f

Անկախ

Կրեմլը հաստատեց. Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում


Նախատեսված են նաև Պուտինի և Փաշինյանի ու Պուտինի և Ալիևի առանձնազրույցները։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։

«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,–, հայտնում է Կրեմլը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախանշված հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի և եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։

Նշվում է նաև, որ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Նախատեսված են նաև Պուտինի և Ալիևի ու Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցները։

Նշենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից երեկ` նոյեմբերի 22-ին հայտնել էին,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։

«Այս պահին նման տեղեկություն չկա։ Վարչապետի բոլոր հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրվում է», – նշել էին կառավարության մամուլի ծառայությունից։

Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ևս հանդիպել:

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում Սոչի Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին