f

Անկախ

Կրկին փորձիր․ դիմորդները կկարողանան ընդունելության քննությունները հանձնել երկու անգամ


2023 թվականից դիմորդները կկարողանան երկու անգամ հանձնել բուհի ընդունելության քննությունները՝ հունվարին և հունիսին։ Նորամուծության համաձայն դիմորդը վերջում ընդունելության մրցույթին կմասնակցի իր ստացած առավելագույն միավորներով։ 

ԿԳՄՍՆ նորամուծությունը դիմորդները և ծնողները դրական են գնահատում։

11-րդ դասարանցի Նարեն ասում է՝ արդեն իսկ իր առջև նպատակ է դրել․  հաջորդ տարի հունվարին քննություններին այնքան պատրաստ պետք է լինի, որ միանգամից 20 միավորներ վաստակի։ «Այդպես մոտ 5-6 ամիս կրկնուսույցի մոտ չեմ պարապի և ծնողներս ահագին գումար կխնայեն»,- ասում է նա։

Իսկ ահա էլի 11-րդցի Արփին ասում է, որ ծնողների հետ որոշել են՝ ինքնուրույն կպարապի բուհական ընդունելության համար։ Հունվարին կփորձի ուժերը։ Եթե պարզվի, որ սեփական ուժերով բուհ ընդունվել չի կարողանա, նոր միայն մի քանի ամիս կրկնուսույցի մոտ կպարապի՝ հունիսին քննությունները կրկին հանձնելու համար։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում դրական է գնահատում ԿԳՄՍՆ նախաձեռնությունը։ Ասում է՝ ճիշտ է, երկու անգամ քննություն հանձնելը որևէ կերպ չի անդրադառնա կրթության որակի և բուհ ընդունվող դիմորդների պատրաստվածության վրա, բայց սա հնարավորություն է դիմորդների համար։

«Ներկայում դիմորդները կրկին փորձելու հնարավորությունը չունեն։ Եթե չեն ընդունվում, ստիպված են մեկ տարի սպասել։ Մինչդեռ այս պարագայում դիմորդը 6 ամիս հետո կրկին փորձելու հնարավորություն ունի»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ աշխարհում լրացուցիչ հնարավորության պրակտիկան վաղուց է կիրառվում։ 

Կրթության փորձագետը մատնանշում է նաև դիմորդի մոտ ի հայտ եկող հնարավոր անձնական հանգամանքները՝ առողջական խնդիր, ընտանեկան դժբախտություն։ Ներկայում նման իրավիճակում հայտնված դիմորդները չեն ունենում բավարար ժամանակ վերականգնվելու և քննություններին պատշաճ պատրաստվելու համար։ Նոր կարգով նման խնդիրներ չեն լինի, դիմորդը կունենա ամբողջ 5 ամիս։

Կրթության փորձագետը հատկապես կարևորում է, որ այսպիսով ինքնուրույն, առանց կրկնուսույցի պարապող դիմորդներն իրենց ուժերը փորձելու, քննության էությունը հասկանալու և կարգին ծանոթանալու հնարավորություն կունենան, ապա 5 ամիս ժամանակ կունենան իրենց բացերը լրացնելու, չիմացածը սովորելու համար։

Խաչատրյանը նշում է՝ հնարավոր է՝ որոշ դիմորդներ քննություն մեկ անգամ հանձնեն, ոմանք՝ երկու, բայց կարևորն այն է, որ բոլորին այդ  հնարավորությունը տրվելու է հավասարապես։

Անդրադառնալով հարցին, թե հունվարին ընդունելության երկու  քննություններից  20 միավոր ստացած դիմորդն ինչո՞վ է զբաղվելու հաջորդող ուսումնական կիսամյակի ընթացքում և ո՞րն է լինելու սովորելու նրա մոտիվացիան, Խաչատրյանն ասում է, որ ավագ դպրոցի համար այդ խնդիրը նոր չէ։ «Այդ խնդիրը հիմա էլ ունենք։ Բազմաթիվ դիմորդների համար 11-րդ դասարանից արդեն դպրոցի հետ կապված բոլոր մոտիվացիաները կորում են, նույնը այստեղ տեղի կունենա։ Այնպես չէ, որ հիմա երեխաները դպրոց գնալու մոտիվացիա ունեն, այդ պարագայում չեն ունենա»,- ասում է նա։

Խաչատրյանը հույս ունի, որ խնդրի լուծում կարող է լինել կրեդիտային համակարգի ներդրումը հանրապետության դպրոցներում, որը նախատեսված է 2024-2025 ուսումնական տարվանից։ Ասում է՝ այդ պարագայում հունվարին բուհ ընդունված դիմորդները հաջորդող ուսումնական կիսամյակի ընթացքում կրեդիտներ կհավաքեն, որոնք կկարողանան օգտագործել բուհում։

Դպրոցներում ևս մտահոգություն չունեն աշակերտների մոտիվացիայի առումով։ Ասում են՝ ներկայում էլ ունենում են աշակերտներ, որոնք դեռ չավարտած միջազգային բուհեր են ընդունվում, բայց պարտաճանաչ հաճախում են դասերին և սովորում՝ բարձր միավորներով ատեստատ ստանալու համար։ Նույնը կլինի և նոր կարգի պարագայում։

 

ընդունելության քննություն բուհ բարձրագույն կրթություն դպրոց խմբագրի ընտրանի Սերոբ Խաչատրյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին