f

Անկախ

Հայաստանում արտասահմանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն ավելացել են․ ո՞ր երկրներն են առաջատար


Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝  անցյալ տարվա դեկտեմբերին արտասահմանից  Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը կազմել է 210,4 մլն դոլար նոյեմբերի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 34,2 մլն դոլարով (կամ 9,4% - ով):

Հիմնականում այդ տեղաշարժը ապահովվել է ԱՄՆ – ից փոխանցումների աճով ՝ 13,9 մլն դոլարով (կամ 28,5% - ով) եւ Ռուսաստանից ՝ 13,6 մլն դոլարով (19,5% - ով): Դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկան դեպի Հայաստան անցյալ տարվա ամիսների ընթացքում ներկայացված է ստորեւ նշված գրաֆիկում:

Դեկտեմբերի ցուցանիշների հրապարակմամբ կարելի է ամփոփել 2021 թվականը ։ Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, փոխանցումների ներհոսքն աճել է 267,3 մլն դոլարով (կամ 14,5% - ով): Այս աճը հիմնականում կապված է ԱՄՆ-ի հետ, որից փոխանցումները տարվա ընթացքում աճել են 121,6 մլն դոլարով (կամ 26,5% - ով):

Բացարձակ աճով երկրորդ տեղը զբաղեցրել Է Ղազախստանը՝  64,3 մլն դոլար (աճը՝ 3,6 անգամ) ։  Հայտնի է, որ այդ երկրի քաղաքացիները Հայաստանում մարդատար ավտոմեքենաներ էին  ձեռք բերում ։ Սակայն այդ երեւույթը զանգվածային բնույթ էր կրում մինչեւ հաշվետու տարին։ Այդ պատճառով փոխանցումների նման ֆենոմենալ աճը 2021 թվականին ավելի մանրամասն տեղեկատվության կարիք ունի։

Այս վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել Է Ռուսաստանը, որից մեկ տարվա ընթացքում դրամական փոխանցումներն ավելացել են 41,2 մլն դոլարով (կամ 5,0% - ով): Ընդհանուր առմամբ  Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարն անցյալ տարի հասել է 2,1 մլրդ դոլարի, որից 69%-ը բաժին է ընկել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին (տես գրաֆիկը):

Նշենք, որ վերջին տասը տարիների ընթացքում (2011-2021 թթ.) Ռուսաստանից փոխանցումների գումարը կրճատվել է 1,6 անգամ ։ Եթե այս ժամանակաշրջանի սկզբին մեր հյուսիսային հարեւանի բաժինը փոխանցումների ընդհանուր ներհոսքում  հասել է ծանրակշիռ 70%-ի, ապա անցյալ տարի այն արդեն 41%  էր կազմում։

Առաջին հայացքից մեր աշխատանքային միգրանտները եւ Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները պարզապես սկսել են ավելի քիչ գումար ուղարկել Հայաստան։ Իրականում այս ոլորտում պատկերը տրամագծորեն հակառակն է։ Ինչպես հայտնի է, պաշտոնական հրապարակումներում դրամական փոխանցումները ներկայացվում են ԱՄՆ դոլարով (չնայած իրականում Ռուսաստանից փոխանցումների մի մասն իրականացվում է ռուբլով) ։

Եթե ցուցանիշները դոլարից  փոխանցել ռուսական ռուբլու  (ըստ յուրաքանչյուր տարվա համար արտարժույթի պաշտոնական փոխարժեքի), ապա կտրուկ անկման փոխարեն ստացվում է զգալի աճ։  Այսպես, 2011-ին Ռուսաստանից փոխանցումների գումարը համարժեք էր մոտ 40 մլրդ ռուբլու, իսկ 2021-ին ՝ մոտ 74 մլրդ ռուբլու։

Այսինքն ռուբլով գրեթե 1,9 անգամ աճ կար։ Այնպես որ, փոխանցումների անկման  պատճառները (հաշվարկված ԱՄՆ դոլարով) կապված են արժույթի փոխարժեքի հետ։  Հիշեցնենք, որ վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ դոլարը Ռուսաստանում ամրապնդվել է 2,5 անգամ։

Իր դերն է ունեցել նաեւ  մեր քաղաքացիների արտագաղթը Ռուսաստան այդ երկրի քաղաքացիությունն ընդունելուց հետո (ինչի մասին հետագայում կխոսվի) ։ Այդ գաղթականների մի մասը, անկասկած, ներկայացված է նախկին սեզոնային աշխատանքային միգրանտներով ։ Պարզ է, որ Ռուսաստան նրանց ընտանիքների տեղափոխվելուց հետո Հայաստան գումար փոխանցելու անհրաժեշտությունն արդեն վերանում է։

Ռուսաստանից փոխանցումների անկումը մասամբ փոխհատուցվել է ԱՄՆ-ից դրամական ներհոսքի աճով։ Նույն տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ից դրամական փոխանցումների գումարն աճել է 4,2 անգամ։ Եթե 2011 թվականին այդ երկրի մասնաբաժինը Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում կազմում էր ընդամենը 7%, ապա անցյալ տարի այն արդեն հասել է 28 %-ի։

Դրամի ներհոսքի նկատելի աճ է տեղի ունեցել Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Այսպես, 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 157 մլն դոլար, ինչը 2 անգամ գերազանցել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը ։ Այսպիսին էր ԱՄՆ-ում մեր մեծածավալ սփյուռքի արձագանքը  այդ ողբերգության ծանր հետեւանքներին։

Սակայն Ռուսաստանը նախկինի պես առաջատար երկիր է մնում Հայաստան փոխանցումների ներհոսքի գծով։ Հիմնականում դրանք մեր սեզոնային աշխատանքային միգրանտների տրանսֆերտներն են այս երկրում՝ հայրենիքում մնացած ընտանիքներին ուղղված։ Ըստ ուսումնասիրությունների՝ Ռուսաստանում մեր քաղաքացիները հիմնականում զբաղված են շինարարությամբ, ինչպես նաեւ  առեւտրով։ Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը դժվարություններ են ունենում տեղափոխվելու, աշխատանք գտնելու, օտար երկրում բնակվելու  հետ կապված եւ այլն։

Մինչդեռ Ռուսաստանում, ժողովրդագրության  հետ կապված անբարենպաստ իրավիճակով պայմանավորված, պետությունը խրախուսում է օրինական ներգաղթը։  Այսպես, միայն անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն է տրամադրվել 735,4 հազար անձի, որոնց թվում եղել է 46,9 հազար ՀՀ քաղաքացի ։ Հասկանալի է, որ ներկայությունը քաղաքացիության հետ մեկտեղ, ի թիվս այլ բաների, նշանակում է որոշակի առավելություններ աշխատանքի տեղավորման հարցում։  Իսկ սեզոնային միգրանտների համար առաջանում են նոր խնդիրներ, որոնց հետեւանքները Հայաստանի համար կարող են ծանր լինել։

Տարածաշրջանային մակարդակում արդեն հայտնվել են աշխատանքային միգրանտների թվաքանակի կրճատման վերաբերյալ առաջին որոշումները։ Վերջերս Կալուգայի նահանգապետն արդեն արգելել Է միգրանտներին աշխատատեղեր զբաղեցնել մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ հասարակական տրանսպորտի (ներառյալ տաքսիները), մանրածախ առեւտրի եւ հասարակական սննդի: Ավելի վաղ՝ անցյալ տարվա նոյեմբերին, Մոսկվայի քաղաքագլուխը կոչ էր արել կրճատել միգրանտների թիվը շինարարության մեջ։

Հայաստանից փոխանցումների արտահոսքն անցյալ տարի նախորդ տարվա համեմատ կրճատվել է 41,7 մլն դոլարով (կամ 3,3% - ով): Ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը արտասահման գերազանցում է 1,2 մլրդ դոլարի նշաձողը: Այս առումով առաջատարը կրկին Ռուսաստանն է, որին հաջորդում է  ԱՄՆ-ն (տես գրաֆիկը):

Երկու գործոնների (ներհոսքի աճի եւ արտահոսքի կրճատման) ազդեցությամբ պայմանավորված՝  դրամական փոխանցումների դրական սալդոն անցյալ տարի ավելացել է 309,0 մլն դոլարով (կամ 1,5 անգամ) եւ հասել է գրեթե 0,9 մլրդ դոլարի։

Սմբատ Գրիգորյան

դրամական փոխանցումներ Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին