f

Անկախ

Արևմուտքը ինչ-ինչ խմբերի հանդեպ նվազեցնում է ատելությունն ու դրա միջոցով ատելությունն աճեցնում այլ՝ իրեն խոչընդոտող խմբերի հանդեպ


Մի քանի տարի աշխատել եմ արևմտյան կազմակերպությունների հետ ատելության, ռասիստական դրսևորումների նվազեցման համար։

Հիմա վստահ կարող եմ ասել, որ Արևմուտքը ինչ-ինչ խմբերի հանդեպ նվազեցնում է ատելությունն ու դրա միջոցով ատելությունն աճեցնում այլ՝ իրեն խոչընդոտող խմբերի հանդեպ։

Շատ ստեղծարար, արդյունավետ մոտեցում է, որովհետև եթե կա ատելություն ինչ-որ խմբի հանդեպ, ապա կա մյուս խումբը, որը ատելությամբ է լցված։ Իսկ երբ փորձում ես նվազեցնել այդ ատելությունը, բնականաբար այն մյուս խմբին ես մեղադրում ատելու մեջ, ու ինքնըստինքյան աճում է այդ խմբի հանդեպ ատելությունը։

Հա, ու երբ ասում ես դատավորների հանդեպ համակարգային ատելություն են տարածում, մի ապուշ լրագրողատիպ մեկն ասում ա, որ պետք չի ատելության խոսք ասվածը տարածել բոլորի վրա, այն կոնկրետ խմբերի է վերաբերում։ Դեբիլ էլի։

Այդպես Արևմուտքը Հայաստանում գտել է մի շարք խմբեր, որոնց հանդեպ ատելություն կար և այդ ատելությունը կարողացել է շրջել ատողների դեմ։ Նույնն արել է Ուկրաինայում։

Եվ Ուկրաինայի այս պատերազմով ժայթքում է արևմտյան ու Ուկրաինական ռասիստական ատելության, սպիտակ մարդ լինելու արտոնության իրենց կայֆը։ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի լացուկոծի ու Լիբիայում ստրկության մատնված մարդկանց նկատմամբ անտարբերության ակունքը։ Հայերի սպանդին կանաչ լույս տալու և ուկրաինական սպիտակ մարդու համար պատեպատ տալու հույզերի պատճառները։

Այնպես որ, անգամ եթե հայկական ազգանուն ունես, բայց արևմտյան պրոպագանդայի արդյունքում ուկրաինացի լինելը արտոնության օրգազմի մեջ է գցել, ապա հանգիստ խղճով արդարացնում ես հայերի դեմ սպանդը։ Կամ եթե Ազատություն լրտեսակայանի լրագրող ես, բացատրում ես, որ հայերին դե բանի տեղ չէին դնում, որովհետև Արևմուտքի թիմից չեն։ Եվ չէ՞ որ ողջ աշխարհն ա խոսում Ուկրաինայից, սպիտակ մարդու օրգազմն ա հիմա ուկրաինացի համարվելը։

Ընդ որում, անգլո սաքսերն, իհարկե, ուկրաինացիներին իրենց հավասար չեն համարում, այլ մի ցածր կաստա, որին սենց ռասիստ սարքելով՝ տրամադրում են իրենց խոչընդոտների դեմ։ Դրա համար պատրաստ են անգամ իրենց լեզուն կոտրել ու ուկրաիներեն մի նախադասություն ասել, որ ցածր կաստայի սիրտը շահեն։

Իսկ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Բոժկոն, որը իրենից «ցածր կաստայի լեզուն էր սովորել», որ ուրախացնի սևերին՝ մեզ, կիսում է սպիտակ ուկրաինացի իրեն հռչակած մարդու այս բլթոցը։

Բորիս Մուրազիի մոտից իմացա մարդաբանական այս գանձի մասին։ Մեզ՝ սևերին՝ հայերին ու ռուսներին, կրկին ամուր կամք եմ մաղթում ռասիզմի էս ուռուցքներին դիմակայելու համար։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում ատելություն Արևմուտք Ուկրաինա Հայաստան խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին