f

Անկախ

Լիլիթ Դալլաքյան. «Անընդունելի է, երբ լրատվամիջոցները հրապարակում են դեռևս չհաստատված տեղեկատվություն՝ երկիրը ներկայացնող մարզուհու վերաբերյալ»


Փետրվարի  23-ին  ՀՀ հակադոպինգային գործակալությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ 2022 թվականի Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացած 48կգ քաշային Լիլիթ Դալլաքյանի  դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ): 
Տեղական լրատվամիջոցները, չսպասելով հետաքննության ավարտին, անմիջապես տարածեցին ոչ այնքան հաճելի և դեռևս չճշտված տեղեկատվությունը:

Անկախը, կապ հաստատելով մարզուհու հետ, փորձեց պարզել եղելությունը.
-«Ֆուրոսեմիդը» միզամուղ դեղամիջոց է: Ես այն օգտագործել եմ ՀՀ առաջնությունից 3֊-4 օր առաջ օրգանիզմիցս ավելորդ ջուրը հեռացնելու նպատակով, արագ քաշի նվազեցման համար, քանի որ բավական ուշ տեղեկացա իմ մասնակցության մասին, իսկ այդքան կարճ ժամանակում արագ քաշ իջեցնել հնարավոր չէր։


-Դոպինգ նմուշառումը ե՞րբ է կատարվել:
-Մենամարտից հետո։ Աղջիկ մասնակիցներից միայն ես եմ հանձնել, քանի որ  ես էի միջազգային մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հավակնորդը։


-Դեղամիջոցի ընդունման մասին տեղեկացրե՞լ էիք:
-Իհարկե: Հունվարի վերջին ինձ ասացին, որ պատասխանը կստանամ  մեկ շաբաթվա ընթացքում։  1 շաբաթից էլ բավական երկար ժամանակ անցավ, և  այսօր անսպասելի տարածվեց այս տեղեկատվությունը, որը ոչինչ չի նշանակում, բայց շատ բացասական ազդեցություն է թողնում:
Ես նախապես զգուշացրել էի, որ օգտագործել եմ «Ֆուրոսեմիդը» այդ ժամանակահատվածում: Միայն այդ ժամանակ  տեղեկացա, որ դա արգելված դեղամիջոց է։ Ընդունում եմ, որ այս ամենն իմ անտեղյակ լինելու պատճառով է, բայց անտնդունելի է, երբ  որոշ լրատվամիջոցներ իրենց դիտելիությունը բարձրացնելու նպատակով  հրապարակում դեռևս չհաստատված տեղեկատվությունը՝ երկիրը ներկայացնող մարզուհու վերաբերյալ։

Սպորտ բռնցքամարտ քիք բոքս քիք-բոքս, Լիլիթ Դալլաքյան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին