f

Անկախ

Մանվել Խնձրցյան. «Լավ հանդես գալու ու պայքարելու մեծ ցանկություն ունեի»


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, նորամուտը մեծահասկաների պայքարում մեդալով նշանավորեց երիտասարդ և հեռանկարյին մարզիկ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։  
Անկախի հետ զրույցում Մանվելը կիսվում է տպավորություններով՝ խոսելով հայրենիքը ներկայացնելու պատասխանատվության մասին։


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ: Հստակ սահմանված գրաֆիկով ենք նախապատրաստվել՝ տարին  ուսումնամարզական հավաքով  սկսելով,  որին հաջորդեց Ուկրաինայում կայացած մեծահասակաների միջազգային մրցաշարը, որից և վերադարձա ոսկե մեդալով։ 
Հետո նորից հավաքներ եղան, և մեկնեցինք Բուդապեշտ։ Նշեմ, որ այդ ընթացքում համալսարանի դասերին չէի կարողանում հաճախել և նյութերը հիմնականում ուսումնասիրում էի հավաքներին։ Լավ հանդես գալու ու պայքարելու մեծ ցանկություն ունեի։   


-Ձեր ելույթները, անցկացրած գոտեմարտերը ինչպե՞ս կգնահատեք։
-Ելույթներս կգնահատեմ դրական: Կառանձնացնեմ 2-րդ գոտեմարտս թուրք մարզիկի հետ, բայց ոչ ազգային տարաձայնությունների պատճառով․ հետաքրքիր պայքար ստացվեց։   


-Ի՞նչ տվեց Ձեզ մեդալը մեծահասակների առաջնությունում։
-Զգացողությունների հետ կապված ասեմ՝ սպասում եմ ոսկուն։ Ինձ համար շատ կարևոր է զգալ այդ էմոցիաները, որի համար և սպորտում եմ։  
Այս ձեռքբերումն ինձ տվեց  վստահության ևս մեկ նիշ:  Ի տարբերություն երիտասարդական առաջնությունների՝ լսարանը մեծահասակներում ավելի լայն է, և շատ ավելի շատ շնորհավորանքներ եմ ստացել:
Նշեմ, որ երկիր ներկայացնելը  հաճելի զգացողություն է պարգևում, ավելացնեմ նաև՝ պատասխանատվության զգացումը, որն ինձ շատ է օգնում: 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Այժմ հանգստանում եմ։  Վնասվածք ունեմ, կվերականգնվեմ ու կսկսեմ մարզվել՝ նախապատրաստվելով  աշխարհի առաջնությանը: 


 

Սպորտ բրոնզե մեդալ Հունգարիա Մանվել Խնձրցյան խմբագրի ընտրանի հարցազրույց ազատ ոճի ըմբշամարտ

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին