f

Անկախ

Բռնոթի. Ծխախոտ թե՞ դեղամիջոց


Քթախոտը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է բռնոթի անվամբ, ժամանակին լայն կիրառում է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում:

Պատրաստվում է ծխախոտի փոշուց, կարող են ավելացվել բուրավետ նյութեր։  Փոքր չափաբաժիններով օգտագործելու դեպքում ունենում է որոշակի դրական ազդեցություն: Դրա առողջարար հատկությունը կայանում է նրանում, որ այն քաշում են քթածակերը՝ գրգիռ հարուցելու համար, ինչի արդյունքում այն կարճատև բարելավում է մտավոր գործընթացները, որը պայմանավորված է արյան ներհոսքով դեպի գլխուղեղ։ Փոքր չափաբաժիններով օգնում է նաև հարբուխի ժամանակ։

Աշխարհում տարածված է քթախոտի երկու տեսակ.

Չոր (եվրոպական) քթախոտը; այն կարող է լինել կա՛մ առանց բուրմունքի, կա՛մ պարունակել կամֆորի, մենթոլի, էվկալիպտի, վանիլի, բալի, նարնջի և այլնի հավելումներ: Սովորաբար շատ նուրբ աղացած (փոշու վիճակի), որպեսզի քթքծակերով հեշտ անցնի:

Խոնավ – այս դեպքում ծխախոտի որոշակի բաժինը դրվում է բերանում՝ շրթունքի և լնդի միջև։ Նման ծխախոտի բազմաթիվ տեսակներ կան, այդ թվում՝ դասական ամերիկյան սնաֆը, շվեդական սնուսը և ծխախոտի բազմաթիվ տեսակներ, որոնք տարածված են Ասիայում և Աֆրիկայում:

Քթախոտի հիմնական ակտիվ բաղադրիչը նիկոտինն է: Սակայն դրա առավելությունը կայանում է նրանում, որ նիկոտինը քթի լորձաթաղանթի միջոցով ավելի դանդաղ է ներթափանցում արյուն, քան ծխից՝ թոքերի միջով:

Այն թույլատրվում է բազմաթիվ երկրներում, ինչպիսիք են Նիդեռլանդները, Բուլղարիան, Ուկրաինան, Ռուսաստանը և շատ այլ երկրներ: Այսօր էլ կան ծխախոտի հատուկ խանութներ, որտեղից կարելի է գնել չոր և թաց քթախոտ։

Քթախոտ օգտագործելու հետևանքները

Ազդեցությունը տեղի է ունենում 1-4 րոպեի ընթացքում՝ կախված դոզանից և օգտագործման տեւողությունից; տևում է 15-ից 30 րոպե: Օգտագործողը սկսում է զգալ գլխապտույտ (կախված օգտագործման տևողությունից և չափաբաժնից), աչքերի լայնացում, ռեակցիայի բարձրացում և թեթև հիպերակտիվություն: Թթունի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աթերոսկլերոզը և քթի խոռոչի քաղցկեղը, տկարամտությունը։

Քթախոտի պատմությունը

18-19-րդ դարերում բարձր հասարակության շրջանում տարածված էր ծխախոտը հոտ քաշելու սովորությունը: 1810-ական թթ. Ռուսաստանում մեկ ֆունտ ծխախոտն արժեր մոտ 1 ռուբլի 50 կոպեկ:

Ծխախոտը հոտոտում էին բոլոր տարիքի տղամարդիկ, նաև կանայք (Ալեքսանդր Պուշկինը պատանեկության տարիներին գրել է «Գեղեցկուհին, ով հոտոտում էր ծխախոտը» բանաստեղծությունը՝ նվիրելով այն մի օրիորդի): Քթախոտի սիրահարներն օգտագործում էին հատուկ տուփեր, որոնք պատրաստված էին տարբեր նյութերից՝ հաճախ ոսկուց և թանկարժեք քարերից։ Ժամանցի այս տեսակի հանրաճանաչության մասին է վկայում նաև այն, որ տուփերը դարձել էին պրեմիում նվեր կայսրերից՝ իրենց հպատակներին:

Բռնոթիի մասին հիշատակումներ հանդիպում են նաև հայ հեղինակների մոտ:

«Շատ հին մանրավաճառներ կային այդ հին շուկայում՝ ընտիր ծամոնի, մեղրամոմի, մախաթ ասեղների, ոսկրե կոճակների, ծիլավոր կոնֆետի և քթախոտի այնպիսի մանրավաճառներ, որոնք մի ծամելու ծամոնը փոխում էին երկու ձվի, կես գրվանքա մեղրամոմը՝ մի ծաղկավոր գուլպայի հետ։ Նրանք գիտեին, որ ձորկեցի Ադի դային քաշում է ղարա բռնոթի, իսկ նորուեցի Բադի դային՝ կապովի բռնոթի։

(…)                                   

– Կյորեսի ղարա բռնոթի որ չլիներ, հիմա Ադի դայի չկա՜ր... », գրում է Բակունցն իր «ԿՅՈՐԵՍ» պատմվածքում:

«Վարպետը պատասխանի փոխարեն բռնոթի է քաշում, ուսերը վեր քաշում ու քթի տակին ծիծաղում», Հանդիպում ենք Թումանյանի «Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը» հեքիաթում:

«Քահանան քթախոտի տուփը ծոցեն հանեց և երկու մատերովը քթախոտ լեցուց քթին ծակերուն մեջ և հետո, տուփը Աբիսողոմ աղային երկնցնելով՝


— Հրամմեցե՛ք, օրհնա՛ծ, ըսավ։


Աբիսողոմ աղան շնորհակալությամբ առավ տուփն և քիչ մը քթախոտ քաշեց։


— Քիչ քաշեցիք, Աբիսողոմ աղա, կաղաչեմ, անգամ մալ քաշեցեք, քթախոտը վնասակար բան մը չէ»։ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպում հանդիպում ենք բռնոթիի մեկ այլ անվան:

Օրինակները բազմաթիվ են, բայց ըստ երևույթի, Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի կամ Եվրոպայի, այն առավելապես տարածված է եղել միջին խավի, աշխատավորության շրջանում: Իսկ կանանց շրջանում դրա օգտագործումն առհասարակ դիտվել է որպես բացասական, պախարակելի երևույթ:

ՀՀ օրենսդրության մեջ հանդիպում ենք քթախոտի մասին հիշատակում, որպես ծխախոտային արտադրատեuակ` արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերեւից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու, ծծելու, ծամելու կամ ներշնչելու համար (սիգարետ, սիգար, սիգարելա, սիգարետի կամ ծխամորճի թութուն, քթախոտ եւ այլն) և փաստացի գործում են որոշակի արգելքներ՝ դրա իրացման կապակցությամբ:

Որքանով է այն այսօր տարածված Հայաստանում դժվար է ասել, քանի որ հատուկ վիճակագրություն այս առումով չի վարվում: Այդուհանդերձ, հստակ կարելի է ասել, որ թե նախկինում, թե հիմա, այն չի ունեցել բուժական նշանակություն, այլ ավելի շատ եղել է զբաղմունքի միջոց: Իսկ այն բուժական նշանակությունը, որը վերագրվում է քթախոտին, թերևս գերագնահատված է, և անհամեմատելի է այն վնասակար ազդեցության հետ, որն այն կարող է ունենալ երկարատև օգտագործման դեպքում:

 

քթախոտ ծխախոտ Հայաստան առողջություն

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին