f

Անկախ

Ընկերական «դժգույն» հանդիպում՝ առանց ընկերական սոլիդարության՝ 9։0


Օսլոյում կայացած ընկերական հանդիպման շրջանակներում Հայաստանի հավաքականը իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ 9։0 հաշվով պարտվեց Նորվեգիայի ընտրանուն։ 
Նշենք, որ Նորվեգիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 45-րդն էր, Հայաստանի հավաքականը՝ 92-րդը։
 Հայաստանի հավաքականը նման «դժգույն» արդյունք երբևէ չէր գրանցել։ Նախորդ հակառեկորդը, թեև ոչ վաղ անցյալում էր՝ «ներկաների օրոք»՝  2019-ին, Իտալիայի հավաքականի հետ խաղում՝ 1։9։
Արդարության համար ասենք, որ թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել էր ու տրամադրել, որ բարդ խաղ է լինելու, նոր խաղացողներ են փորձարկվելու և հաղթանակ մասին մտածել պետք չէ։
Հանդիպումը սկսվեց, ինչպես ենթադրվում էր, տանտերերի առավելությամբ։ Խաղադաշտում տպավորություն էր, թե մարզիկները միմյանց չեն ճանաչում, բայց տղաները կարողացան դիմանալ մինչև 24-րդ րոպեն․ խաղի հաշիվը բացեց Էրլինգ Հոլանդը։ Արման Հովհաննիսյանի՝ կարմիր քարտ ստանալուց հետո տղաները դիմակայեցին ևս 8 րոպե․ և սկսվեց նորվեգացիների գոլային հրավառությունը։
 29-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի խախտումից հետո նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Ուոթֆորդի» հարձակվող Ջոշուա Քինգը։ 30-րդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց բելգիական «Գենկի» կիսապաշտպան Կրիստիան Տրոստվեդտը։ 34-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Ջոշուա Քինգը։ Ավելացված առաջին րոպեին էլ իր երկրորդ գոլը խփեց Հոլանդը։
2-րդ խաղակեսում 58-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց Քինգը։ Նորվեգացիների 7-րդ գոլը 80-րդ րոպեին խփեց Մատս Դեհլին։ 86-րդ րոպեին հաշիվը 8։0 դարձրեց Ալեքսանդր Սյորլոտը, որն ավելացված ժամանակում նաև իր երկրորդ գոլը խփեց։
Խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները հանդես եկան  հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով պարտության համար։
Իրականում նման խոշորահաշիվ պարտությունից հետո, ընդունված է, որ գլխավոր մարզիչները պետք է հրաժարական տան, բայց մեր երկրում այլ կարգեր են գործում, ներողություն են խնդրում, անցնում առաջ և շարունակում իրենց «գործը»։
Հիշեցնենք, որ  ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարտի 3-ին հայտարարեց ընտրանու կազմում ելույթները ավարտելու մասին․ «Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի»։ 
33-ամյա ֆուտբոլիստը վստահաբար ուներ ներուժ և հնարավորություններ հավաքականին օգնելու համար, բայց երկրում իրավիճակ է փոխվել․ լավագույնները, փարձառուները, տիտղոսակիրները, անփոխարելիները, Հայաստանի մասին պատվով աշխարհին պատմողները չեն ցանկանում մնալ, նրանք հեռանում են, ինչին նաև ականատես եղանք Լևոն Արոնյանի պարագայում։ Ո՞վ է լինելու հաջորդը։ 
Այս հարցը պատասխանատուներին բնավ չի հետաքրքրում և չի էլ հուզում, կարևորն իրենք ունեն զբաղեցրած պաշտոններ, թո՛ղ լավագույնները հեռանան, թո՛ղ հավաքականն էլ պարտվի, թո՛ղ մարզիկներն էլ անհաջող հանդես գան և թո՛ղ ողջ «պատասխանատվությունը կրեն «նախկինները»։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ֆուտբոլ Սպորտ Հենրիխ Մխիթարյան Հայաստանի ազգային հավաքական խմբագրի ընտրանի Լևոն Արոնյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին