f

Անկախ

Կամո Ունանյան․ «Հաղթանակը ոգեշնչում է, որ ավելի մեծ քայլերով առաջ շարժվեմ»


Լեհաստանի Բիդգոշ քաղաքում կայացած կարատեի 21-րդ «Central Europe Open» խոշոր միջազգային մրցաշարում, մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտալով, անցկացրած բոլոր մենամարտերում հաղթելով, ոսկե մեդալ նվաճեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության  հիմնադիր Կամո Ունանյանը։  
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ խոսում մրցաշարերին հաղթական տրամադրվածությամբ մոտենալու և առաջիկա ծրագրերի մասին։  


-Շնորհավորում ենք Լեհաստանում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու, հաղթողի կոչումը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարին պատրաստվել էի մարզչիս՝ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ։ Լեհաստան էինք մեկնել՝ ներկայացնելով Հայաստանի կարատեի միությունը, որի հիմնադիրն եմ, որը և,  Կարատեի համաշխարհային   միության անդամ է։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեր միության մարզիկներն են ներկայացնում Հայաստանը։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց, պատվով ներկայացանք, 2 մեդալ նվաճեցինք՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը։


-Ինչպիսի՞ տրամադրվածությամբ էիք մեկնել Լեհաստան։
-Յուրաքանչյուր մրցաշարի մասնակցում եմ հաղթելու նպատակով։ Ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունն է կարևոր, այլև հոգեբանականը։ Տարիների ընթացքում ձեռքբերված և ի սկզբանե ունեցած հաղթական տրամադրվածությունը շատ կարևոր է։ Նշանակություն չունի աշխարհի, Եվրոպայի առաջնություննների եմ մասնակցում, թե որևէ այլ մրցաշարի,  միշտ գնում եմ ոսկե մեդալի հետևից։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների, անցկացրած մենամարտերի մասին ի՞նչ կասեք։
-«Central Europe Open»-ը ողջ աշխարհում հայտնի, բավական լուրջ մրցաշար է։ Արդարության համար ասեմ, որ իմ մրցակիցներն այնքան էլ ուժեղ չէին։ Ես ասում եմ այն, ինչ կա՝ ճիշտ գնահատելով մրցակիցներիս հնարավորությունները։ Ավելի լուրջ մրցակիցներ եմ ունեցել կարիերայիս ընթացքում։ 
Նման մրցաշարերն օգնում են հնարավորինս լավ նախպատրաստվել աշխարհի և Եվրոպայի տարբեր վարկածներով առաջնություններին, ինչն էլ  բավական լավ ստացվեց։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Անկեղծ ասած, չեմ հիշի, թե կարիերայիս ո՞ր ոսկե մեդալն է։ Յուրաքանչյուր ձեռքբերում շատ կարևոր է։ Հաղթանակը ոգեշնչում է,  որ ավելի մեծ քայլերով առաջ շարժվեմ, հաջորդ մրցաշարերում էլ ոսկե մեդալի արժանանամ, իրականացնեմ այս տարվա հետ կապված բոլոր ծրագրերը։
-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում հատկապես այս դժվար ժամանակահատվածում ներկայացնում եք Հայաստանը։
- Պատասխանատվությունն ավելի է մեծացել։ Զգում եմ մեծ ոգևորություն, մինչ այդ էլ էի զգում, սակայն 44-օրյա պատերազմից հետո, չնայած լուրջ վնասվածքներիս, ավելի քրտնաջան եմ աշխատում, մեծ պատասխանատվություն եմ կրում, որ ամենուր բարձր պահեմ երկրիս պատիվը։ Թեկուզ վնասվածքներով, դժվարություններ հաղթահարելով անելու եմ ամեն ինչ, որ նորանոր հաղթանակներ կերտեմ՝ աշխարհին պատմելով հայի ուժի ու կարողությունների մասին։  


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Կան տարբեր մրցաշարեր, որոնց պետք է մասնակցեմ․ տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի առաջնությոններն են կայանալու   Բուլղարիայում, Դանիայում, Լեհաստանում։ Որպես Հայաստանի կարատեի միության հիմնադիր՝ ամեն ինչ անելու եմ, որ մյուս մարզիկներին էլ տանեմ միջազգային մրցաշարերի՝ չնայած որ հովանավորի խնդիր ունենք այս պահին։ Նրանք  պետք է փորձ ձեռք բերեն, հաղթանակներ տոնեն և իրենց գործով աշխարհին պատմեն Հայաստանի մասնին։  

Կամո Ունանյան Սպորտ կարատե խմբագրի ընտրանի հարցազրույց ոսկե մեդալ միջազգային մրցաշար

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին