f

Անկախ

Եզդիները միավորվում են պատմական հայրենիքը վերադարձնելու նպատակով. միության նախագահը մանրամասներ է ներկայացնում. NEWS.am


Հայաստանում բնակվում է եզդիական մեծ համայնք, որը, ինչպես եզդիական սփյուռքի մյուս գաղթօջախները, բազմաթիվ գործոնների հետեւանքով ու պատճառներով հեռու է ապրում հայրենիքից: Հայաստանի եզդիական համայնքն ամենախոշոր ազգային փոքրամասնությունն է մեր երկրում. Եզդիների տվյալով՝ իրենց թիվը ՀՀ-ում մոտ 35 հազար  է: Եզդիների բնօրրանը Իրաի հյուսիսում գտնվող Սինջարի (Շանգալ) շրջանն է, խոշոր եզդիական համայնքներ կան նաեւ Ռուսաստանում եւ Գերմանիայում։

Եզդիների համոզմամբ, համաշխարհային զարգացումները, մասնավորապես Իրաքում եւ տարածաշրջանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները իրենց բնօրրանում ազգային նպատակների պայքարի պատմական նոր փուլ թեւակոխելու հույս են ներշնչում:

NEWS.am-ի հետ զրույցում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Թամոյանն ասաց, որ ձեւավորվել է միջազգային ասպարեզում եզդի ժողովրդի շահերի  պաշպանությանը կոչված կառույց՝ «Եզդիների ավագանի» բարձրագույն մարմինը:

Խդր Թամոյանի խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակը Միջագետքում, մասնավորապես Սիրայում եւ Իրաքում, ազգային-մշակութային ինքնավարության ձեւավորելն է։

Իրաքում ձեւավորված խորհրդի նպատակը եւս՝ միջազգային հարթակներում եզդի ժողովրդի շահերը ներկայացնելն է.

«Արդեն սկսվել է գործընթացը, եւ շատ եզդիներ իրենց հայտերն են ուղարկում այդ նախաձեռնությանը։ Յուրաքանչյուր եզդիական տոհմի ներկայացուցիչ իր տվյալներն ուղարկում է մեր ստեղծած կայք (yezidi.club), որպեսզի ինքն էլ միանա այդ նախաձեռնությանը»։

Միության նախագահի համոզմամբ, եզդի ժողովրդի իրավունքները նախկինում պաշտպանված չեն եղել, բայց այժմ դրական տեղաշարժ է նկատվում։

«Դեռեւս 2017 թվականին գիտական հետազոտություն է անցկացվել, որով եզդիները ենթարկվել են գենետիկ ուսումնասիրության, եւ փաստվել է, որ եզդիները ունեն մոտ 7 հազար տարվա պատմություն։ Իրաքի հյուսիսային հատվածում մենք ունենք մեր պատմական տարածքները, սակայն մոտ 400 հազար եզդիներ վրանների տակ են ապրում. իրենք իրենց հայրենիքում փախստականի կարգավիճակ ունեն։ 2003-ից մինչեւ այժմ եզդիները տեսել են 2 ցեղասպանություն։ Հայաստանն առաջին երկիրն է, որ եզդիներին որպես ազգություն է ճանաչել։ Այսպիսով, ամբողջ աշխարհին ներկայացնում ենք մեր ինքնությունն ու պատմությունը, որպեսզի ճանաչեն եզդիներին՝ որպես էթնիկ միավոր։ Մենք եզդիների փրկությունը տեսնում ենք միայն ինքնավարության ստեղծմամբ»,- ասաց Եզդիների ազգային միության նախագահ։

Խդր Թամոյանը նշեց, որ նախաձեռնությանը միացած եզդիներն առաջիկայում նախատեսում են միջազգային գիտաժողովներ անցկացնել, որոնց մասնակցելու են հասարակական գործիչներ, ակտիվիստներ, պատմաբաններ։

Հայաստան Խդր Թամոյան եզդիներ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին