f

Անկախ

Ազգային գրադարանային շաբաթ` նվիրված Աննը Ֆրանկին


Հայկական գրադարանային ասոցիացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպում են առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։
Ընդամենը տասնհինգ տարեկան աղջնակը կյանքի երկու տարին ստիպված է եղել անցկացնել մեկուսացման մեջ՝ պատսպարվելով նացիստական արհավիրքից։ Դժվար այդ տարիներին Աննը չի կորցրել ոգու տոկունությունը, զբաղվել է ինքնակրթությամբ, կարդացել ու գրել՝ վարելով օրագիր, որը իրենից հետո հրապարակվել է, թարգմանվել վաթսունից ավելի լեզուներով ու տարածվել տասնյակ միլիոնավոր օրինակներով՝ անմահացնելով «Աննը Ֆրանկ» անունը պատմության մեջ։

Աննը Ֆրանկի օրագիրը հայերեն առաջին անգամ թարգմանվել է 1962 թ․։ 2019 թ-ի հունիսի 12-ին՝ Աննի 90-րդ տարեդարձին, լույս է տեսել բնագրից՝ հոլանդերենից, առավել համապարփակ թարգմանությամբ հրատարակությունը, որը կրում է «Հետնատունը» անունը (այսպես էր Աննը կոչել իրենց թաքստոցը և նույն կերպ վերնագրել օրագիրը)։ Գրքի թարգմանիչը հոլանդուհի Աննա Մարիա Մատտաարն է։

2019-2020 թթ․ Հայաստանի բազում գրադարաններում այս առթիվ անց են կացվել թեմատիկ շաբաթներ՝ նվիրված Աննը Ֆրանկին ու նրա «Հետնատունը» գրքին։ Աննը Ֆրանկին է նվիրվում նաև 2020 թ․ ապրիլի 13-20-ը անց կացվող Ազգային գրադարանային շաբաթը։

Չնայած արտակարգ իրավիճակին՝ կազմակերպիչների կողմից որոշվել է չհետաձգել ծրագրով նախատեսված միջոցառումները, այլ իրականացնել դրանք առցանց ձևաչափով, քանի որ խնդիրները, որ արծարծվում են խիստ զգացմունքային այս գրքում, ցավոք, արդիական են այսօրվա համատեքստում։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Խնկո Ապոր անվան գրադարան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին