f

Անկախ

Երբ թշնամու մտքինը ՀՀ ոչ բարով իշխանության «գրչին» է


Կապիտուլանտը մի երկա՜ր-բարակ տեքստ է երկնել Արցախյան կարգավորման մոտիվներով, տվել վարի խոզի արտաքինով էն ուսապարկի ձեռքը։ Սա էլ, իրենից գոհ և երջանիկ, սեփական կարևորության «բարձր գիտակցումով», հրապարակել է` ջանալով ապացուցել, որ ալիևը միշտ ճիշտ է եղել, մենք` սխալ. բանակցային գործընթացի ոչ մի փուլում, հատկապես 2016թ. օգոստոսյան «տիեզերական աղետից» հետո, Արցախի Ադրբեջանից դուրս ինքնորոշվելու «ո՛չ տեսական, ո՛չ գործնական ո՛չ մի հնարավորություն չի եղել». իրենք ճաքեի՛ն էլ, տրաքեի՛ն էլ` էդ «աղետալի» ընթացքը փոխել չէին կարող։ Եվ ուրեմն` ձե՛ններդ կտրեք, հանգիստ նստե՛ք տեղներդ` համակերպվեք փաստի հետ, որ «Արցախը ադրբեջան է, և վե՛րջ», և կտրուկ շարժումներ մի՛արեք։

Սույնը «հիմնավորելու» համար կապիտուլյանտը, մասնավորապես, հղում է անում 2016թ. կողմերին ներկայացված մի փաստաթղթի (իր ասելով` «թղթի»), որտեղ իբր ամրագրված է ՄԱԿ-ի որոշիչ ձայնը Արցախի կարգավիճակի որոշարկման հարցում։ Այստեղից «միանշանակ» եզրակացնում է, որ այդ կարգավիճակը, սարերն էլ շուռ գային, լինելու էր ադրբեջանի կազմում, քանզի ՄԱԿ-ը չէր կարող այլ որոշում կայացնել, քան այն, ինչը «ամրագրել» էր դեռևս Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ընդունված բանաձևերում. այն ժամանակ, երբ ոչ մեկը չգիտեր` ինչով է այն ավարտվելու, Մինսկի խումբը դեռ չէր ստեղծվել, և Արցախյան կարգավորման գործընթաց, որպես այդպիսին, չկար։

Խոսքը ադրբեջանցի «քիրվաների» կողմից բազմիցս չարչրկված չորս բանաձևերի մասին է, որոնց նպատակը պատերազմը կանգնեցնելն էր. էն, էլի` որ կապիտուլյանտից զատ, այնքա՜ն սիրում է մեջբերել իր ախպեր-ալիևը։ Իսկ դրանցում իբր սևով սպիտակի վրա գրված է, որ Արցախը ադրբեջանի մաս է։

Կարծես 30 տարի շարունակվող բանակցային գործընթացը,որի խուփը քարին դեմ առավ, հենց որ կապիտուլյանտների ոհմակը զավթեց իշխանությունը ու ձեռքի թեթև շարժումով ջնջեց վերջին 30 տարիների մեր պատմությունը, չէր եղել, ու Մինսկի խմբի համանախագահներն այդքա՜ն ժամանակ «թիթեռնիկ էին բռնում», ինչպես պնդում է ալիևը։

Այդպես է լինում, երբ թշնամու մտքինը ՀՀ ոչ բարով ղեկավարության` թրքահպական չիշխանության «գրչին» է...

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան Ադրբեջան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին