f

Անկախ

Սովորելը չի խրախուսվում․ երբ ԿԳՄՍՆ-ն ունքը սարքելու փոխարեն աչքն է հանում


12-րդ դասարանցի Միլենան դեկտեմբերից այլևս հայոց լեզու և գրականություն կրկնուսույցի մոտ չի պարապի։ Ասում է՝ երբ պարզ է դարձել, որ տնտեսագիտության ֆակուլտետ ընդունվելու համար կարող է ընտրել հայոց լեզու և օտար լեզու քննական առարկաների միջև, ծնողների հետ միասին որոշել են, որ քննական առարկան կլինի անգլերենը։ Ասում է՝ մինչև տարեվերջ զգալի խնայողություն կկատարեն հայոց լեզվի պարապմունքների վրա։ 

Հարցին, թե ինչու է նախապատվությունը տվել օտար լեզվին, ոչ թե մայրենիին, Միլենան ասում է, որ անգլերենի քննությունից վստահաբար բարձրագույն միավորներ կստանա, մինչդեռ հայոց լեզվի թեստերը բարդ են ու այս պարագայում նույն վստահությունն ունենալ չի կարող։ 

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է հաջորդ ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկը։ Ըստ այդմ՝ բոլոր բուհեր և բոլոր մասնագիտություններով ընդունելության համար դիմորդները կհանձնեն միասնական քննություն 2 առարկաներից։ Այն մասնագիտությունների պարագայում, որոնց ընդունելությունը  նախկինում երկուսից ավել քննություն էր ենթադրում, դիմորդները քննական առարկաների միջև  ընտրելու հնարավորություն կունենան։ Օրինակ, տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար դիմորդը քննություն կհանձնի մաթեմատիկայից և օտար կամ հայոց լեզվից։ Իրավագիտության ֆակուլտետի դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից և էլի կընտրեն հայոց լեզվի և օտար լեզվի միջև։ 

Միլենան ակամա հաստատում է մասնագետների մտահոգությունները, որ ընտրության պարագայում հայոց լեզուն և հայոց պատմությունը որպես բարդ քննական առարկաներ երկրորդ պլան կմղվեն, ինչն էլ իր հերթին կանդրադառնա ապագա սերունդերի՝ այդ առարկաների իմացության մակադակի վրա։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը փաստում է՝ գաղտնիք չէ, որ շատ  աշակերտներ սովորում են ըստ քննությունների, այսինքն  եթե այդ առարկայից քննություն կա, սովորում են, եթե չկա, այդ առարկաները երկրորդական  են համարում և անտեսում։ Եվ, հետևաբար, որոշ առարկաների ոչ քննական դառնալն իր ազդեցությունը կունենա աշակերտների սովորելու մոտիվացիայի վրա։ 

Խաչատրյանը նաև նշում է՝ կարևոր չէ, թե քանի առարկաներից քննություն կհանձնեն դիմորդները, կարևորը կրթության որակն է, որի վրա էլ պետք է կենտրոնանալ։ 

Սերոբ Խաչատրյանի հետ համամիտ է նաև Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրեն  Վարդան Ավետիսյանը։ «Անկախի» հետ զրույցում նա  ասում է, որ քննական առարկաների նվազեցմամբ նեղացնում ենք աշակերտների ուշադրության շրջանակը։ «Աշակերտը կսկսի ավելի շատ ուշադրություն դարձնել այն երկու առարկաներին, որոնցից քննություն է հանձնելու։ Իսկ առարկան, որից այլևս քննություն չի հանձնելու, նույն փութաջանությամբ չի սովորի»,- ասում է նա։ Ավետիսյանը չի բացառում նաև, որ ընտրելու հնարավորության պարագայում աշակերտներն ավելի շատ նախապատվություն կտան օտար լեզուներին։ «Բնականաբար, բոլոր դիմորդները ձգտելու են հեշտին, սա շատ բնական է։ Եթե մի բանի հնարավոր է հասնել ավելի հեշտությամբ, բնականաբար կընտրեն  այդ տարբերակը,- ասում է Ավետիսյանը և խնդրի լուծման իր տարբերակն առաջարկում-։ Կարևոր է, որ բոլոր առարկաների բարդության աստիճանը հավասարեցվի։  Ծավալի  և առաջադրանքների բարդության առումով առարկաները պետք է հավասարեցվեն։ Այս պարագայում դիմորդը կառաջնորդվի սկզբունքով, թե որ առարկան է իր մասնագիտության պարագայում ֆունդամենտալ»։

Ավետիսյանը շեշտում է՝ մինչ այս պահը այդ հավասարությունն ապահովված չի եղել, փորձը ցույց է տալիս, որ օտար լեզվից ավելի հեշտ է եղել բարձր գնահատական ստանալը։ 

Նրա համոզմամբ՝ նման խնդիրներ չեն առաջանա, եթե անցում կատարվի առանց քննությունների ընդունելության․ «Եթե մենք ունենք ավագ դպրոց, ուրեմն ամեն  ինչ պետք է անենք ավագ դպրոցի դերակատարությունը մինչև վերջ իրացնելու համար: Պահանջ պետք է դրվի ավագ դպրոցի առջև և պետության պահանջը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար ռեսուրսներ և գործիքակազմ պետք է տրվեն։ Աշակերտը բուհ պետք է  գնա դպրոցից,  ոչ թե միջնորդավորված ընդունելության քննությունների միջոցով, որը, ինչպես տեսնում ենք, առարկաների ու սովորելու նկատմամբ կամընտրական վերաբերմունքի է հանգեցնում։ Ավագ դպրոցում ուսանելու երեք տարիների ընթացքում բոլոր առարկաներից ստացած կրեդիտները պետք է հնարավորություն տան  սովորողին բուհ ընդունվել։ Կարծում եմ՝ դա ավագ դպրոցի կայացմանն էլ շատ կօգնի»։

Ավետիսյանը վստահ է՝ այդ պարագայում աշակերտն ավագ դպրոց կմտնի իսկապես սովորելու, ոչ թե քննական երկու առարկաներին պատրաստվելու և մնացած առարկաներից արարողակարգային գնահատականներ ատեստատով իր հետ տանելու համար։ 

 

բուհ ընդունելության քննություն խմբագրի ընտրանի համալսարան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին