f

Անկախ

Կարելի էր գոնե մեկ-երկու դրույթով երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, իսկ մենք ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել էինք Վեդիի ընտրությունների ու աղամանների վրա․ Աշոտ Ղուլյան


«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին՝ կրկին փորձ անելով Արցախի տարածքային ամμողջականությունը խախտել: Ինչպե՞ս է Արցախում ընկալվում այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն այլեւս անթաքույց են հայտարարում, որ Ադրբեջանի ներկայացրած հինգկետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանի հետ:

- Պարոն Ղուլյան, ի՞նչ նպատակ է թշնամին հետապնդում՝ այս անգամ խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը: Որքանո՞վ նրա նպատակները կարող են իրականություն դառնալ՝ հաշվի առնելով առկա իրողությունները:

- Այստեղ որեւէ գաղտնիք չկա. թշնամին առանց դիվանագիտական հնարքների բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին եւ ամեն օր այդ ուղղությամբ իր «աշխատանքային տետրում» նշում է՝ «կատարված է»:

Խնդիրը մեզանում է, ավելի ճիշտ՝ մեր «աշխատանքային տետրի» բացակայության մեջ է: Էլ չեմ խոսում հետպատերազմյան շրջանի համար անհրաժեշտ ռազմավարության ու դրա տակ մշակված ծրագրերի մասին, որոնց ցանկում կարելի է գրառում անել միայն պատերազմից հետո պահանջված սոցիալական ռեաբիլիտացիայի ծրագրերի դիմաց, այն էլ՝ «մասնակիորեն», հետգրության հետ: Ես չեմ կարծում, թե իմ ասածը նորություն է, այսօր այդ մասին խոսում են համատարած: Բայց հարցի հասցեատերը պետական համակարգն է, այն ինստիտուտները, որոնք ձեւավորված են հենց ժողովրդին հուզող հարցերին պատասխաններ տալու եւ այդ ծրագրերն իրականացնելու նպատակով։

Մեր այսօրվա վիճակը արդյունք է 2020թ. նոյեմբերի 9-ին միանձնյա ու համաձայնեցված եռակողմ հայտարարության, որում բացակայում է հայկական կողմից՝ իր շահերը պաշտպանելու ցանկությունը: Հասկանալի է, թե ինչ իրավիճակում է այն համաձայնեցվել, բայց հենց այդպիսի իրավիճակում կարելի էր գոնե մեկ-երկու դրույթով երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը: Նույնիսկ այդպիսի նեգատիվ հիմքի վրա կարելի է աշխատել՝ իրավիճակը փոխելու նպատակ դնելով եւ ճանապարհային քարտեզ ունենալով: Իսկ մենք մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի համայնքապետի ընտրությունների վրա կամ էլ զբաղված ենք սեղանի աղամանների եւ ծխելն արգելելու խնդիրներով, այնպես, ինչպես որեւէ մտահոգություն չունեցող Դանիայում կամ Լյուքսեմբուրգում: Նրանց դեպքում դա լիովին հասկանալի է, նրանք չեն ապրում Ադրբեջանի ու Թուրքիայի հարեւանությամբ:

- Առհասարակ, ինչպե՞ս են արցախցիները առկա իրողությունների համատեքստում պատկերացնում Արցախի ապագան: Ինչպե՞ս է ընկալվում այն փաստը, որ ՀՀ իշխանություններն այլեւս անթաքույց հայտարարում են, որ Ադրբեջանի ներկայացրած հինգկետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է: Այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը:

- Արցախցիները, ինչքան էլ դա զարմանալի կարող է թվալ ոմանց, շարունակում են հավատալ, որ անկախ, ինքնիշխան երկրորդ հայկական պետությունը հոմանիշ է ազգային արժանապատվության, առանց որի վտանգված է հայկական ինքությունն ու հայկական անկախ պետականությունն ընդհանրապես: Չի կարելի չնկատելուն տալ, որ 2020թ. աշնանը 44-օրյա պատերազմից հետո մենք մարդկային թանկ կորուստներից բացի, լուրջ իմիջային կորուստներ ենք ունեցել: Բայց դա այն նույն ժողովուրդն է, որ 1988-91թթ. դիմակայել է ծանրագույն փորձությունների, որ 1992թ. ամռանը, կորցնելով իր տարածքի համարյա կեսը, իր մեջ ուժ գտավ՝ վերականգնելու հռչակված հանրապետության տարածքային ամբողջականությունը, դեռ մի բան էլ ավելի:

Իսկ հիմա կողքից նայենք ու տեսնենք, թե մեզ ինչ է պակասում այս օրերին՝ երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համեմատ: Կարելի է, իհարկե, մի քանի սկզբունքային կետ թվարկել, բայց գլխավորը համազգային սեւեռումն է՝ նվիրումն ընդհանուր նպատակին ու հանուն այդ երազանքի զրկանքներ կրելու պատրաստակամությունը: Մեր վաստակած ազատությունը արդարացնում էր մեր լույս տղաների զոհաբերությունը: Իսկ ի՞նչ ունենք հիմա. ոչ պակաս հայրենասեր սերունդ ու դրա հետ էլ՝ հայրենիքի մի զգալի մասի կորուստ եւ բաց ներվի պես իրեն ամեն րոպե զգացնել տվող վնասված արժանապատվությո՞ւն: Նույն Քարագլխի պաշտպանության համար իմ հարազատ գյուղի մոտ քսան եւ հարակից գյուղերի ինքնապաշտպանության ջոկատներից մի քանի տասնյակ ջահել տղաներ են զոհվել 1992-93թթ.-ին: Բայց նրանք անառիկ են պահել բարձունքը: Իսկ հիմա միայն լսում ենք, որ թուրքերը անարգել եկել ու հասել են իրենց համար մինչեւ հիմա անառիկ մնացած այդ վայրը: Հիմա հասկանալի՞ է, թե որտեղից է նրանց այդ ցնծությունը: 

Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչքանով կարող է լրիվ ընդունելի լինել Ադրբեջանի հինգ կետերով առաջարկությունը, որովհետեւ ռեալ իրականության մեջ որեւէ խաղաղասիրական ակնարկ չեմ տեսնում այդ կողմից: Հակառակը՝ ինչքան ասեք: 

Եվ մի բան էլ եմ ուզում ընդգծել: Այն, ինչ ձեռնարկել է Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում՝ Արցախի հայաթափման բացահայտ կոչերը, նոր էթնիկ զտումների հավակնությունները, չեղած տեղից հումանիտար աղետի ստեղծումը, հոգեբանական ճնշումները, բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածությունները նենգափոխելը եւ այլն, այս ամենը շատ հիմնավոր փաստարկներ են այս փուլում նույնպես Արցախի ժողովրդի համար ինքնորոշման իրավունքը, որպես կյանքի իրավունք, այլընտրանք չունեցող պայման ներկայացնելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հայաստան Աշոտ Ղուլյան մամուլի տեսություն Արցախի Հանրապետություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին