f

Անկախ

ԵՄ-ն կդյուրացնի մուտքն իր տարածք պատվաստված եւ քովիդ տարած զբոսաշրջիկների համար


Եվրամիության անդամ երկրները երեքշաբթի պայմանավորվել են, որ պետք է ավելի դյուրացնեն զբոսաշրջային ուղեւորությունները դաշինքի տարածք այն մարդկանց համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ կամ ապաքինվել են COVID-19-ից, հաղորդում է AP-ն:

ԵԽ-ն ԵՄ երկրներին խորհուրդ է տալիս հաջորդ ամիս չեղարկել ստուգման եւ կարանտինի բոլոր պահանջներն այն մարդկանց համար, ովքեր ԵՄ կողմից թույլատրված կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութեր են ստացել:

Այն անձինք, ովքեր ստացել են իրենց վերջին առաջնային դեղաչափը ժամանումից առնվազն 14 օր եւ ոչ ավելի, քան 270 օր առաջ, կամ ովքեր ստացել են խթանող դեղաչափը, պատվաստման իրավունք կունենան նրանց հետ միասին, ովքեր ապաքինվել են COVID-19-ից ճանապարհորդությունից հետո 180 օրվա ընթացքում:

ԵՄ Գործադիր հանձնաժողովը ողջունել է ոչ պարտադիր ուղեցույցը, որը նաեւ հստակ նշում է, որ չափահասի հետ ճանապարհորդող 6 տարեկանից փոքր երեխաների համար չպետք է թեստեր կամ լրացուցիչ պահանջներ կիրառվեն:

ԱՀԿ-ի կողմից հաստատված, բայց ԵՄ-ում օգտագործման համար չթույլատրված պատվաստանյութեր ստացած ճանապարհորդներից չեն կարող պահանջվել ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել կամ կարանտին անցնել, նշել է  Եվրոպական խորհուրդը:

 

ԵՄ զբոսաշրջիկներ 2019-nCoV կորոնավիրուս մուտք

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին