f

Անկախ

Անկայունության նոր օջախը՝ Ղազախստան․ ի՞նչ է կատարվում և ինչպե՞ս է աշխարհն արձագանքում


2022-ի 7 օրերի ընթացքում Ղազախստանում հրաժարական է տվել գործող կառավարությունը, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռացվել է Նուրսուլթան Նազարբաևը, կես տարով հետաձգվել է կոմունալների սակագների բարձրացումը շարքային քաղաքացիների համար, սոցիալական նշանակության ապրանքների համար սահմանվել է գների պետական կարգավորում ։ Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարված, գիշերվա ժամերի համար պարետային ժամ է սահմանվել, արգելվել են զանգվածային հավաքները։ 

Հունվարի երկուսից հեղուկ գազի գնի բարձրացման պատճառով մեկնարկած և ապա քաղաքական բնույթ ստացած  ցույցերը գնալով ավելի ու ավելի ընդգրկուն են դառնում։ Բանը հասել է նրան, որ Ղազախստանի իշխանությունները երկրում կարգ ու կանոն հաստատելու համար դիմել են ՀԱՊԿ օգնությանը․ նրանք պնդում են, որ գործ ունեն արտաքին միջամտության և ահաբեկչության հետ։ Ցուցարարների հետ բախումների հետևանքով  18 ոստիկան է զոհվել, 700-ից ավելին վնասվածքներ են ստացել։ 26 զոհ էլ ցուցարարներից կա։ Իրավապահների կողմից  3000-ից ավել մարդ է բերման ենթարկվել։ 

Ղազախստանի վերը ներկայացված  զարգացումները երեկվանից Հայաստանում այլևս զուտ միջազգային լրահոսի մաս չեն․ ՀՀ 70 զինծառայող ՀԱՊԿ զորախմբի կազմում Ղազախստան է մեկնել․ նրանք ապահովելու են ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտների պահպանությունը։

Փողոցային պայքարով իշխանության եկած ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում են մեկ այլ երկրի, որ կանխի փողոցային պայքարի միջոցով իշխանափոխությունը։ Ղազախստան զինծառայողներ ուղարկելը միանշանակ չի ընդունվել թե շարքային քաղաքացիների, թե մասնագետների հանրության կողմից։ Մտահոգություններ են հնչում թե Ղազախստանում ապրող հայերի անվտանգության վերաբերյալ, թե ՀՀ միջազգային վարկանիշի։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով, օրինակ, Փաշինյանի այս քայլի նպատակն իր իշխանությունը պահելն է։  «Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե «ինչպես կարող էր Նիկոլը զորք ուղարկել Ղազախստան», ըստ երեւույթի, անզիջում լավատեսներ են։ Հայաստանը վաղուց հանվել է աշխարհաքաղաքական աճուրդի, և եթե իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է զորք մտցնել Ղազախստան, Սիրիա, Մալի կամ Լուսին, ապա դա կարվի»,ժ գրում է նա։

Քաղաքագետը նաև նշում է՝նախագահ Տոկաևը դրսից հրահրված ցույցերն օգտագործեց կլանային պայքարում առավելության հասնելու համար․ «Ղազախստանում ավանդաբար ուժեղ առճակատում է լինում կլանների միջև, և եթե նույնիսկ Նազարբաևն ու Տոկաևը երկուսն էլ երկրի հարավից են, նրանց կլանները վաղուց են կռվում միմյանց հետ։ Տոկաևն արդեն կարողացել էր նախկինում պաշտոնանկ անել Նազարբաևի դստերը, իսկ հանրահավաքների մեկնարկով նա նախ ցրեց կառավարությունը, որի կազմում էր Նազարբաևի փեսան, իսկ հետո Նազարբաևին հեռացրեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Դրանով իսկ նա օգտագործեց Աբլյազովի կողմից  հրահրված բողոքն իր շահերի համար, բայց նա հաշվի չառավ մի պարզ բան. հեղափոխությունն ու ժողովրդական բողոքը շատ «կամակոր տիկիններ» են, որոնց հետ չես կարող սիրախաղ անել։ Արդյունքում կլանային հավասարակշռության փլուզմանը զուգընթաց սկսեց փլուզվել պետականությունը, և իրենք ստիպված եղավ դիմել ՀԱՊԿ-ին։ Սա նման է 2018-ին, երբ ոմանք կարծում էին, որ հնարավոր է «համաձայնության գալ Նիկոլի հետ», գլխավորն այն էր, որ  «իրենց կապիտալին ձեռք չտան», բայց ամեն ինչ գնաց բոլորովին այլ ճանապարհով»:

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի կարծիքով էլ՝ Ղազախստան զորք ուղարկելով Փաշինյանը հող է նախապատրաստում, որ ապագայում իր դեմ ուղղված ցույցերը ճնշելու համար կարողանա դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։

«Մի կասկածեք, որ կեղծ հեղափախականը ՀԱՊԿ-ի օգնությամբ Ղազախստանում հեղափոխականներին ճնշելու համար արել է ամեն ինչ: Պարզ չէ, թե ինչու: Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին չդիմած դավաճանին իր դեմ հասարակական մոտալուտ պայթյունը ճնշելու համար ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու համար նախընթաց է անհրաժեշտ, չէ՞»,- գրում է Մարգարյանը:

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովն էլ գրում է․ «Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։ ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։  Բա ո՞ր ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես,ինչու՞ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր,երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ»։

 Աշխարհի արձագանքը

Ղազախստանի զարգացումներին զգուշությամբ են  արձագանքում միջազգային կառույցներն ու գերտերությունները։

Ղազախստանում ցուցարարները պետք է խաղաղ արտահայտեն իրենց դժգոհությունը, իսկ ուժայինները պարտավոր են ապահովել այդ իրավունքը, հայտարարել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։   

Չինաստանը տեղի ունեցողը համարում է Ղազախստանի ներքին գործը։

 «Մենք վստահ ենք՝ իշխանությունները կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրը, - հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վան Վեմբինը։- Չինաստանը և Ղազախստանը բարեկամական հարևաններ են և մշտական ու համապարփակ գործընկերներ։ Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է, Չինաստանը հույս ունի, որ իրավիճակը կկայունանա որքան հնարավոր է շուտ, և կարգուկանոնը կվերականգնվի»։

Իսկ ահա Ռուսաստանը տեղի ունեցողը դիտարկում է որպես Ղազախստանի  անվտանգությունն ու ամբողջականություն խաթարելու՝ դրսից հրահրված փորձ։

«Բարեկամ պետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես բռնի ճանապարհով, նախապես մարզված և կազմակերպված զինված խմբերի օգտագործմամբ, երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը խաթարելու փորձ», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարությունը դեռևս հավասարապես զգուշավոր  կոչեր է ուղղում երկու կողմերին։ «Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Ղազախստանում առկա իրավիճակին, որը մեր արժեքավոր գործընկերն է։ Մենք դատապարտում ենք բռնության դեպքերը և մասնավոր սեփականությանը վնաս հասցնելն ու կոչ ենք անում բոլոր ղազախներին հարգել և պաշտպանել սահմանադրական ինստիտուտները, մարդու իրավունքները և մամուլի ազատությունը, այդ թվում ինտերնետին հասանելիության վերականգնումը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին արտակարգ իրավիճակի խաղաղ լուծում գտնել»,- ասված է հայտարարությունում։

ԵՄ-ն էլ զսպվածության և ստեղծված իրավիճակից խաղաղ ելքի որոնումների կոչեր է արել՝ հայտարարելով, որ  պատրաստ է աջակցել կողմերի միջև երկխոսությանը։ Անդրադառնալով ՀԱՊԿ զորախումբ Ղազախստան ուղարկելու հանգամանքին՝ ԵՄ-ից Ռուսաստանին կոչ են արել հարգել այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։


 

Ղազախստան բողոքի ցույցեր ՀԱՊԿ խմբագրի ընտրանի

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին