«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման համաձայն` մարտի 3-ից ստուգայց իրականացնող պաշտոնատար անձն իրավասու է տեղում կիրառել պատասխանատվության միջոց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումը կատարվել է 2022 թվականի փետրվարի 21-ին և ուժի մեջ է մտնում մարտի 3-ից։