f

Անկախ

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ


ԱՀ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ուշագրավ երկու հայտարարություն է կատարել:
Մասիս Մայիլյանը «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու է համարել նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից», հայտարարելով, որ «պարզապես ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»: Սա ամենապարզ բացատրությամբ նշանակում է հարցականի տալ առնել մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները:
Դա ի տես այն բանի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, եւ դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»:
Եթե նկատի առնենք այն փաստը, որ Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունների «սրտի թեկնածուն» եղել է ու շարունակում է մնալ Մասիս Մայիլյանն ի՞նչ գնահատական պիտի տալ Արցախում ընտրությունների արդյունքների մասին Նիկոլ Փաշինյանի եւ Մասիս Մայիլյանի հակասական հայտարարություններին:
Թվում է ինչպես շատ այլ պարագաներում, Արցախի հանրապետության ընտրությունների կապակցությամբ տված իր գնահատականում նույնպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չի եղել: Նա պարզապես Պիղատոսի նման լվացել է ձեռքերը, նպատակ ունենալով Արցախում քաղաքական հետագա զարգացումների պատասխանատվության բեռը թոթափել իր ուսերից:
Այն որ Արցախում հայտնի ուժերի կողմից քաղաքական լարվածություններ են հրահրվում արդեն ակնհայտ դարձավ Մասիս Մայիլյանի տարածած հայտարարության հետ միաժամանակ Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքից:
Ի դեպ, ինչպես պարզվում է տարածված հայտարարությունից հակառակ վերջին երկու օրերի ընթացքում կատարված որոշ կանխատեսումների Մասիս Մայիլյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, քաջ գիտակցելով որ այդ դեպքում տրամաբանորեն մեծանալու է երկրորդ փուլի ընտրապայքարում իր փոխարեն Վիտալի Բալասանյանի թեկնածության հարցը քննարկվելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ Մասիս Մայիլյանը շատ լավ է գիտակցում, որ անիմաստ է մտնել այնպիսի մի խաղի մեջ, որի արդյունքը գրեթե կանխատեսելի է եւ այդպիսով իր հետ միասին լիարժեքորեն հեղինակազրկելու է նաեւ իրեն աջակցող ուժերին, ի դեմս սորոսական հատվածի:
Ընտրությունների խաղում տանուլ տված Մասիս Մայիլյանին ու նրան աջակցող սորոսական թիմին մնում է միայն մեկ լուծում: Գնալ քաղաքական առումով գրեթե զավեշտական ու անիմաստ որոշման: Մնալ խաղի մեջ պահելով Մասիս Մայիլյանի թեկնածությունը, միեւնույն ժամանակ ժողովրդին կոչ անելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Սա նշանակում է հետաձգել երկրորդ փուլի ընտրությունները եւ կամ ընտրությունների կայացման դեպքում լեգիտիմությունից զրկել դրա արդյունքները: Երկուսի դեպքում էլ գերնպատակը մնում է մեկը: Կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով արտակարգ դրություն հաստատել Արցախում եւ չարաշահելով նախագահի ընտրության հարցում ստեղծվելիք անորոշության գործոնը Երեւանի կողմից ուղղակի կառավարում իրականացնել Արցախում:
Ի դեպ, այս մասին առաջինն ընտրությունների նախօրեին 1in.am-ի հետ զրույցում ակնարկ էր կատարել հայտնի սորոսական Արսեն Խառատյանը, իսկ Armdaily.am-ի հետ զրույցում դա կրկնել է նաեւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:
Դա Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղղորդող ուժերին հնարավորություն կտա հեշտությամբ ու առանց խոչընդոտների Արցախին պարտադրել ցանկացած ցավալի լուծում, սկսած Արցախում ադրբեջանական համայնքների գոյության պաշտոնականացումից վերջացրած տարածքների վերադարձով:

Մասիս Մայիլյան Արցախի ընտրություններ ՖԲ Գրառում Ռոբերտ Մարկարյան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին