f

Անկախ

Տիգրան Կիրակոսյան․ «Յուրաքանչյուր հաղթանակ ոգեշնչում է մարզիկին»


Վերջերս Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի գավաթի բաց խաղարկությունում 58 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և,անցկացրած բոլոր գոտեմարտերում հաղթելով, ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի սամբոյի հավաքականի առաջատար մարզիկ, մարզաձևում բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած, աշխարհի, Եվրոպայի, Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ կարևորելով միջազգային հարթակում տարվա հաղթական մեկնարկը։


-Շնորհավորում ենք Բելառուսի մայրաքաղաքում միջազգային կարևոր ստուգատեսում  հաղթելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Բավական հագեցած, բազմակողմանի ուսումնամարզական հավաքներ էինք անցկացրել` լիարժեք պատրաստվելով։ Ստուգատեսից առաջ շուրջ 3 շաբաթ Մոսկվայում ենք եղել՝ այնտեղ պատրաստվելով, ինչն էլ ավելի նպատեց մեր հաջող ելույթներին։ Մարտական տրամադրված՝ մեկնեցի Մինսկ։


-Տպավորիչ գոտեմարտեր անցկացրիք, եզրափակչում Ձեր մրցակիցը հավաքականում թիմակից Դավիթ Հովսեփյանն էր։ Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին կխոսե՞ք։
-Ամեն բան շատ լավ էր կազմակերպված։ Ստուգատեսին մասնակցում էին փորձառու և ուժեղ մարզիկներ՝ տոն տալով պայքարին։ 
Հայաստանից 7 մարզիկ էր մասնակցում գավաթի խաղարկությանը։ Ուրախ եմ, որ թիմով հաջող հանդես եկանք՝ 5 մեդալ նվաճելով։ 58 կգ քաշային կարգում 3 մեդալ նվաճեցինք։ Տղաները բոլորն էլ արժանի էին հաղթանակի։
Ես 3 գոտեմարտ անցկացրի՝ հանդիպելով Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի ներկայացուցիչներին։ Ոչ մի միավոր չտալով հակառակորդներիս՝ դարձա հաղթող։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Շատ կարևոր է միջազգային հարթակներում բարձր պահել Հայաստանի պատիվը, հաղթել ու որքան հնարավոր է շատ ծածանել հայոց եռագույնը։ Յուրաքանչյուր հաղթանակ ոգեշնչում է մարզիկին՝ կանգ չառնելու, էլ ավելի առաջ գնալու և նորանոր բարձունքներ նվաճելու։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Տարին հագեցած է լինելու մրցաշարերով։ Արդեն վերսկսել եմ մարզումներս, նախապատրաստվում եմ ևս մեկ կարևոր ստուգատեսի՝ աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու ամսվա վերջին Մոսկվայում։
Հուսամ տեղի և ժամանակացույցի փոփոխություններ չեն լինի, քանի որ այս մրցմանը ևս հաղթական եմ տրամադրված։
 

Սպորտ սամբո Տիգրան Կիրակոսյան հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ Գավաթի խաղարկություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին