f

Անկախ

Խորհրդանշական է, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականը հնչեցրեց Լոնդոնից․ Աղասի Ենոքյան


Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հանրությանը երեւի ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու նա հենց հիմա հրաժարական տվեց, քան՝ թե ինչու հրաժարական տվեց ընդհանրապես։ Որովհետեւ թե նրա, թե նրա ընտանիքի, թե նրա քաղաքական, կենցաղային ու գործակալական անցյալի մասին վաղուց են հնչել մտահոգություններ ու քննադատություններ, բայց Արմեն Սարգսյանը աներեսորեն այդ ամենը երկար ժամանակ հանդուրժում էր։ Ու հիմա հանկարծ որոշեց, որ պետք է հրաժարական տա։
Արմեն Սարգսյանը հարուստ մարդ է, եւ բիզնես կլասով Դուբայ ու Կատար թռնելը չպետք է համարել նրա համար խթան տարիներ շարունակ պաշտոնավարման համար։ Իսկ նրա աշխատանքի ընթացքում այլ բանով, քան բիզնես-թրիփներն են ու պաղպաղակը, ՀՀ նախագահը աչքի չի ընկել։ Եւ հիմա հանկարծ որոշեց, որ բիզնես կլասի համար պետք է վճարի իր գրպանից, ոչ թե ՀՀ բյուջեից։
Խորհրդանշական է, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականը հնչեցրեց Լոնդոնից։ Հիշենք, որ նա բազմաթիվ քրեական սկանդալների մեջ կարող էր հայտնվել Երեւանում՝ սկսած անհասկանալի անձնագրից մինչեւ կոռուպցիոն հանգամանքներ։
Արմեն Սարգսյանը խորհրդային տարիներին Անգլիա եւ արտաքին քաղաքականություն էր գործուղվել իր «կոմերիտական» իրականությունից ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նկատառումներով։ Նրա շարունակական մուտքն ու ելքը ՀՀ քաղաքականության մեջ բացառապես պետք է պայմանավորել ԳՌՈւ-ի ներգրավածության ինտենսիվության ամպլիտուդներով ու անհրաժեշտ կադրերի բացակայությամբ։
Արմեն Սարգսյանի հրաժարականը արդեն չի կարելի մեկնաբանել, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրան կոնսերվացնում են հետագա գործողությունների համար. նա տվեց ինչ կարող էր։ Նիկոլը Արմեն Սարգսյանին հնարավորինս փչացրեց, անհնարին դարձնելով նրա հետագա գործակալական գործունեությունը։
Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան. կամ Կրեմլն այնքան է վստահում Նիկոլին, որ այլեւս նրան վերահսկող պետք չէ, կամ Նիկոլը անվերադարձ որոշել է թռնել ռուսների տակից եւ որոշել է Արմեն Սարգսյանին փոխարինել գռզոյաէդմոնահովիկաղազարյանական կարգի ինչ-որ բանով
Առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը։ Ոգեւորվելով Պուտինի սկսած ֆեյք «Սառը պատերազմի» անհեռանկարայնությամբ, ԱՄՆ ետթրամփական ակտիվությամբ մեր ռեգիոնում՝ ի դեմս Թուրքիայի սերժանտության, Նիկոլը փորձում է հնարավորինս ձերբազատվել Մոսկվայից եւ փորձում է իր համար ապահովել առավելագույն անձեռնմխելիությունը՝ նաեւ ազդեցության եւ գործողության մյուս ագենտներից ազատվելու գնով, եւ այդ պատճառով է պահանջել Արմեն Սարգսյանի հեռացումը։
Սա, թերեւս, սխալ հաշվարկ կարող է դուրս գալ եւ պրոթուրքական այս զեղումը՝ չնայած հզորագույն պահակախմբին, կարող է Նիկոլի համար թանկ արժենալ։
Էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետության մասին։

Հայաստան Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին