f

Անկախ

Էրիկ Գևորգյան․ «Մեր երկրին շատ հաղթանակներ են պետք»


Վերջերս ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած USA OPEN 2021 կարատեի միջազգային մրցաշարում 67 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և  հայոց եռագույնը մրցավայրում ծածանեց Էրիկ Գևորգյանը։ Էրիկն ԱմՆ-ի բաց առաջնությունում 4 մենամարտ անցկացրեց, մրցավարության պատճառով պայքարեց 3-րդ տեղի համար, նվաճեց բրոնզե մեդալ և հաղթանակը նվիրեց Արցախյան 2-րդ պատերազմում հերոսաբար ընկած ընկերջ՝ Գևորգ Գրիգորյանի լուսավոր հիշատակին։ 
Անկախի հետ զրույցում Էրիը կիսվում է մրցաշարից ստացած տպավորություններով՝ կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ, որ այս ժամանակհատվածում ձեռք է բերվում հայրենիքի համար։


-Շնորհավորում ենք USA OPEN 2021-ում մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք տրմադրվել մրցաշարին։
-Լինելով անկեղծ՝ ասեմ, որ այս մրցումներին հատուկ չէի նախապատրաստվել։ Ես խմբակ ունեմ, որտեղ մարզում եմ երեխաներին, ինքս միշտ պահում եմ մարզավիճակս, իսկ մրցաշարերի հաճախ չէ, որ մասնակցում եմ։ Նշեմ սակայն, որ հաղթական էի տրամադրված։ Մեկնել էի Լաս Վեգաս՝ մեդալի հետևից։ Փառք Աստծո, ամեն բան հաջող դասավորվեց։


-Մրցաշարի կազմակերպվածության, ընթացքի, ձեր անցկացրած մենամարտերի մասին կխոսե՞ք։ Տեղյակ եմ, որ մեդալի համար պայքարում վնասվածքով հանդես եկաք գորգում։
- Միջազգային բաց առաջնություն էր։ Ամեն տարի այս մրցաշարն անցկացվում է և աշխարհի մասշատաբով շատ մեծ վարկանիշ ունի։ Մասնակիցները տարբեր երկրներից են։ 1000 և ավելի մասնակից է ունենում մրցաշարը։
Ամեն բան բարձր մակարդակով էր կազմակերպված, բացառությամբ մրցավարների, որոնք օբյեկտիվ չէին ու իրենց բացասական ազդեցությունը թողեցին։  
Անդրադառնալով ելույթներիս՝  նշեմ, որ հաջող հանդես եկա։ Անցկացրել եմ 4 մենամարտ։ Առաջինում հաղթել եմ 9։0, 2-ում՝ 8։0 հաշիվներով։ 2-րդ մենամարտում աջ ոտքի վնասվածք ստացա, հարված կատարեցի, որից հետո ոտնաթաթս վնասվեց, նաև աջ ուսիս շրջանում վնասվածք ստացա, որը հատկապես շնչելիս էր զգացնել տալիս։ 3-րդ մենամարտս անցկացրի ԱՄՆ-ի հավաքականի 67 կգ քաշայինների  համար առաջին մարզիկի հետ, որը  աշխարհի առաջնության մրցանանկիր է։ Նրա հետ մենամարտն ավարտվեց 0։0 հաշվով, սակայն մրցավարները նրան շնորհեցին հաղթանակը 4։1։ Ակտիվությամբ էլ եմ ես նրան հաղթել, բայց ի սկազբանե որոշված էր, թե  հաղթանակն ումն է լինելու։ Մրցավարների թեթև ձեռքով մենամարտեցի բրոնզե մեդալի համար՝ հաղթելով 3։2 հաշվով։ 2։0պարտվում էի, վերջին 6 վայրկյանի ընթացքում ոտքի հարվածով հաղթանակի նժարը թեքեցի դեպի իմ կողմ և չափազանց էմոցիանալ մենամարտն ավարտվեց 3։2 հաշվով․ նվաճեցի բրոնզե մեդալ։
Մենամարտերս շատ տպավորիչ ստացվեցին՝ գեղեցիկ հարվածներով։ Մրցումներից հետո բազմաթիվ մարզիկներ, մարզիչներ մոտենալով՝ իրենց հիացմունքի խոսքն էին ասում․ հաճելի էր այդ ամենը լսելը։ Ինձ մոտ հաճախ է լինում, որ թեև չեմ դառնում մրցաշարի հաղթող, բայց անում եմ առավելագույնը, որ կարող եմ այդ պահին, և մենամարտերը գեղեցիկ ու տպավորիչ են ստացվում։


-Ձեր հաղթանակը նվիրեցիք Արցախյան պատերազմում հերաոսաբար զոհված Գևորգ Գրիգորյանի հիշատակին։
-Հաղթանակս նվիրեցի իմ հարազատ, թանկ ընկերոջ՝ Գևորգ Գրիգորյանի հիշատակին, որն Արցախյան երկորդ պատերազմում քաջաբար զոհվեց՝ խոցելով թշնամու 11 տանկ։ Այս հաղթանակը և մնացած բոլոր հաղթանակները, որոնք գրանցել եմ ու հետագայում կգրանցեմ իրենն են լինելու։ Մրցումների ժամանակ ինձ հետ միասին կռվում է նաև Գևորգը․ միայն իրեն են նվիրված բոլոր հաղթանակները։


-Այս դժվար ու բարդ ժամանակահատվածում երկիր ներկայացնելիս կա՞ պատասխանատվություն։
-Պատասխանատվությունը շատ մեծ է, երբ ներկայացնում ես երկիրդ ու եռագույնդ։ Այս  ժամանակհատվածում մեր երկրին շատ հաղթանակներ են պետք։ Կրկնակի ուրախացա, երբ մրցաշարից հետո իմացա, որ հաղթել ենք Մանկական Եվրատեսիլում, որը մեծ, մասշտաբային միջոցառում է։ Հուսով եմ, որ հաղթանակները շարունակական կլինեն թե՛ սպորտում, թե՛ այլ բնագավառներում։
Հաղթանակից հետո հպարտություն եմ զգում, որ կարողանում եմ ամեն անգամ բարձրացնել եռագույնը, որ թեկուզ մի քանի հոգի էլ իմանում են  երկրիս մասին։ Ցավում եմ, բայց շատ մարդիկ անգամ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ 


-Որքա՞ն ժամանակ է բնակվում եք ԱՄՆ-ում։ Տեղյակ եմ, որ նաև մարզչական աշխատանքով եք զբաղվում։  Հասցնու՞մ եք լիրաժեք համատեղել մարզումներն ու աշխատանքը։
-ԱՄՆ-ում բնակվում եմ արդեն 4 տարի, մասնակցածս բոլոր մրցվաշարերում պատվով ներկայացրել եմ Հայաստանը, ինչը շարունակական է լինելու։
Հայաստանում օրական 2 անգամ էի մարզվում՝ 6-7 ժամով։ Ցանկության դեպքում անգամ, այստեղ այդ գրաֆիկով չեմ կարող մարզվել։ Աշխատանքի հետ համատեղելը շատ բարդ է։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտով, խառը մենամատերով զբաղվողները կարող են շատ մեծ գումարներ աշխատել։ Բայց սպորտային կարատեով, որը նաև օլիմպիական մարզաձև է, հնրաավոր չէ գումար վաստակել։ Այստեղ միայն սպորտով զբաղվել, ամբողջովին նվիրվել սպորտին հնարավոր չէ, հարկավոր է նաև աշխատել։
2021 թվականի հունվարից Լոս Անջելեսում հայրիկիս՝ Վարդան Գևորգյանի հետ հիմնեցինք արևերլյան մարտարվեստի դպրոց, որտեղ մարզումներ ենք անցկացնում, ունենք բազմաթիվ աշակերտներ, որոնք զբաղվում են կարատեով։ Նպատակ ունենք պատրաստել ամերիկահայ չեմպիոններ։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-2022 թվականին նախատեսված են մի շարք մրցաշարեր, որնենց պետք է մասնակցեմ։ Նույն մրցաշարը կայանալու է նաև ապրիլին։ Ամեն ինչ անելու եմ այս անգամ ոսկե մեդալ նվաճելու համար։

 

Սպորտ կարատե հարցազրույց խմբագրի ընտրանի Էրիկ Գևորգյան միջազգային մրցաշար բրոնզե մեդալ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին