f

Անկախ

Անի Հովսեփյան․ «Ինձ համար շատ կարևոր էր, որ նմանատիպ կարևոր հարթակում ծածանվեր հայոց եռագույնը»


Վերջերս Բուլղարիայում կայացած Ստրանջայի 73-րդ մրցաշարում, տպավորիչ մենամարտեր անցկացնելով, իրեն լավագույն կողմերով դրսևորեց և բրոնզե մեդալ նվաճեց երիտասարդ ու հեռանկարային մարզուհի, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի Մ-22 տարեկանների փոխչեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Անկախի հետ զրույցում Անին կիսվում է ոչ միայն տպավորություններով, այլև խոսում է մարզաձևի ընտրության, սպորտով զբաղվելու կարևորության մասին։


-Շնորհավորում ենք նմանատիպ կարևոր ստուգատեսում մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ստրանջայի մրացաշարը շատ հեղինակավոր  է, այն համարում են նույնիսկ փոքր աշխարհի առաջնություն: Պատրաստվել եմ  մեծ պատասխանատվությամբ, անցկացրել ենք շատ ծանրաբեռնված մարզումներ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի և Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ:


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Բուլղարիա։
-Իհարկե մարտական տրամադրվածությամբ և հաղթելու մեծ ցանկությամբ: Մասնավորապես հիմա, երբ մեր երկրի համար բավական դժվար ժամանկահատված է։ Ինձ համար շատ կարևոր էր, որ նմանատիպ կարևոր հարթակում ծածանվեր նաև մեր եռագույնը:


-Ձեր ելույթների, անցկացրած մենամրտերի մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարը  սկսեցի մեդալի համար պայքարից, հաղթեցի գերմանացի մարզուհուն։ Տեխնիկական բացթողումների պատճառով, ցավոք, չկարողացա մասնակցել կիսաեզրափակիչ մենամարտին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում իմ մրցակիցը ղազախ մարզուհին էր: Որախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Այս մեդալն ինձ տվեց  վտահություն աշխարհի առաջնությունից առաջ և մեծ հնարավորություններ ապագայում: Առաջիկա պատասխանատու և կարևոր մրցաշարը աշխարհի առաջնությունն է, որին նախորդելու են հագեցած և ծանրաբեռնված հավաքներ:


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք մեր երկրն ու հայոց եռագույնը։
-Զգացածս բառերով նկարագրել չեմ կարող․ կասեմ մեկ բառով՝ հպարտություն:
-Եթե կարելի է, փոքր ակնարկով կպատմեք, թե ինչպե՞ս սկսեցիք զբաղվել այս՝ ոչ այնքան հեշտ մարզաձևով։  Թյուր կարծիք կա, թե սպորտը զրկում է կանացիությունից․ Դուք հաստատապես հակառակն եք ապացուցում։


-Փոքր տարիքից մեծ սեր ունեի մարտարվեստների նկատմամբ, բռնցքամարտով զբաղվել եմ 11 տարեկանից։
Այո՛, շատ բարդ մարզաձև է աղջիկների համար, մանավանդ, հայկական կարծրատիպերից ելնելով, բայց ոչ մի մարզաձև չի կարող զրկել կանացիությունից, եթե ինքդ  չես ցանկանում: Ռինգից դուրս  ինձ ևս հետաքրքրում են գեղեցիկ հագուստները, զարդերը և այլ կանացի իրեր: Աղջիկներին միանշանակ խորհուրդ կտամ զբաղվել սպորտով ,քանի որ սպորտը առաջին հերթին կոփում է մարմինն ու հոգին և տալիս է մեծ հնարավորություններ կյանքում:


-Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է, սիրով շնորհավորում ենք։
-Անչափ շնորհակալ եմ, ես էլ  եմ շնորհավորում բոլոր կանանց ու աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, հոգու ներդաշնակություն,  յուրաքանչյուր օր թո՛ղ լինի գարնան նման պայծառ և գունավոր:
 

բռնցքամարտ Սպորտ բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Մարտի 8 Անի Հովսեփյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին