f

Անկախ

Ճգնաժամը չէ, որ ինչ-որ մեկին պետք է լույս կամ պաշտոն տա. «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամը՝ «Լուսավոր Հայաստանի» մասին


Եթե Մամիկոն Ասլանյանն այսօր ներկա լիներ՝ Վանաձորի ավագանու նիստը կկայանար, քվորում կլիներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձորի քաղաքապետարանում լրգրողների հետ զրույցում նշեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանը:

«Եթե ներկա լիներ, ես համոզված եմ, որ դատական այս պրոցեսը չէր լինի, այս բողոքը չէր լինի: Այս պրոցեսները ՏԻՄ համակարգին լրջագույն հարվածներ են: Այս գործընթացով վիժեցնում են Վանաձորի ավագանու նիստերը, արժե՞ այս գնով պայքարել իշխանության համար: Կարծում եմ ոչ: Գուցե իրենց հարցնեք, թե ինչու են ճգնաժամ առաջացնում, անակնկալ հայցերով հանդես գալիս: Ճգնաժամը չէ, որ ինչ-որ մեկին պետք է լույս կամ պաշտոն տա: Ոչ ոք չէր պատկերացնում, որ իրավական դաշտում կարելի էր գնալ նման քայլի եւ նման արդյունք արձանագրել: Սա ֆանտազիայի ժանրից է»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր Վանաձորը չունի համայնքապետ, հմայնքապետի պաշտոնակատար եւ բազմաթիվ հարցեր մնացել են չլուծված. «Այդքան ՀՈԱԿ-ներին թողնել առանց աշխատավարձ: Ես ուղղակի հորդորում եմ՝ դադարեցնեն այս ձեռագիրը, այս ոճը»,-ասաց Բադյանը:

Իր հերթին «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանն անդրադառնալով «Լուսավոր Հայաստանին», որի հայցի հիման վրա արգելվել է Վանաձորի ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով, ասաց. «Կան մարդիկ, որոնք իրավաբանության մաստեր կլաս են ցույց տալիս՝ վանաձորցու շահը ոտնահարելով: «Լուսավոր Հայաստանն» այս պահին առաջին հերթին իր ջրաղացին է ջուր լցնում»:

Հարցին, թե ո՞ւմ հետ է առեւտուր անում ԼՀԿ-ն, նա պատասխանեց. «Մեզ հետ հաստատ առեւտուր չի անում: Մենք երբեք Լուսավոր Հայաստանի հետ առեւտրի մեջ չենք մտել: 2016-ին ԼՀԿ-ն Վանաձոր համայնքում ունեցել է 10 մանդատ, այսօր ունի 0 մանդատ: Վանաձորցին իր գնահատականը տվել է նրա գործողություններին: «Լուսավոր  Հայաստանը» 2016-2018 թվականներին խաթարել է այս քաղաքում գործընթացները: Այսօր եկել է պտուղները քաղելու ժամանակը եւ նա ստացել է դրանք»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

Լուսավոր Հայաստան Մամիկոն Ասլանյան Հայաստան ՏԻՄ ընտրություններ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին