f

Անկախ

Էլմիրա Կարապետյան․ «Յուրաքանչյուր հաղթանակ մոտեցնում է նոր, ավելի բարձր արդյունքով նվաճման»


Միջազգային ստուգատեսերից առաջ Հայաստանի առաջնությունների մեկնարկը տարբեր մարզաձևերում արդեն իսկ տրվել է։ 
Օրեր առաջ կայացավ հրաձգության Հայաստանի առաջնությունը։ 60 կրակոցով օդամղիչ ատրճանակների մրցաձևում, սովորության համաձայն, կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց  առաջատար մարզուհի Էլմիրա Կարապետյանը։
Անկախի հետ զրույցում Էլմիրան կիսվում է տպավորություններով՝ կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ նոր նվաճումների ձեռքբերման ճանապարհին։


-Շնորհավորում ենք Հայաստանում հերթական անգամ լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։ 
-Շնորհակալ եմ։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ մրցաշարի եմ մասնակցում։ Բոլոր մրցաշարերն էլ՝ առաջնություն, գավաթի խաղարկություն կամ մեկ այլ ստուգատես,  անչափկարևոր են ու պատասխանատու։ 
Հարկավոր է ճիշտ մարզումներով նախապառտրաստական շրջան անցնել յուրաքանչյուրից առաջ։ Սիրով ու ամենօրյա պարապմունքներ անցկացնելով եմ նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը։
Պայքարի մեջ մտա հաղթական տրամադրվածությամբ։ Եթե մասնակցում եմ, ապա միայն ու միայն հաղթանակի համար։


-Առաջնության ընդհանուր ընթացքի, Ձեր  ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Մասնակցությունիցս գոհ եմ, քանի որ միավորս բարձր էր։ Եվրոպայի առաջնության ժամանակ բավական կլիներ եզրափակիչ անցնելու համար։ Իհարկե, կարող էր և ավելի բարձր լիներ, բայց մրցումանյին տարին ու մրցաշարերը նոր են սկսվում, դեռ ժամանակ ունեմ աշխատելու ու միջազգային մրցաշարերին էլ ավելի լավ ներակայանալու համար։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-8 տարի անընդմեջ Հայաստանի առաջնությունում հաղթող եմ ճանաչվում։ Ինչքան էլ մարզիկը հաղթի, չեմպիոնի կոչում նվաճի, կարող է և պետք է արդյունքներով ինքն իրեն գերազանցի։
Յուրաքանչյուր հաղթանակ մոտեցնում է նոր, ավելի բարձր արդյունքով հաղթանակի ու նվաճման, Որքան էլ մարզիկը հաղթի, միշտ կարող է արդյունքը գերազանցել ու ավելի լավը լինել։ Հայաստանի առաջնությունների հաղթանականերով չեմ սահմանափակվում։ Կարծում ե, որ  միայն Հայաստանի չեմպիոն լինելը բավական չէ, պետք է միշտ առաջ շարժվել, միջազգային հարթակներում էլ շարունակել հաղթական ելույթներն ու ամենաբարձր կետերում ծածանել Հայաստանի դրոշը։
-Առաջիկա ծրագրեից կխոսե՞ք։
-Տարվա հաջող մեկնարկը տրվասծ է։ Պատրաստվում են մարտին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Ստուգատեսից առաջ կմասնակցենմ ուսումնամարզական հավաքի։ Պետք է լավ մարզվել, ողջ ուժերը ներդնել և հաղթել։ 

հրաձգություն Էլմիրա Կարապետյան Հայաստանի առաջնություն հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին