f

Անկախ

Ժողովուրդ բառը Նիկոլի ձեռքի ամենալավ աշխատող գործիքներից ա


Շարքս ընդհատվել էր, որովհետև Մոդեռնայի երկրորդ դեղաչափից հետո տաքությունս շատ էր բարձրացել, մի քանի օր գրել չէի կարողանում, թուլացած ուժս մենակ կարդալուն էր հերիքում։ Ֆեյսբուքի նյուզֆիդի մեջ խրվեցի, կարդացի կարդացի ու տեսա որ մեր քաղաքական և հանրային դաշտի տարբեր թևեր մի հարցում ընդհանուր հայտարարի են եկել՝ թե մեր ժողովուրդը վատն ա, շատ վատն ա։

Քաղաքական մի թևն ասում ա՝ մեր ժողովուրդը վատն ա, արժանապատվություն չունի, փոխանակ Քոչարյանին ընտրեր գնաց կապիտուլյանտ Նիկոլին ընտրեց։ Մյուս թևն էլ ասում ա՝ մեր ժողովուրդը անխելք ա, ոչմիթիզականության գերին ա, ժամանակին Լևոնին չլսեց, թողեց որ Լևոնի տեղ Ռոբերտը գա, վերջն էլ Նիկոլին բերեց մեր գլխին։ Մեր պարտությունը տարբեր ձևով՝ հակառակ կողմերից բացատրելով հանդերձ, երկու կողմն էլ մի հարցում իրար հետ համաձայն են՝ թե մեր ժողովուրդը վատն ա, արժանի ա նրան ինչ որ եղավ ։ Տխուր տխուր տխուր ա շատ էս պատկերը։

Ժողովուրդ բառը Նիկոլի ձեռքի ամենալավ աշխատող գործիքներից ա։ Հիշում եք երևի՝ ոնց էր հետևողականորեն, իրա ելույթներում, ժողովրդին հակադրում էլիտային։ Ու հիմա Նիկոլի ծրագրածը հայոց էլիտան իր իսկ ձեռքով փորձում ա ավարտին հասցնել։ Այ քեզ բան։

Իսկ իրականում, եթե պոպուլիստների շատ սիրած ժողովուրդ տերմինը մի պահ հանգիստ թողնենք, պարզ կտեսնենք որ անցած տարվա մեր պարտությունը անցած երեսուն տարում գործված քաղաքական սխալների արդյունքն էր։

Մենք հաղթեցինք պատերազմում, բայց հետո չկարողացանք կառուցել էդ հաղթանակը պահելու ընդունակ պետություն։ Չկարողացանք, ձախողեցինք։ Թե որ քաղաքական ուժի, որ նախագահի «ավանդը» կոնկրետ տոկոսներով որքան էր էդ չկարողանալու մեջ՝ հիմա ճշտելը ճիշտ չի, հիմա հաստատ դրա ժամանակը չի։ Բայց որ անկարողությունը քաղաքական էր, դրանում ոչ մի կասկած։ Պետությունը կառուցում են ազգի քաղաքական և մտավոր էլիտաները։ Պետության կառուցումը հաջողում կամ ձախողում են ազգի էլիտաները, ոչ թե ժողովուրդը։

Իհարկե, էդ ձախողումի կամ հաջողումի մեջ էական դեր ա խաղում նաև հանրության մասնակցությունը, բայց հանրության ակտիվությունն ու դրա բովանդակությունը մեծապես կախված են դարձյալ քաղաքական ուժերից, քաղաքական ուժերն են, որ մոտիվացնում և ոտքի են հանում հանրությանը։ Ու եթե անցած երեսուն տարիների ընթացքում «ձեզ գռփեցին-թալանեցին» պարզունակացված-ապաքաղաքականացված-հայհոյականացված դիսկուրսը էն աստիճան էր մոնոպոլ դիրք գրավել Հայաստանում, որ դրա միջոցով Նիկոլի նման մեկը նախ «Մերժիր Սերժին» կարգախոսով եկավ իշխանության, իսկ հետո, մեր պարտությունից հետո, «Թույլ չտանք նախկինների վերադարձը» կարգախոսով վերընտրվեց, դա ոչ թե հայ ժողովրդի, այլ հայոց քաղաքական և մտավոր էլիտաների մեղքն ա, որոնց երեսուն տարվա աշխատանքը բերեց հասցրեց նման ողբերգական արդյունքի։

Ինչո՞ւ ա էս ամեն ինչը հասկանալը շատ շատ կարևոր։ Որովհետև երբ ամեն ինչ գցում ես «ժողովրդի մտածողություն» ասվածի վրա, դու ելքի դռները փակում ես․ ժողովրդի մտածողությունը ոչ մեկ տարում, ոչ էլ անգամ մեկ տասնամյակում փոխվող բան ա։ Այնինչ եթե գտնես կատարվածի քաղաքական պատճառները, իրավիճակ փոխելը կդառնա հնարավոր։ Կատարածդ քաղաքական սխալները հասկանալով՝ պատմությունն իհարկե հետ չես շրջի և չես փոխի ինչ որ արդեն եղել ա, բայց ապագայի վրա ազդել, ապագան նոր ձևով կառուցել կարող ես։ Հենց էդ էլ պետք ա փորձել անել։ Եթե ուզում ենք ոչ թե ողբալ Հայաստանի վրա, այլ վերածնել Հայաստանը։

/շարունակելի/

սկիզբը՝

Ա․https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158621870328494

Բ․

https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158623692638494

Գ․

https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158627327923494

Դ․

https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158629751998494

#ոնցկանգնենքոտքի

Ո՞ՆՑ ԿԱՆԳՆԵՆՔ ՈՏՔԻ

Մարինե Պետրոսյան ՖԲ Գրառում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին