամբողջ հարստությունը, նաև` արքայական գանձատան արժեքները:

– Իսկ մեր եկեղեցու դիրքորոշումը ո՞րն էր, ինչո՞ւ էր հանդուրժող:

– Եկեղեցին այլ տարբերակ չուներ, այն դաշն էր կնքել Հռոմի հետ: Եվ երբ ազնվականական դասը ոչնչացվեց, նյութական հարստությունը երկրից հանվեց, ժողովուրդը մնաց անգլուխ: Ինչպես ասում են` դավին անտեղյակ, շատ ժամանակ նաև` ցավին անհաղորդ:

Նա` ժողովուրդը, այլևս ի՞նչ պետք է աներ, երբ իր մեհյաններն ավերված էին, գրքերը վառված էին: Իսկ այն ժամանակներում քիչ էին նաև գրաճանաչները. նրանք հիմնականում քրմական դասին էին պատկանում:

– Ինչո՞ւ հայերի հետ այդպես եղավ. քրիստոնեություն ընդունելով կորցրեց իր մշակույթը, ոչնչացվեցին նրա արժեքները, գլխատվեց ժողովուրդը: Ո՞րն էր նպատակը․

– Նպատակը զավթելը, կողոպտելը և երկիրը հարկատու դարձնելն էր: Հիմա ե՛ս հարցը տամ. ինչո՞ւ հայերը չեն մտածել գնալ ու այլ երկրներ նվաճել, նրանց ունեցածը թալանել–բերել: Չեն մտածել այդ մասին, որովհետև երկրագործներ են եղել: Երբ բնիկ է ժողովուրդը, հող ունի մշակելու, անասուն ունի պահելու, ժամանակ չունի մտածելու այլ երկրներ գնալու, զավթելու ու կողոպտելու մասին:

Եվ դրան զուգահեռ կան նաև ազգեր, որոնք քոչվորներ կամ որսորդներ են: Նրանք հարստանում են միայն նվաճելու ու թալանելու ճանապարհով:

Իսկ մենք վերջին հազարամյակում հոգեբանորեն պատրաստ չենք եղել ընդդիմանալու մեկին, պաշտպանական համակարգ ունենալու (ի բացառյալ որոշ դեմքերի և դեպքերի, օրինակ՝ Դավիթ Բեկը): «Սիրիր թշնամուդ» քրիստոնեական պատվիրանը գենետիկ մակարդակում մեր մեջ ոչնչացրել է թշնամու նկատմամբ բնական զգաստության ու պաշտպանական բնազդը:

Արցախյան հերոսամարտի տարիներին, առաջին անգամ, երբ մենք մենակ մնացինք մեր հերթական «կերտած» թշնամու հետ դեմ դիմաց, սահմանային իրավիճակում ի հայտ եկավ «վճռական միայնակի» հոգեբանությունը:

Մեզ աղոթքը չի՛ փրկել և չի՛ փրկելու, մեր միակ «աստվածը», որին պետք է աղոթել, զե՛նքն է:

Նազելի Մարգարյան ՖԲ Գրառում հարցազրույց Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին