f

Անկախ

armdaily․Ինչու են ԼՀԿ-ականները «ցնցումների» մեջ. Մարուքյանի մասին կամ լավը, կամ ոչինչ


Մի քանի օր է՝ ԼՀԿ-ականները «ցնցումների» մեջ են։ Պատճառը՝ Ստեփանակերտի շուկայում Էդմոն Մարուքյանի ընդունելության լուրն է եղել, որը ԼՀԿ-ականները համառորեն փորձում են հերքել։ Հիմա «հայտնի ընդունելության» հանգամանքները Մարուքյանը հերքում է, իսկ Արցախի աղբյուրները, մասնակից առեւտրականները այլ բացահայտումներ են անում, անգամ տեսանյութ է տարածվել, որը, իհարկե, ողջ եղելությունը չի արտացոլում։
Հիմա Մարուքյանը եւ նրա քաղաքական կենսագրությունը, վերջին հանգրվանը մի կողմ, անգամ Ստեփանակերտի շուկայում տեղի ունեցած միջադեպը մի կողմ, այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին ԼՀԿ-ականների «կերպարանփոխումն է»։
Երբեմնի ամենադեմոկրատ, հանդուրժող, կիրթ, զարգացած երիտկուսակցականները այսօր դարձել են անհանդուրժող, իրականությունից կտրված, քննադատությանը չդիմացող։

Հիմա ֆեյսբուքում ամեն նյութի տակ երիտԼՀԿ-ականները իրենց սուրբ պարտքն են համարում հայրենի իշխանության բառապաշարով անցանկալի հրապարակումները որակել «լկտի սուտ, մեդիաաղբ» եւ այլն։
Երեւույթի աբսուրդն այն է, որ շուկայի վաճառողը պատմում է՝ ինչ է եղել, իսկ Մարուքյանի համակիրները Երեւանում նստած քոմենթներ են գրում, ասում են՝ սուտ է։

Հիմա եթե սուտ է, Մարուքյանին շատ ջերմ են դիմավորել որպես եզակի սկզբունքային գործիչ, ինչու են ԼՀԿ-ականները «ցնցումների» մեջ հայտնվել, մեկ-երկու անգամ գրեցին, վերջ, կարելի է անցնել առաջ, բայց ոչ, նրանք բառիս բուն իմաստով պատրաստ են ամբողջ օրը վատնել եւ ֆեյսբուքում համոզել, որ Ստեփանակերտում ամեն ինչ հարթ է անցել։

Լավ, միթե այս կուսակցականները այնպես են ձեռք քաշել իրենց քաղաքական կենսագրությունից, որ իրենց անունը, վաստակը չխնայելով պաշտպանում են այն կուսակցության ղեկավարին, ով ընդդիմություն լինելով, դարձավ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։ Ընդ որում՝ պաշտպանել միայն հավատալով Մարուքյանի խոսքին, ներկա չլինելով բուն միջադեպին, կասկածի տակ դնելով թե լրատվամիջոցի աղբյուրը, թե մասնակցի խոսքը։ Ընդ որում՝ այս ճանապարհին չեն մոռանում նաեւ «կոմպլիմենտներ» շռայլել մի լրատվամիջոցի հասցեին, որը իր ստեղծման օրից ոչ մի քաղաքական ուժի չի սպասարկել, չի աֆիլացվել ոչ մի քաղաքական շահի հետ, եղել է անկախ, սկզբունքային, փորձել հնարավորինս օպերատիվ եւ օբյեկտիվ տեղեկատվություն մատուցել։ Այդ ճանապարհին էլ հասցրել է «անբարեհաճ» վերաբերմունքի արժանանալ թե ներկա, թե նախկին ընդդիմության, թե իշխանության կողմից։

Այսինքն՝ երբ իքս քաղաքական ուժը ընդդիմություն է եւ քննադատում է իշխանությանը ու բողոքում, որ այդ քննադատության պատճառով հարձակվում են իրենց վրա, վիրավորում, ծեծում, անհանդուրժող են, չեն ընդունում քննադատություն, ապա նույնքան անհանդուրժող էլ ընդդիմությունն է։ Բավական է իրենց քիմքին ոչ հաճելի հրապարակում, վերջ, պատրաստ են մահացու վիրավորանքներ հնչեցնել՝ մոռանալով, որ վաղը կարող է փոխեն իրենց քաղաքական տերերին, իսկ դու որպես լրագրող, եթե այսքան ժամանակ սկզբունքներիդ չես դավաճանել, այլեւս չես դավաճանի, կշարունակես եւ քննադատել, եւ գովաբանել՝ չկորցնելով օբյեկտիվությունդ եւ առողջ դատողությունդ, չկտրվելով իրականությունից, կաղապարված չլինելով կուսակցական կամ կուսակցապետի նկատմամբ «զգացմունքներով» եւ «գաղափարախոսությամբ»։

 

Լուսավոր Հայաստան Էդմոն Մարուքյան Արցախ Հայաստան

Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Ավելին
Ավելին