f

Անկախ

Մանկական կաթնային սննդի արտադրությամբ զբաղվող ընկերությունների կողմից կիրառվող չարաշահող գործելակերպերը վտանգում են երեխաների սնուցումը և խախտում միջազգային պարտավորությունները


Նոր զեկույցի համաձայն՝ մանկական կաթնային սննդի (կրծքի կաթի փոխարինիչների) արտադրությամբ զբաղվող ընկերությունների կողմից կիրառվող չարաշահող գործելակերպերը   վտանգում են երեխաների սնուցումը և խախտում միջազգային պարտավորությունները:

ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած հարցման ընթացքում պարզվել է, որ ծնողների և հղի կանանց կեսից ավելին   (51%-ը) թիրախավորվել է մանկական կաթնային սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շուկայավարման միջոցով, որոնց մեծ մասը խախտում է կրծքով կերակրման համաշխարհային չափանիշները:
 
«Ինչպե՞ս է մանկական կաթնային սննդի շուկայավարումն ազդում երեխայի սնուցման վերաբերյալ մեր որոշումների վրա» զեկույցը կազմվել է 8 երկրներում ծնողների, հղի կանանց և բուժաշխատողների շրջանում իրականացված հարցազրույցների տվյալների հիման վրա։ Այն բացահայտում է, թե ինչպես են մանկական կաթնային սնունդ արտադրողները, որ ներկայում ունեն 55 միլիարդ դոլար արժողությամբ կարողություն, պարբերաբար խախտում էթիկայի կանոնները, որպեսզի ուղղորդեն նորածնին կերակրելու վերաբերյալ ծնողների որոշումները։
 
Ըստ զեկույցի՝ շուկայավարման մեթոդները ներառում են անկանոն և ագրեսիվ առցանց թիրախավորում, հովանավորվող խորհրդատվական ցանցեր և թեժ գծեր, արշավներ և նվերներ, ինչպես նաև վերապատրաստումների շնորհիվ բուժաշխատողների վրա ազդող գործելակերպեր։ Այն ուղերձները, որ ստանում են ծնողներն ու բուժաշխատողները, հաճախ ապակողմնորոշող են, գիտականորեն չհիմնավորված և հաճախ խախտում են «Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային օրենսգիրքը»՝ 1981 թվականին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից ընդունված հանրային առողջության կարևորագույն համաձայնագիրը, որը կոչված է պաշտպանելու մայրերին մանկական սնունդ արտադրողների ագրեսիվ շուկայավարման գործելակերպից։
 
Ըստ ԱՀԿ գլխավոր տնօրեն Բժիշկ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի․ «Սույն զեկույցը հստակ ցույց է տալիս, որ կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարումը ապակողմնորոշող է, ագրեսիվ և անընդունելիորեն լայնորեն տարածվում է»:
 
Բանգլադեշում, Չինաստանում, Մեքսիկայում, Մարոկկոյում, Նիգերիայում, Հարավային Աֆրիկայում, Միացյալ Թագավորությունում և Վիետնամում 8,500 ծնողների և հղի կանանց, ինչպես նաև 300 բուժաշխատողների շրջանում իրականացված հարցումների ընթացքում պարզվել է, որ Միացյալ Թագավորությունում հարցմանը մասնակցած կանանց 84%-ը, Վիետնամում 92%-ը և Չինաստանում 97%-ը ենթարկվում են մանկական կաթնային սննդի գովազդների և արշավների ազդեցությանը, ինչը կարող է բարձրացնել նորածիններին մանկական սնունդով կերակրելու նրանց ընտրության հավանականությունը։

«Մանկական կաթնային սննդի վերաբերյալ կեղծ և ապակողմնորոշող ուղերձները էապես խոչընդոտում են կրծքով սնուցումը, որը, ինչպես բոլորս գիտենք, լավագույն միջոցն է թե՛ երեխաների և թե՛ նրանց մայրերի համար,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:- Մենք խիստ քաղաքականության, օրենսդրության և ներդրումների կարիք ունենք, որպեսզի պատշաճ կերպով խթանենք կրծքով սնուցումը և պաշտպանենք կանանց էթիկայի կանոնների խախտմամբ իրականացվող շուկայավարման գործելակերպերից՝ ապահովելով, որ նրանք ստանան իրենց անհրաժեշտ տեղեկությունն ու աջակցությունը»։
 
Հարցմանն ընդգրկված բոլոր երկրներում կանայք՝ Մարոկկոյում կանանց 49%-ից մինչև Բանգլադեշում 98%-ը, արտահայտել են բացառապես կրծքով կերակրելու մեծ ցանկություն: Մինչդեռ զեկույցը փաստում է, թե ինչպես է ապակողմնորոշող շուկայավարման ուղերձների կայուն հոսքը կրծքով կերակրելու և կրծքի կաթի մասին կեղծ տեղեկություններ տարածում՝ թուլացնելով կանանց վստահությունը և կասկածի ենթարկելով երեխաներին կրծքով հաջողությամբ կերակրելու նրանց ունակությունը։ Այս կեղծ տեղեկությունների շարքում են ծննդից հետո առաջին օրերին մանկական կաթնային սնունդով երեխային կերակրելու անհրաժեշտությունը, նորածինների համար կրծքի կաթի անհամապատասխանությունը, և որ մանկական կաթնային սնունդը պարունակում է նորածնի զարգացումը բարելավող կամ իմունիտետը բարձրացնող բաղադրիչներ, նորածիններին ավելի երկար ժամանակ է հագեցնում, և կրծքով կաթի որակը ժամանակի ընթացքում վատանում է։
 
Կրծքով կերակրումը ծննդից հետո առաջին իսկ ժամից, ապա նրանց բացառապես կրծքով կերակրումը մինչև 6 ամիսը և շարունակական կրծքով կերակրումը մինչև 2 տարեկանը կամ դրանից հետո, օգնում են երեխային պայքարելու թերսնուցման դեմ՝ պաշտպանելով նրանց հյուծվածությունից և գիրությունից։ Կրծքով կերակրումը նաև հանդիսանում է երեխայի առաջին պատվաստումը, որ պաշտապնում է նրան մի շարք տարածված մանկական հիվանդություններից։ Այն նաև նվազեցնում է կանանց՝ շաքարախտով և քաղցկեղով հիվանդանալու, ինչպես նաև՝ ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, երեխաների միայն 44%-ն է մինչև 6 ամիս բացառապես կրծքով կերակրվում։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում կրծքով կերակրման համաշխարհային միջին ցուցանիշը շատ քիչ է բարձրացել, մինչդեռ հենց նույն ժամանակաշրջանում մանկական կաթնային սննդի վաճառքը կրկնակի ավելացել է։
 
Զեկույցն ահազանգում է, որ բոլոր երկրներում մեծ թվով բուժաշխատողների շրջանում մանկական սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից իրականացվել են արշավներ՝ գովազդային նվերների, անվճար նմուշների, հետազոտության համար ֆինանսավորման, վճարովի հանդիպումների, միջոցառումների և կոնֆերանսների և նույնիսկ միջնորդավճարների միջոցով՝ ազդեցություն գործելու ծնողների որոշումների վրա: Հարցվող կանանց մեկ երրորդից ավելին նշել է, որ բուժաշխատողները նրանց հատուկ ապրանքանիշի որևէ սնունդ են առաջարկել։
 
Այս մարտահրավերներին դիմակայելու համար ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կոչ են անում կառավարություններին, բուժաշխատողներին և մանկական սնունդ արտադրողներին վերջ տալու կրծքի կաթի փոխարինիչների չարաշահող շուկայավարմանը, ամբողջությամբ կիրառելու և պահպանելու Կանոնագրքի պահանջները:
 
Սա ներառում է.

  • Համաձայն Միջազգային օրենսգրքի՝ օրենքների ընդունում, մշտադիտարկում և կիրարկում՝ կանխելու կրծքի կաթի փոխարինիչների արտադրության առաջխաղացումը, ներառյալ մանկական սնունդ արտադրողների՝ սննդի և առողջության մասին հայտարարությունների արգելումը:
  • Ներդրումների իրականացում կրծքով կերակրմանն աջակցող ծրագրային քաղաքականություններում, ներառյալ միջազգային չափանիշներին համապատասխան վճարովի ծնողական արձակուրդը, և կրծքով կերակրման բարձրորակ աջակցության ապահովում:
  • Պահանջել արտադրողներից հրապարակայնորեն պարտավորվել ամբողջությամբ պահպանել Օրենսգիրքը և Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հետագա համընդհանուր որոշումները:
  • Արգելել բուժաշխատողներին կրթաթոշակների, պարգևավճարների, դրամաշնորհների, հանդիպումների կամ միջոցառումների համար ընդունել հովանավորություն այն կազմակերպություններից, որոնք վաճառում են նորածինների և փոքր երեխաների համար նախատեսված սննդամթերք:

կրծքով կերակրում ՅՈՒՆԻՍԵՖ Աշխարհում

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին