f

Անկախ

Արևմուտքն Ուկրաինայի ձեռքերով շագանակներ կհանի՞ կրակից


 

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն․ այս հարցը վերջին ամիսներին աշխարհում շատերին է հուզում։ Ռուսաստանի քաղաքացիներն, օրինակ, համոզված են, որ նման զարգացում հնարավոր է։ Ռուսաստանում անցկացված հարցման համաձայն՝ քաղաքացիների 75 տոկոսը չի բացառում ռուս-ուկրաինական պատերազմի հնարավորությունը։ Որպես պատերազմի սադրիչ և հիմնական մեղավոր հարցվածների 68 տոկոսը համարում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Փորձագիտական շրջանակները ևս չեն բացառում պատերազմի հնարավորությունը։ Նրանք ևս փաստում են, որ դա կարող է տեղի ունենալ, եթե Ուկրաինան, ուղղորդվելով Արևմուտքի կողմից, արկածախնդրության դիմի։ Նման մտահոգություն է հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ օրեցօր ավելացող արևմտյան ռազմական խորհրդատուների ներկայությունը կարող է Ուկրաինային արկածախնդրության մղել։ 

Եվ չնայած արևմտյան լրատվադաշտում չի հանդարտվում աղմուկն առ այն, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա և որպես ռազմական գործողությունների մեկնարկի ժամկետ նշում են 2022-ը, Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ինքը նման մտադրություն չունի։ 

Նշենք, որ ամռան ամիսներից ի վեր Ռուսաստանը ռուս-ուկրաինական սահմանին զորքեր և զինտեխնիկա է կենտրոնացրել։ Ըստ լուրերի՝ ներկայում ռուս-ուկրաինական սահմանին կենտրոնացած է շուրջ 100 հազար ռուս զինծառայող, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին այդ թիվը կհասնի 175 հազարի։ Ռուսաստանը պնդում է, որ իր երկրի ներսում ինքն ազատ է զորքը տեղաշարել ինչպես ցանկանա։ Եվ զորքի տեղաշարժը երկրի ներսում չի նշանակում, որ որևէ երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն ունեն, ընդամենն արձագանքում են իրենց երկրին ուղղված արտաքին սպառնալիքներին  ի դեմս ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման։

 Ավելին, Ռուսաստանը պահանջում է, որ Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ն հետ կանչի իր հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բացի այդ Ռուսաստանը երաշխիքներ է պահանջում, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք և անդամ կամ ոչ անդամ երկրում, որը սահմանակից է Ռուսաստանին, չի տեղակայի զինտեխնիկա, որը կարող է դիտարկվել որպես սպառնալիք ուղղված Ռուսաստանին։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, սակայն, արդեն իսկ մերժել է Ռուսաստանի պահանջը, Հյուսիսատլանտյան դաշինքից հայտարարել են, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միայն այդ կառույցի անդամ երկրների և Ուկրաինայի որոշելիքն է, Ռուսաստանն այդտեղ որևէ ասելիք չունի։ 

Ինչևէ, չնայած ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակաբար զգուշացնում են Ռուսաստանին, թե ինչ կործանարար կլինի իր համար Ուկրաինայի հետ հնարավոր ռազմական բախումը, բայց և մյուս կողմից ակնհայտ է դառնում, որ սպառնալիքներն ընդամենը տնտեսական դաշտում են, ռազմական դաշտում Ուկրաինայի կողքին կանգնելու ցանկություն, կարծես, ոչ ոք չունի։ ԱՄՆ-ն, օրինակ, նախագահի մակարդակով հայտարարել է, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում իրենք Ուկրաինա զորք ուղարկելու հարց անգամ չեն քննարկել: Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն զորք կուղարկի Ուկրաինայի հարևան այն երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են, քանի որ դաշնագրով միայն այդ երկրների առջև նման պարտավորություններ ունի։ Բայդենը նաև հայտարարել է, որ զգուշացրել է ՌԴ նախագահ Պուտինին, որ հնարավոր պատերազմի դեպքում կիրառելու են կործանարար տնտեսական պատժամիջոցներ։ Ռուսաստանից, ի դեպ, հայտարարել են, որ Արևմուտքը պետք է որ արդեն հասկացած լիներ, որ տնտեսական պատժամիջոցներն արդյունավետ չեն, որ ՌԴ դեմ պատժամիջոցներից  չեն շահում նաև նույն եվրոպական երկրները։ 

Ուշագրավ է, որ Ուկրաինան, հասկանալով, որ միայնակ ՌԴ-ին դիմակայել չի կարող, պարբերաբար ուղերձներ է ուղարկում եվրոպական երկրներին։ Օրինակ, զգուշացնում է, որ հնարավոր պատերազմի դեպքում մի քանի միլիոն փախստական է թակելու ԵՄ դռները։ Կամ, որ Ուկրաինան աշխարհագրորեն Եվրոպայի կենտրոնում է և Ուկրաինային պատուհասած պատերազմը միայն այդ երկրով չի սահմանափակվի։ Ավելին, նախարարի մակարդակով երրորդ համաշխարհային պատերազմ են կանխատեսում հնարավոր ռուս-ուկրաինական ռազմական բախման պարագայում։ 

Միևնույն ժամանակ տարբեր փորձագետներ հաշվարկներ են հրապարակում, թե հնարավոր պատերազմի դեպքում որքան կկարողանա դիմակայել Ուկրաինան։ Ըստ տարբեր հաշվարկների՝ միայնակ պայքարի դեպքում 3-6 օրում Կիևը կընկնի։ Ուկրաինացի փորձագետները, մատնանշելով կանխատեսումները, իրենց իշխանություններին հապշտապ ռազմապես հզորանալու կոչեր են անում։ Եվ մինչ Ուկրաինայում փորձում են արևմտյան գործընկերներից գոնե այդ հարցում աջակցություն ստանալ, օրերս պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն հետաձգել է Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական աջակցության տրամադրումը։ Պատճառաբանվում է, որ ՌԴ հետ բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու ժամանակ են տվել այսպիսով։ Այս իրողությունն Ուկրաինայում դժգոհություններ է առաջացրել։ 

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրվելիս խոստացել էր Դոնբասում առկա ճգնաժամը լուծել բանակցությունների միջոցով՝ նշելով, թե պատերազմն այդ  հարցի լուծման տարբերակ չէ։ Նույն Զելենսկին այժմ, մոռանալով իր խաղաղասիրությունը, հայտարարում է, որ սահմանային լարվածությանը միայն մեկ պատասխան ունեն, որը ի ցույց են դրել 2014-ին, երբ զենքը ձեռքին պաշտպանել են իրենց երկրի տարածքները։ 

Այս պայմաններում ռուսական փորձագիտական շրջանակները նշում են, որ Արևմուտքը և Ուկրաինան մղում են Ռուսաստանին ռազմական գործողությունների․ եթե մեղադրում ու պատժում են չարածի համար, ավելի լավ է անել, օգուտներ ունենալ ու նոր միայն պատժամիջոցների հետևանքները կրել։ Այստեղ մնում է հարցը՝ ի վերջո Արևմուտքն Ուկրաինայի ձեռքով շագանակներ կհանի կրակից, թե դեռ ոչ։ 


 

Ուկրաինա Ռուսաստան խմբագրի ընտրանի Պատերազմ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին