f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Խնդիրները հաղթահարում ենք միահամուռ աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ»


Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մարզիկներին, մարզաձևի երկրպագուներին և առհասարակ մարզասերներին միջազգային մրցաշարերի տեսքով հաճախ է «վոլեյբոլային տոներ» պարգևում։
Վերջերս Երևանում հերթական անգամ անցկացվեց Արևելյան Եվրոպայի երկրների Մ18 տարեկան տղաների առաջնությունը, որին մասնակցեցին 7 թիմեր։ Հետաքրքիր և դիտարժան պայքարում, համառ խաղի արդյունքում ստուգատեսի հաղթող ճանաչվեց Լեհաստանի թիմը։
Անկախի հետ զրույցում Հայասատնի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը խոսում է առաջնության անցկացման, հանդիպած դժվարությունների, մեր թիմի ելույթների, մարզաձևում առկա  խնդիրների և դրանք հաղթահարելու նախապայմանների մասին։


-Պարոն Ասմարյան, վոլեյբոլի ֆեդերացիան հերթական անգամ  Երևանում պատասխանատու մրցաշար հյուընկլալեց։ Ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի՞։
-2-րդ անգամ էինք անցկացնում  առաջնությունը Հայաստանում։ Այս անգամ մասնակիցները թեև ավելի քիչ էին, բայց որակապես ավելի ուժեղ էին։ Խաղային օրերն էին ավելի շատ, շրջանաձև համակարգով էին հանդես գալիս թիմերը։ Օրական 3 խաղ էր անցկացվում, ինչը բավական բարդ է, հատկապես մեր երկրի համար, որն այսքան խնդիրներ ունի։ 
Առաջին հայացքից ամեն բան պարզ և հեշտ է թվում, բայց պահանջները շատ-շատ են։ Մրցաշարը դարձել է Եվրոպայի առաջնության առաջին ռաունդ, ուստի պահանջներն էլ շատ էին Եվրոպայի վոլեյբոլի  ֆեդերացիայի կողմից։ Խաղերի համար վիճակագիր էր հարկավոր, որը մենք չունեինք, օնլայն տարբերակով Ուկրաինայի միջոցով այդ հարցը կարգավորեցինք, էլեկտրոնային արձանագրությունների հարցն էլ լուծեցինք Ռուսաստանի միջոցով, այն խնդիրները, որոնք ընթացքում առաջացան, կարողացանք հաղթահարել և  անցկացնել առաջնությունը։ Հերթական անգամ կարողացանք պատվով դուրս գալ, թիմերը բոլորը գոհ գնացին մեր երկրից։


-Կարծես թե հաճելի ավանդույթ է դարձել մեր երկրում միջազգային պատասխանատու մրցաշարերի անցկացումը, ինչը գրեթե չենք հանդիպի անհատական, առավել ևս թիմային այլ մարզաձևերում։ 
-Արևելյան Եվրոպական երկրները 2021 թվականին անցկացրել են 4 միջոցառում, որից 2-ը կայացել է Հայաստանում։ Վստահությունն այնքան է մեծացել մեր երկրի, ֆեդերացիայի նկատմամբ, որ շատ հաճախ են հնարավորություն ընձեռում մրցաշարերն անցկացնել մեր երկրում։ Վստահություն ենք ձեռք բերել։ Իհարկե լինում են խնդիրներ, որոնք մենք հաղթահարում ենք միահամուռ  աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ։ 
Նշեմ, որ ֆեդերացիայի ողջ անձնակազմը, կամավորները՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողները, Աբովյանի Գեղաշեն գյուղի մարզիկները, խաղային օվա ավարտից հետո չէին հեռանում, ցանկություն էին հայտնում ամեն ինչով օգնելու։ Անպայման ցանկանում էին այդ ամենի մասնակիցը լինել ու հնարավորինս օգնել, ինչը շատ կարևոր է։ Նաև այդ կերպ են երեխաները առնչվում վոլեյբոլի հրաշալի աշխարհին։  Մենք շնորհակալագրեր հանձնեցինք բոլոր կամավորներին․ հետաքրքիր միջոցառում ստացվեց։


Նշեմ, որ Գեղաշենի աղջիկների թիմը այս տարվա Մ13 տարեկանների Հայաստանի առաջնության չեմպիոնն է։ Նրանց համայնքը մարզչի՝ Անդրանիկ Թադևոսյանի գլխավորությամբ շատ ակտիվ է։ Վերջինս մասնակցել է Սլովենիայում կայացած մարզչական սեմինարի։ Գեղաշենի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, նաև վոլեյբոլի մարզիչը։ Լինելով ֆուտբոլիստ՝ շատ ակտիվ է վոլեյբոլում և նվիրված։ Երիտասարդների մեջ շատ ունենք գործը սիրողներ, մենք էլ փորձում ենք ամեն կերպ նրանց պահել, աջակցել, ոգևորել։


-Խաղային առումով առաջնությունը կարելի՞ է ստացված համարել։ Մեր թիմի ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Ըստ իս՝ առաջնությունը կայացավ, շատ հետաքրքիր հանդիպումների ականատես եղանք։ Մեր թիմից սպասելիքներն ավելի շատ էին, բայց խաղային փորձի պակասը, տարիքային խմբին չհամապատասխանելը խանգարեցին տղաներին։ 
Ապագայում նմանատիպ առաջնություններ էլի կանցկացվեն, պլանավորում ենք եզրափակիչ փուլ բերել Հայաստան, պարզապես մարզադահլիճների հարցը պետք է լուծվի, ավելի բարդ նպատակ ենք դրել մեր առջև։ Այդ ժամանակ մարզիկների ընտրությունն ավելի ճիշտ կկատարենք։ Մեր առաջին խնդիրը մարզիկների հասակն է։ Մեր երեխաները բարձրահասակ չեն։ Զիջում ենք առաջինը հասակով, հետո հոգեբանորեն, ֆիզիկապես, տեխնիկապես, մարզիչների պատրաստվածությամբ։ Այդ թերությունները պետք է ժամանակի հետ շտկենք, կարողանանք հասնել գոնե միջին մակարդակի։ Նշեմ նաև, որ Արևելյան Եվրոպայի երկրների թիմերը բոլորն ուժեղ են։ Եթե մենք խաղայինք Բալկանյան երկրների, Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ, հաստատ ավելի լավ արդյունքներ կունենայինք, բայց այժմ խաղում ենք ուժեղ վոլեյբոլային երկրների հետ, որոնք են Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը․ նրանք մեզնից մի քանի գլուխ բարձր են, և հնարվորությունները հաղթելու, ինչ-որ բանի հասնելու պակասում են։ Պետք է նախ ճիշտ ընտրություն կատարենք հասակի առումով, և այդ հարցը լուծելուց հետո նոր շարժվենք առաջ։ Մարզիչների համար հասակը պետք է լինի առաջնային չափանիշ։


-Մրցաշրջանը թեև մոտենում է ավարտին բայց մրցաշարերի անցկացման առումով ֆերդերացիան, ինչպես միշտ, բուռն գործունեություն է ծավալում։
- Դեկտեմբերի 9-ից-12-ը Վանաձորում պետք է կայանար Ալեքսանդր Մամունցի անվան  մրցաշարը, որը  քովիդի պատճառով հետաձգվեց։ Դեկտեմբերին 14-ին կմեկնարկի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 5-րդ փուլը։ Էջմիածնում  էլ  կկայանա Պերճ Խաչատրյանի անվան հուշամրցաշարը, որով կավարտենք այս տարվա միջոցառումները։ 
Տարվա կտրվածքով 26-27 միջոցառում ենք անցկացրել։ Դրական տեղաշարժեր ու փոփոխություններ են եղել բարձրագույն խմբում՝ խաղերի քանակի ավելացմամբ։ Կարևոր ձեռքբերումներից է տղամարդկանց առաջնությունում խաղերի քանակի՝ փուլերի ավելացումը։ Մարզիկները երբեմնչեն դիմանում բեռնվածությանը, սակայն   տեմպի մեջ են, միշտ լավ մարզավիճակում։ Աղջիկների առաջնությունն էլ անցկացնում ենք 3 փուլով։ 
Մեր առաջին նպատակը մանկապատանեկան վոլեյբոլն է, որ հետագայում որակյալ խաղացողներով համալրենք մեծահասակների հավաքականը, այլապես ոչինչ չի ստացվի։
Նշեմ, որ սեպտեմբերին անցկացրել ենք լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնություն․ մեր թիմը` Ասլանյան Խաչատուր-Նազարյան Վահե զույգով,  բավական լավ արդյունք է գրանցել՝ 5-րդ տեղ (14 թիմերի մեջ)։ Հնարավորություն ունեինք ավելի բարձր դիրք գրավելու, սակայն Խաչատուրը վնասվածք ստացավ, և պայքարը չշարունակեցին։ Կարևոր է, որ հաջորդ մրցաշրջանի համար վարկանիշ ձեռք բերեցին։ Մնում է կարողանանք  նրանց ուղարկել դուրս՝ խաղալու։ Քովիդի հետ կապված շատ սահմանափակումներ են առաջանում։ Բոլոր միջոցառումները տեղափոխում են Թուրքիա։ Ֆեդերացիան էլ սկզբունքային է՝Թուրքիա մրցաշարերի չենք գնում։ Ձյան վրա վոլեյբոլի Եվրոպայի տուրն էլ է կայանալու Թուրքիայում․ ստիպված բաց ենք թողնում։ Նշեմ, որ առաջարկներ ունեինք կրկին մեզ մոտ ձմեռային վոլեյբոլի մրցաշար անցկացնելու, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարող ստանձնել պատասխանատվությունը․ միյան 6000 դոլար մրցանակային ֆոնդն է։ Ձյան վրա վոլեյբոլի տարածումը մեծ թափով սկսեց, բայց որոշակիորն կանգ առավ։ Քանի որ մարզաձևն առայժմ օլիմպիական չէ, գուցե աջակցություն չստանանք պետության կողմից։ 2020 թվականին, թեև անցկացրինք Եվրո տուր, մեր թիմն էլ գրավեց 3-րդ տեղը,   սակայն այն ժամանակվա պատկան մարմինների կողմից որևէ արաձագանքի չարժանացանք։ Հիմա իրավիճակն այլ է․ գիտենք, որ դիմենք որևէ հարցով, պատասխան և աջակցություն  կստանանք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից։ Վերջինս ամեն կերպ փորձում է օգտակար լինել՝ ի տարբերություն նախկին պատկան մարմինների։  
 

վոլեյբոլ Սպորտ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա Կարեն Ասմարյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին