f

Անկախ

Դավիթ Թարոյան․ «Ուրախ եմ և հպարտ, որ կարողանում եմ պատվով ներկայացնել Հայաստանը»


Վերջերս  Լեհաստանի Բիդգոշ քաղաքում կայացած կարատեի 21-րդ «Central Europe Open» խոշոր միջազգային մրցաշարում 67 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և, չնայած ստացած վնասվածքին, բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի կարատեի միության հավաքականի անդամ, W.S.F. վարկածով աշխարհի, W.I.K.F. վարկածով  Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 23-ամյա Դավիթ Թարոյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ խոսելով մրցաշարի ընթացքի և անցկացրած մենամարտերի մասին։


-Շնորհավորում ենք տպավորիչ ելույթներ ունենալու և մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարին սկսել եմ նախապատրաստվել հունվարից՝ նպատակային մարզումներ անցկացնելով։ Օրական 2 անգամ ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացրել մարզչիս՝ Տիգրան Մուրադյանի և իմ ավագ ընկերոջ՝ Կամո Ունանյանի հետ։ Հաղթական տրամադրվածությամբ մեկնեցի մրցավայր։ Ուրախ եմ, որ մարզումներն իրենց արդյունքը տվեցին։


-Չնայած ընթացքում ստացած վնասվածքին՝ պայքարեցիք մինչև վերջ՝ դառնալով մրցանակակիր։ Ձեր մրցակիցների, անցկացրած մենամարտերի մասին ի՞նչ կասեք։
-Անցկացրել եմ 4 մենամարտ։ Ատաջին մենամարտս շոտլանդացի մարզիկի հետ էր, որին հաղթեցի 9։2 հաշվով, երկրորդ մենամարտում պայքարի մեջ մտա Գերմանիան ներկայացնող մարզիկի հետ, որն իրենց երկրի առաջին համարն էր։ Նրան ոչ մի միավոր չտալով՝ հաղթեցի 7։0 հաշվով, ցավոք նաև, աջ ձեռքի վնասվածք ստացա։ 3-րդ մենամարտս անկացրի լեհ մարզիկի հետ։ Մրցավարների ակնհայտ կողմնապահության պատճառով նրան զիջեցի 0։1 հաշվով՝ ցավոք չկարողանալով պայքարել ոսկե մեդալի համար։ 
Վերջին՝ չորրորդ մենամարտս անցկացրի մեկ այլ շոտլանդացի մարզիկի հետ, որին հաղթեցի 8։0 հաշվով։ Նշեմ, որ  դժվար էր վնասված ձեռքով 2 մենամարտ անցկացնել,  բայց անգամ դա չխանգարեց իմ պայքարին։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Այս մեդալը միանշանակ կարող էր լինել ոսկե և ոչ թե բրոնզե։ Նշեմ, որ մրցաշարի վերջում լեհ մարզիկը մոտեցավ և ընդունեց մրցավարների կողմնակալությունը, ինչը հարգալից քայլ էր նրա կողմից։ 
Ուրախ եմ և հպարտ, որ կարողանում եմ պատվով ներկայացնել Հայաստանը ու միջազգային հարթակում իմ ձեռքբերումներով ծածանել հայոց եռագույնը։
Այժմ մեծ եռքանդով շարունակում եմ մարզումներս՝ նախապատրաստվելով գալիք մրցաշարերին։ 
Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել մեր հավաքականի հովանավոր Լիլիթ Կարապետյանին, որի շնորհիվ, արդեն շուրջ 1 տարի է, մենք հնարավորություն ենք ստացել ավելի լավ հանդես գալ ու մասնակցել մրցաշարերի։


 

կարատե Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի բրոնզե մեդալ Դավիթ Թարոյան միջազգային մրցաշար

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին