f

Անկախ

Լյովա Գևորգյան․ «Նպատակիդ հասնելու համար ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել և հետ կանգնեցնել»


Վերջերս Խարկով քաղաքում կայացած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում  երիտասարդ ազատոճայինները բավական հաջող հանդես եկան։ Մրցավայր մեկնած 9 մարզիկից 7-ը դարձավ մեդալակիր։  
125 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և անցկացրած 4 գոտեմարտերում հաղթելով՝ պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց երիտասարդ, հեռանկարային ըմբիշ Լյովա Գևորգյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ եթե կա նպատակ, ապա ոչինչ չի կարող խանգարել դրան հասնելու ճանապարհին։


-Շնորհավորում ենք  Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Հուշամրցաշարին պատրաստվել եմ մարզիչներիս հսկողությամբ՝ ուսումնամարզական հավաքների մասնակցելով։
Մարզումներն անցկացրել ենք կենտրոնանալով թե՛ ֆիզիկական, թե՛ տեխնիկական պատրաստվածության վրա՝ մարզավիճակն ամրապնդելով, հմտությունները բարելավելով։ 


-Մրցաշարի ընթացքի, Ձեր անցկացրած գոտեամարտերի մասին ի՞նչ կասեք։
Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, դեռ պատերազմը չէր սկսվել։ Հատկապես կարևորում եմ այն փաստը, որ Հայաստանում հարազատներս մրցաշարի ընթացքին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն ունեին։
Ուրախ եմ, որ  մրցաշարին մանսակցելիս բազմաթիվ հաջողություններ գրանցեցինք ամբողջ թիմով, տղաները շատ հաջող հանդես եկան։ Առանց պարտության 4 գոտեմարտ անցկացրի՝ դառնալով հաղթող։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Ինչպես բոլոր մրցաշարերս, հատկապես հաղթանակներս ինձ տալիս են նախ հանգստություն, որ ազգիս պատիվն եմ բարձր պահում, հետո՝  ավելիին հասնելու նպատակ։ Յուրաքանչյուր միջազգային մրցաշարի մասնակցելիս, յուրաքանչյուր երկրում եռագույնս բարձրացնելիս,  զգում եմ ու հասկանում, որ հույսեր եմ արդարացնում՝ պատվով ներկայացնելով  ժողովրդիս ու երկրիս անունը, հատկապես այս դժվար իրավիճակում`  պատերազմներ, համաճարակ։ Իմ բոլոր հաղթանակներով ուզում եմ ասել ու ապացուցել, որ նպատակիդ հասնելու համար ոչ ոք, ոչինչ չի կարող քեզ խանգարել և հետ կանգնեցնել։ Այժմ կրկին մասնակցում եմ ուսումնամարզական հավաքի․ պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը, Աստված առաջ։
 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ միջազգային մրցաշար ոսկե մեդալ Լյովա Գևորգյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին