ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ կալանվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով։ «Օդանավերը կալանվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», - ասել է նա։
ArmDaily.am-ին Քաղավիացիայի կոմիտեից, սակայն, փոխանցեցին, որ նման բան չկա։
«Մեր օդանավակայաններում «ձերբակալված», «կալանավորված» ինչ-որ ռուսական ինքնաթիռ չունենք»,- հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։