f

Անկախ

Հովհաննես Գաբրիելյան․ «Ուսանողական սպորտը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման լավագույն միջոցն է»


Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մշտապես տեմպի և ռիթմի մեջ է պահում ուսանող մարզիկներին՝ տարվա կտրվածքով կազմակերպելով բազմապիսի միջոցառումներ։  2020-ից հետո ոչ պակաս դժվար և բարդ ընթացավ նաև 2021-ը, սակայն մարզական ֆերդերացիան, հավատարիմ մնալով  որդեգրած սկզբունքներին, անցկացրեց մի շարք մրցաշարեր տարբեր մարզաձևերից։
 Անկախի հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, խոսելով 2021-ին իրականացված աշխատանքների մասին, ամփոփում է տարին՝  որոշակիորեն անդրադառնալով նաև 2022-ում սպասվող միջոցառումներին։  


-Պարո՛ն Գաբրիելյան, հանգամանքներից ելնելով 2020-ին  մարզական կյանքը բոլոր ասպարեզներում կարծես կանգ առավ, սակայն 2021-ին որոշ առումով բացերը լրացվեցին։ Ուսանողական մարզական ֆեդերացիան նույնպես ակտիվ էր։
-Բավական բարդ ժամանակներ են սպորտի, բարձրագույն նվաճումների սպորտի, նաև ուսանողական սպորտի համար։ Ողջ աշխարհում մի շարք միջոցառումներ չեղարկվեցին։ 2020-ին ընդամենը 1 ուսանողական միջոցառում կարողացանք իրականացնել։ 2020-ին նախատեսված էին 21-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը, որոնք տեղափոխվեցին 2021-ի գարնանային փուլ։ Գարնանային մրցաշրջանում ուսանողական մարզական ֆեդերացիան, համագործակցելով համալսարանների հետ, կարողացավ իրականացնել 21-րդ խաղերը ՝ 8 մարզաձևերից։ 21-րդ խաղերը սկսվեցին ապրիլից և շարունակվեցին մինչև սեպտեմբերի վերջ՝ իրենց մեջ ընդգրկելով շախմատ, բադմինթոն, 3x3 բադմինթոն, լողափնյան վոլեյբոլ, թիավարության ձևեր, ժայռամագլցում, պարանի ձգում։


Կարող եմ ասել, որ բավական հետաքրքիր անցավ ուսանողների համար այդ շրջանը։ Դադարից հետո հետաքրքիր գործընթաց ուսանողական սպորտում, որը թույլ չտվեց անգամ լոք դաունների ժամանակ, երբ դասերն անցկացվում էին օնլայն, մեր ուսանող մարզիկները և ֆիզդաստիարակության ու սպորտի ամբիոնները ամբողջությամբ պարապուրդի մատնվեն ։
Նշեմ, որ 21-րդ խաղերի հետ կապված ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցել է բուհերի հետ և նախարարությունից ֆինանսական աջակցություն չի ստացել։


-Աշնանային փուլում հերթը 22-րդ ուսանողական մարզական խաղերինն էին, որոնք բոլորովին վերջերս ավարտվեցին, կայացան նախարարության ֆինանսավորմամբ՝ կազմակերպչական հարցերում էլ՝ ֆեդերացիայի աջակցությամբ։
-Ինչ վերաբերում է 22-րդ խաղերին, պետական բյուջեում դրված ծրագիր էր, որին ուսանողական մարզական ֆեդերացիան աջակցեց միայն կազմակերպչական տեսանկույնից։ Բուն իրականացնողը ֆեդերացիան չէր․ նախարարությունը հայտարարեց մրցույթ, առանձին կազմակերպություններ մասնակցեցին և շահեցին։
Ուսանողական մարզական ֆեդերացիան, համագործակցելով նախարարության համապատասխան վարչության հետ, ուղղակի աջակցեց մասնակգիտական խորհրդատվությամբ, կազմակերպչական այլ հարցերով միջոցառման կայացման գործում։ Ամենակարևոր դերակատարումը ֆեդերացիայի անդամ բուհերի հավաքագրումն էր և մասնակցության ապահովումը։


22-րդ խաղերը բավական հետաքրքիր անցան, երկար սպասված մարզաձևեր կային․ հինականում դրանք խաղային ձևերն էին՝ ֆուտզալը, բասկետբոլը, վոլեյբոլը։ Այս մարզաձևերի մրցումներին ուսանոնղներն անհամբերությամբ սպասում էին։ Միջոցառումը փորձեցինք մաքսիմալ կայացնել, չնայած մասնակցության թիվն, իմ կարծիքով, այնքան էլ բարձր չէր, շուրջ 1000 ուսանող։ Պետք է անենք ամեն ինչ, որ բուհերի՝ ուսանողական սպորտին ներգարավվածությունը լինի ավելի մեծ։


-23-րդ ուսանողական մարզական խաղերը կրկին կանցկավե՞ն նախարարության ֆինանսավորմամբ։
-Պետք է նշեմ, որ հաջորդ տարվա  հանրապետական ուսանողական մարզական միջոցառումների համար նախնական տվյալներով գումար նախատեսված չէ, ինչը խնդիրներ է առաջացնելու, բայց ուսանողական մարզական ֆեդերացիան արդեն ունի առանց պետական աջակցության հանրապետական մարզական միջոցառումներ իրականցնելու փորձ և իր անդամ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, որոնց մեծամասնության հետ ունի կնքված հուշագրեր, փորձելու է իրականացնել մասշտաբային ուսանողական մարզական միջոցառումներ։


-Պարո՛ն Գաբրիելյան, ուսանող մարզիկների, հանրապետությունում գործող բուհերի՝ խաղերին ներգրավվածության մասին կխոսե՞ք։ Մասնակցությունը գոհացուցի՞չ է։
-Քանի որ  2020 թվականին գրեթե միջոցառումներ չէին անցկացվել, ուսանողներն անհամբեր սպասում էին և շատ ոգևորված էին։ Միայն գարանանային փուլին ունեցել ենք շուրջ 800 մասնակից, 22-րդ խաղերին էլ, ինչպես նշեցի, շուրջ 1000 մասնակից։ Անհամաբեր սպասում էին խաղային ձևերին՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բայց նաև նոր մարզաձևեր ընդգրկվեցին, որոնց նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կար, որոնցից է թիավարությունը։
Մասնակցության մասին խոսելիս պետք է նշեմ, որ ուսանողական մարզական խաղերում սահմանափակումներ չկան, պրոֆեսիոնալները նույնպես կարողանում են մասնակցել, կարևորագույն հանգամանքը, որ լինեն ուսանողներ, և այս պարագայում կան մարզաձևեր, որտեղ մասնակցում են Հայաստանի լավագույն մարզիկները, բայց կան ձևեր, որտեղ նման բան չկա, հատկապես այն մարզաձևերը, որոնք Հայաստանում այդքան էլ զարգացած չեն։
Հայաստանում շուրջ 40 ուսումնական հաստատություն կա, դրանցից մոտ 25-ը տարբեր ժամանակներում մասնակցություն է ունենում հանրապետական ուսանողական մարզական խաղերին։ Պետք է նշել առավել ակտիվ մասնակիցներին, որոնցից է Մայր բուհը, պոլիտեխնիկական համալսարանը, տնտեսագիտական համալսարանը, մանկավարժական համալասարանը։ Որպես մասնագիտական բուհ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտն է շատ ակտիվ, ակտիվ են սլավոնական, ագրարային համալսարանները, ճարտարապետաշինարարականը․ շարքը կարելի է երկար շարունակել։ Պասիվ են արվեստի բուհերը, ոչ պետական բուհերի մեծամասնությունը։ Թատերական ինստիտուտը, գեղարվեստի պետական ակադեմիան, կոնսերվատորիան գրեթե հազվադեպ են մասնակցում։ Մենք փորձում ենք  ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների միջոցով  նրանց ներգրավել։ Վերջերս սկսել են որոշ մարզաձևերում հանդես գալ։ Խնդիրն այն է, որ այդ բուհերը չունեն ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոններ, ակումբներ, ինչն էլ հանդիսանում է իրենց հետ աշխատանքի հիմնական խոչընդոտը։ Աշխատանքն այդ դեպքերում կազմակերպվում է ուսանողական խորհուրդների մակարդակում։

-Հայազգի ուսանող մարզիկները միջազգային ասպարեզում մշտապես պատվով են ներկայացրել Հայաստանը։ Միջազգային հարթակներում տարվա կտրվածքով ձեռքբերումներ եղե՞լ են։
-Միջազգային ասպարեզում մասնակցության մասին ափսոսանքով պետք է խոսեմ, որովհետև ինչպես 2020-ը, ամբողջությամբ սպորտի համար լոք դաուն էր, նաև ուսանողական սպորտի, այնպես էլ 2021-ն այդպիսին դարձավ։ 2 շատ կարևոր միջոցառում չեղարկվեց։ Առաջինը՝  ամռանը Բելգրադում նախատեսված Եվրոպական համալսարանական մարզական խաղերն էին, որին մեծ թիմով պետք է մասնակցեինք, և երկրորդը՝ բոլորովին վերջերս չեղարկվեց, Շվեյցարիայում կայանալիք ձմեռային ունիվերսիադան էր, որին մեր ձմեռային ձևերի լավագույն մարզիկները պատրաստ էին մեկնելու։ Միջազգային մեծ միջոցառումներ այդպես էլ չեղան։
Բայց պետք է նշեմ, որ թե՛ 2020-ին, թե՛ 2021-ին մեր ուսանող մարզիկները օնլայն հարթակներում կարողացան մասնկացել մի քանի մրցումների, ինչպիսիք են շախմատի առաջնությունները։ 2020-ին մեր հավաքականը գրավեց 3-րդ հորիզոնականը, 2021-ին անցկացված կիբերսպորտի աշխարհի առաջնությանը նույնպես մասնակցություն ունեցանք, շախմատի մի շարք մրցաշարերի մասնակցեցինք՝ տարբեր մրցանակներ ձեռք բերելով։


-Նախարարությունը հանդիսավոր կերպով ամփոփեց 22-րդ ուսանողական մարզական խաղերի արդյունքները։ Այդ ամենը ոգևորու՞մ է մարզիկներին։
-Պարգևատրումները ոգևորում են, բայց այդ ամենը պետք է բավական ճիշտ կազմակերպել, որ ունենա իր հետագա արդյունքը։ Նախարարությունն  անփոփել է 22-րդ խաղերի արդյունքները։ Ուսանողական մարզական ֆեղերացիան յուրաքանչյուր միջոցառման ավարտին իրականացնում է պարգևատրումներ,  տալիս է նաև հետագա նախանիշները։ Տվյալ դեպքում մենք տարին դեռ չենք ամփոփել՝ որպես ուսանողական մարզական ֆեդերացիա, նախատեսում ենք տարվա ամփոփումն իրականացնել մինչև տարեվերջ։ Կհրավիրենք բոլոր բուհերից համապատասխան անձանց, նրանց կներկայացնենք մեր կատարած աշխատանքը, կտեղեկացնենք 2022-ին կատարվելիք աշխատանքների մասին և կիրականացնենք պարգևատրումներ։
2021-ն անցել է շատ ավելի լավ, քան 2020-ը փորձել ենք իրականացնել մի քանի միջոցառում՝ 21-րդ խաղերը մեր ուժերով բուհերի հետ, 22-րդ խաղերը՝ նախարարության հետ․մեզ մնացել է միայն ամփոփել տարին։ Կարծում եմ, որ 2021-ը կդառնա հիմք՝ 2022-ն ավելի լավ անցկացնելու համար։


-Իսկ ի՞նչ է սպասվելու հաջորդ տարի։
-Խոսելով 2022-ի նախաձեռնությունների մասին, իսկ դրանք քիչ չեն, պետք է նշեմ, որ մարտից սկսելու ենք 23-րդ ուսանողական մարզական խաղերը, որոնց ծրագիրն արդեն պատրաստ է, որը նախատեսում է իրականցնել թե՛ առաջնություններ, թե՛ լիգաներ տարբեր մարզաձևերից։ Այդ ամենը հիմնականում իրականացվելու է ուսանողական մարզական ֆեդերացիայի և բուհերի սերտ համագործակցության արդյունքում։ Պետության կողմից այս պահին դեռ գումար նախատեսված չէ։ Պետության կողմից ֆինանսավորում է նախատեսված ամառային ունիվերսիադայի համար, որը կայանալու է Չինաստանում։ Այն համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառում է։ Բացի ունիվերսիադայից, հաջորդ տարվա համար շատ կարևոր են աշխարհի ուսանողական տարբեր ձևերի առաջնությունները և գավաթները, ինչպես նաև եվրոպական համալսարանական խաղերը, որոնք կայանալու են Լեհաստանում։ Խոսելով աշխարհի առաջնություններից, պետք է նշեմ, որ մեծ ցանկություն կա մասնակցելու շախմատի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Բելգիայում և մենամարտային մարզաձևերի ուսանողական աշխարհի գավաթին, որը կայանալու է Ռուսաստանում։ Այս միջոցառումներից շատ մեդալների ակնկալիքներ ունենք։
Նշեմ, որ ուսանողական  սպորտը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի և սպորտի զարգացման ու քարոզման լավագույն միջոցն է, որովհետև շահառուները հենց երիտասարդներն են։ Ինչպես նաև ամբողջ աշխարհում ուսանողական սպորտը դիտվում է որպես բարձրագույն նվաճումների սպորտի որոշակի աստիճան, որն անցնելուց հետո մարզիկները բավական լավ հաջողությունների են հասնում։ Պետք է ուշադրությունն ավելի մեծացնել, բայց ես միտված եմ ոչ թե հույսը դնել միայն պետական աջակցության վրա, այլ գտնել հովանավորներ, կազմակերպվել, համագործակցել բուհերի հետ՝ այնտեղ ունենալով համապատասխան կառույցներ իրենց բյուջեներով, որոնք և կիրականացնեն ամբողջ աշխատանքը։

Սպորտ ուսանողական խաղեր Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա Հովհաննես Գաբրիելյան ունիվերսիադա խմբագրի ընտրանի հարցազրույց

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին