«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հանդես չի գա ԱՄՆ-ի Ինդիան Ուելս և Մայամի քաղաքներում անցկացվելիք մրցաշարերում։ Աշխարհի երկրորդ ռակետը չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ չի ստացել ԱՄՆ մտնելու թույլտվություն։
«Թեև ինձ ընդգրկել էին Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերի մասնակիցների ցուցակում, սակայն ես գիտեի, որ իմ մասնակցությունը քիչ հավանական է։ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ամերիկյան կենտրոնը հաստատեց, որ կանոնները չեն փոխվել, և ես չեմ կարող խաղալ ԱՄՆ-ում։ Հաջողություն եմ մաղթում այդ հրաշալի մրցաշարերի մասնակիցներին»,- Թվիթերում գրել է աշխարհի երկրորդ ռակետը։