f

Անկախ

Զգուշացում գործող իշխանավորին. Երկիր ծիրանի


Երկիր ծիրանի կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հայաստանի Հանրապետության անունից՝ գործող իշխանություն, եթե չգիտես, ապա՝ իմացիր։

20-րդ դարի սկզբին՝ Ռուսական կայսրության անկումից հետո, կովկասյան թաթարների համար ստեղծված «Ադրբեջանի Հանրապետություն» քաղաքական նախագծի հիմքում ընկած էր նաև հայերին պատկանող կենսական տարածքների և կարողությունների օտարումը:

«Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի իրագործմամբ մենք՝ հայերս, կորցրեցինք մեր հայրենիքի անբաժան մաս կազմող, կենսական նշանակության ռազմաքաղաքական կարևոր կենտրոններ` Արցախ նահանգը (11,528 քառ. կմ), Ուտիք նահանգը (11,315 քառ. կմ) և Վասպուրական նահանգի՝ Նախիջևան գավառը (5,363 քառ. կմ):

Խորհրդային Միության անկումից հետո «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի հեղինակներին մասամբ  հաջողվեց կասեցնել նախագծի տապալումը: Մենք՝ հայերս, կարողացանաք ազատագրել մեր հայրենիքի՝ բացառապես Արցախ նահանգի զգալի մասը, ինչպես նաև Ուտիք նահանգի մի փոքր մասը՝ թրքական վայրագ տարրից:

Այն որ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագիծը վտանգի տակ է և ենթակա է վերանայման՝ «բարելավման», նախագծի հեղինակները հասկանում և գիտակցում են: Այդ «վերանայման» ուղղությամբ վերջիններս գործադրում են որոշակի ջանքեր` (օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմ և «Ադրբեջանի Հանրապետություն» տարածքի ԵՏՄ ներգրավվում):

​Այժմ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի բաժնետերերից մեկին՝ մեր հայրենակից Միսակ Լազարյանին, ով 2012 թվականից ի վեր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կալանավորելու և հանձնելու նախաձեռնությունը լրացուցիչ վկայություն է «Ադրբեջանական Հանրապետություն» նախագծի «բարելավման» սպասարկման վերաբերյալ:

​«Մուղամի» սիրահարներ և կեղծ խաղաղասերներ.

Ձեր գործունեությունը որակվում է որպես պետական դավաճանություն:

​Թրքական վայրագ տարրի առաջնորդի հետ փակ դռների հետևում երկարատև բանակցությունները և հետագա հայտարարությունները` «կիրթ Ալիևի» և «Ադրբեջանի ժողովրդին բավարարելու» վերաբերյալ հիշեցնում են խաչագողին:

«Թավշյա հեղափոխականներ».

Մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից Ձեր գործողությունները գռեհիկ են և ավտորիտար:


Հ.Գ. ​Գործող իշխանավոր.

Մենք չենք մոռացել, և դու էլ մի մոռացիր ընդհատակում և կալանավորի կարգավիճակում գտվելու մութ անցյալդ:

Հայաստանի Հանրապետության անունից գործող անձինք զգուշացեք 21-րդ դարի «Նեմեսիսի» մարտիկներից:

Սրբությունները առևտրի առարկա չեն։ Արյամբ ազատագրված հայրենիքում հոգիները լսում են Կոմիտաս և ապրում նրա ոգով:

Երկիր ծիրանի

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին