f

Անկախ

Վարազդատ Լալայան․ «Շեշտը դրված է միայն հաղթանակի և մեդալների վրա»


Փետրվարի 1-ից 6-ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացած ծանրամարտի  առաջնությունում առավել հետաքրքիր  ստացվեց գերծանր քաշային ծանրորդների պայքարը։ 
Դիտարժան պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրր, 22-ամյա Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 442 կգ արդյունքով, արծաթե մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը՝435 կգ, բրոնզե մեդալը՝ Սիմոն Մարտիրոսյանը՝ 430 կգ արդյունքով։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է առաջնությունից ստացած տպավորություններով՝ խոսելով նախապատրաստական շրջանի և տարվա ընթացքում սպասվող մրցաշարերի մասին։


-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Տարեվերջին Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունից հետո մի փոքր հանգստացանք և վերսկսեցինք մարզումները։ Շուրջ մեկ ամիս ժամանակ ենք ունեցել նախապատրաստվելու համար։ Մարզման հիմնական փուլն անցել ենք հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի և ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ՝ արդյունավետ ուսումնամարզական հավքաների մասնակցելով։


-Առաջնության ընթացքի, մասնավորապես Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Հայաստանի առաջնությունը տարեսկզբի առաջին ստուգատեսն է  ուժերի փորձարկման, մարզավիճակի մեջ մտնելու առումով։ Բոլորս էլ մեր մարզավիճակի 50 տոկոսի չափով էինք պատրաստված։ Գոհ եմ իմ ելույթից, Գոռը և Սիմոնն էլ լավ հանդես եկան, ինչքան որ պատրաստ էինք՝ մասնակցեցինք։ Սիմոն Մարտիրոսյանը քաշային կարգը փոխել է, դեռ ժամանակ է պետք ադապտացվելու համար։
Մեր եռյակի պայքարը  դիտարժան և հետաքրքիր ստացվեց։


-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
Հայաստանի առաջնությունը կարևոր մրցում է տարեսկզբին ուժերը փորձարկելու նպատակով։ Եվրոպայի առաջնությունից առաջ մեր հնարավորություններն ու մարզավիճակն ենք ստուգում, ճիշտ գնահատում։  Ամեն մրցում փորձ և մոտիվացիա  է տալիս հաջորդ մրցաշարերում ավելի լավ հանդես գալու համար։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Արդեն վերսկսել ենք մարզումները,մասնակցում ենք ուսումնամարզական հավաքաների։ Պատրաստվում ենք մասնակցելու մայիսին  Ալբանիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որին կհաջորդեն սեպտեմբերին կայանալիք  մինչև 23 տարեկանների Եվրոպայի  ու մեծահասակների աշխարհի առաջնությունները։ Պատրաստվում ենք շատ լուրջ․ շեշտը դրված է միայն ու միայն հաղթանակի և մեդալների վրա։
 

ծանրամարտ Հայաստանի առաջնություն սպորտ չեմպիոն խմբագրի ընտրանի հարցազրույց Վարազդատ Լալայան Գոռ Մինասյան Սիմոն Մարտիրոսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին