f

Անկախ

Եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի և Խդր Էյլաս սուրբ հրեշտակների տոնը


Այս շաբաթ եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի և Խդր Էյլաս սուրբ հրեշտակների տոնը։ Հայաստանի երիտասարդ եզդիների ասցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը մանրամասնում է՝  տոնին նախորդում են երեքօրյա ծոմերը, որոնք եզդիները անվանում են «ռոժի»։ Ծոմի նպատակը ինքնամաքրվելն է։ Եզդիները արթնանում են գիշերը՝ դեռևս լույսը չբացված, սնվում են ու ապա նորից քնում։ Լուսաբացից մինչև մայրամուտ չեն սնվում։ Այսպես երեք օր շարունակ՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի։

«Հինգշաբթի երեկոյան սկսվում է «Լայլա Կադր» տոնակատարությունը, որը ներառում է հետևյալ ավանդույթները՝

- Երիտասարդները գիշերը ուտում են աղի բլիթ՝ երազելով տեսնել իրենց երկրորդ կեսին։

- Միաժամանակ, այլուրով լի սինի են դնում տան մի անկյունում կամ դրսում՝ հույս ունենալով, որ Խդր Նավին և Խդր Էյլասը այդ գիշեր կանցնեն իրենց տան մոտով՝ իրենց ձիերի պայտի հետքը թողնելով այլուրի վրա։

- Տան մեծը տան մի անկյունում ալյուրով նշումներ է անում՝ դրանով խորհրդանշելով սուրբ հրեշտակների գալուստը։

- Գիշերը՝ լույսը դեռ չբացված տան բակում կրակ են անում՝ լուսավորելով սուրբ հրեշտակների գալստյան ճանապարհը։

- Երեխաները գուլպաներ են վերցնում և տնից տուն են գնում՝ նվերներ հավաքելով իրենց համար։ Դա կոչվում է «դոլիդանգ»։

Բուն տոնը նշվում է ուրբաթ օրը։ Սեղաններ են պատրաստում տանը, մեկը մյուսի տուն գնում, նվերներ իրար բաժանում։

Թող Խդր Նավին և Խդր Էյլասը օրհնեն բոլորին, իրականացնեն բոլորի երազանքը և ամենակարևորը խաղաղություն բերեն Հայաստանին, Արցախին ու Շանգալին, նաև ամբողջ աշխարհին»,-պատմում է Ավդալյանը։

Հայաստան եզդիներ Սաիդ Ավդալյան ՖԲ Գրառում

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին