f

Անկախ

Վարդան Արամյան. Որոշ հնարավորություններ մասամբ կարող են փոխհատուցել բացասական հետեւանքները


Ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կիրառվող սահմանափակումները ծանր հարված կհասցնեն Ռուսաստանի տնտեսությանը, քանի որ համաշխարհային առեւտրի հիմնական մասը կատարվում է դոլարով, համաշխարհային ֆինանսական համակարգը կառուցված է դոլարային հոսքերի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Ռուսաստանի ֆինանսաբանկային համակարգի արգելափակումը նշանակում է, որ Ռուսաստանին ցանկանում են կտրել համաշխարհային տնտեսությունից։ Դա, իր հերթին, նշանակում է լուրջ բարդություններ ռուսական շուկայի համար։ Որքան կշարունակվի ռուբլու արժեզրկումը՝ կախված է այն բանից, թե որքան կտեւեն պատժամիջոցները։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ցուցումով որոշակի սահմանափակումներ, այդ թվում ռուսական բանկերի հանդեպ, առայժմ գործելու են մինչեւ մարտի 26-ը։ Արդյո՞ք սահմանափակումները կերկարացվեն մարտի 26-ից հետո։  Արդյո՞ք դրանք կխորացվեն։ Արդյոք՞ կչեղարկվեն։ Վերջին սցենարը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, մոտ է զրոյի։

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Հայաստանի վրա սա կարող է երկակի ազդեցություն ունենալ։

Նախ՝ բացասական ազդեցություն կունենա առեւտրատնտեսական կապերի մասով (Հայաստանի արտաքին առեւտրի 30 տոկոսը կատարվում է Ռուսաստանի հետ)։ Բացի այդ, կկրճատվեն տրանսֆերտները, տեղի կունենա դրամի արժեզրկում ռուբլու հանդեպ, ինչը բացասաբար կանդրադառնա մեր արտահանողների վրա։ Բարձր գնաճը  կհանգեցնի Ռուսաստանում սպառողների գնողունակության նվազման, ինչը կպակասեցնի մեր ապրանքների պահանջարկը։ Սա բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։

Միեւնույն ժամանակ, կան որոշակի հնարավորություններ, որոնք որոշ չափով կարող են ծածկել բացասական հետեւանքները։ Բանն այն է, որ այսպիսի իրավիճակներում ֆիզիկական անձինք փորձում են դիվերսիֆիկացնել իրենց ակտիվները։ Սա նշանակում է, որ մարդիկ փորձելու են իրենց դեպոզիտները բերել Հայաստան կամ մեկ այլ հարմար երկիր։ Քանի որ շատ երկրներ տեղափոխվելու հնարավորությունը Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանափակվել է, այդպիսի ուղղություններից մեկը մնում են ԵԱՏՄ-ի երկրները։ Բացի այդ, նրանք իրենց խնայողություններով կարող են անշարժ կամ շարժական գույք ձեռք բերել։

Եթե պատերազմը կարճ ժամկետում ավարտվի եւ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի դեպքում  պատժամիջոցները կարող են մեղմվել, ապա այդ դեպքում մենք կարող ենք շահեկան վիճակում հայտնվել, քանի որ փողի կարճաժամկետ ներհոսքը մեր երկիր դրական ազդեցություն կունենա։ Կարեւոր է կարողանալ գրագետ օգտվել ստեղծված հնարավորությունից։ Բայց եթե ամեն բան երկար շարունակվի, ապա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մեր խնդիրները կարող են խորանալ»,- նշել է Վարդան Արամյանը։

Վարդան Արամյան Ռուսաստան տնտեսություն Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին