f

Անկախ

Սլավիկ Հայրապետյան․ «Կարճ ծրագրից հետո կարողացա ինձ հավաքել և հնարավորինս հաջող հանդես գալ»


Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած գեղասահքի Tallinn Trophy 2021 մրցաշարում Հայաստանի գեղասահքի հավաքականաի առաջատար մենասահորդ  Սլավիկ Հայրապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր (կարճ ծրագրում հայ մարզիկը 9-րդն էր, ազատում՝ երկրորդը)։
Ուշագրավ է, որ Սլավիկը կարճ ծրագիր կատարեց մայրիկի՝ լուսահոգի Արմինե Հայրապետյանի վառ հիշատակին նվիրված երգի ներքո։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը մեկնաբանում է ելույթները՝ խոսելով առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք տալինյան մրցաշարում երրորդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ, ինչ սակայն Ձեր ուժերի գագաթնակետը չէ։ Ի՞նչը չստացվեց։
-Tallinn Trophy–ը ստուգողական մրցում էի ինձ համար։ Ես մեկնել էի Տալին առաջատարի կարգավիճակով, ինչը սակայն ինձ թուլացրեց և կարճ ծրագրից հետո հայտնվեցի վերջին հորիզոնականում։ Ելույթից հետո կարողացա ինձ հավաքել, նորից վերգտնել և ազատ ծրագրում հնարավորինս հաջող հանդես գալ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մասնակցությունը։
- Փորձի առումով շատ կարևոր էր․ հասկանալի պատճառներով քիչ ստուգատեսերի եմ մասնակցել վերջին 2 տարվա ընթացքում։ Կարող էի ավելի լավ հանդես գալ․ բարկացնում է այն, որ հստակ գիտեմ՝ կարող էի անել ավելին՝ հատկապես մրցակիցներիս ծանոթ լինելով և իմ հնարավորությունները գիտակցելով։ Կան շատ թերություններ, որոնց վրա մրցաշարից անմիջապես հետո սկսել ենք աշխատել, քանի որ դեկտեմբերի 15-20-ը մասնակցելու եմ Շվեյցարիայում կայանալիք  Ունիվերսիադային․ քիչ ժամանակ ունենք։


-Ծրագրերում փոփոխություններ կա՞ն։
- Կարճ ծրագիրն ամբողջությամբ փոխվել է։ Ես ելույթ եմ ունենում լուսահոգի մայրիկիս նվիրված երգի ներքո։ Ազատ ծրագրում փոփոխություններ չկան։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
- Ունիվերսիադայի նախապատրաստական փուլն անցնում եմ Ռուսաստանում՝ հագեցած մարզումներով։ Տրամդրվել եմ, որ առաջիկյում ունեմ մրցում, որտեղ թեժ պայքար է սպասվում։ Այդ ամենն ինձ համար ներուժ է՝ ամեն օր մարզվելու, ինքս ինձ հետ պայքարելու պարապմունքների ժամանակ, որպեսզի  հնարավորինս լավ պատրաստվեմ։ Մրցումային օրերն ինձ համար միշտ սպասված են, քանի որ այդ ժամանակ եմ կարողանում ցույց տալ  այն, ինչին պատրաստվել եմ ամիսներ շարունակ։


 

Սլավիկ Հայրապետյան Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի միջազգային մրցաշար

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին