f

Անկախ

Ատեստավորումը՝ ուսուցիչներին լռեցնելու և աշխատավարձի բարձրացման թեման փակելու միջոց


Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կրթության որակի բարձրացում չենք ունենա, փոխարենը կունենանք էլ առավել դեմոտիվացված տասնյակ հազարավոր ուսուցիչներ և իշխանություններ, որոնք ամեն առիթով կհայտարարեն, որ իրենք ուսուցիչներին բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն են տվել։ 

Այս տարվա սեպտեմբերին 7 առարկաների ուսուցիչների համար փորձնական կամավոր ատեստավորում է իրականացվել։ Քննությանը մասնակցած 996 ուսուցիչների միայն 47 տոկոսն է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Արդյունքում՝ 468 ուսուցչի աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով։  Ուշագրավ է, որ անցողիկ շեմը հաղթահարել է մաթեմատիկայի ուսուցիչների մոտ 87 տոկոսը, ցուցանիշներով հաջորդիվ Ֆիզիկա (56 տոկոս) և  հայոց լեզու  (41 տոկոս)  առարկաներն են։ Վատագույն ցուցանիշներն արձանագրվել են աշխարհագրություն (20 տոկոս) և քիմիա (11 տոկոս) առարկաներից։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգիչ է համարում այն, որ 30-50 տոկոս հավելավճար ստանալու հնարավորությունից ցանկացել է օգտվել ընդամենը 1000 ուսուցիչ, մինչդեռ կամավոր ատեստավորման կարող էին դիմել 7 առարկաների շուրջ 15 հազար ուսուցիչներ։ 

Անդրադառնալով ուսուցիչների պասիվության պատճառներին՝ Խաչատրյանը մի քանի գործոններ է մատնանշում։ Նախ՝ անորոշությունները շատ էին, չկար հարցերի ու թեմաների շրջանակ, որոնց հիման վրա պետք է թեստերը կազմված լինեին։ Արդյունքում շատերը վախեցան անորոշությունից, մանավանդ որ առաջին անգամ էր նման բան տեղի ունենում։ 

Կրթության փորձագետի  խոսքով՝ ուսուցիչների մի մասը չդիմեց, քանի որ վստահ չէր իր գիտելիքների վրա։ Մի մասն էլ ըմբոստացավ պետական քաղաքականության հանդեպ․ նրանց համար անընդունելի է մոտեցումը, որ պետական համակարգում բոլորի համար  աշխատավարձերի բարձրացումը հենց այնպես է տեղի ունենում, իսկ ուսուցիչները  հավելավճարի համար  պետք է քննություն հանձնեն։ 

«Կային նաև ուսուցիչներ, որոնք լավ էլ պատրաստ էին ատեստավորմանը, բայց չդիմեցին՝ հաշվարկելով, թե ինչ կարող են կորցնել և ինչ շահել»,- ասում է Խաչատրյանը՝ շեշտելով, որ  ատեստավորման  արդյունքները գաղտնի չէին, առնվազն տնօրենին դրանք հասանելի էին, ուստի շատ ուսուցիչներ նախընտրեցին բավարարվել ցածր աշխատավարձով և չվտանգել իրենց վարկանիշը։

«Այստեղ այլ ներբերանգներ ևս կան։ Ունենք ուսուցիչներ, որոնք հիմնական դպրոցում են դասավանդում  և վերջին 10-15 տարիներին ավագ դպրոցի ծրագիր չեն դասավանդել։ Կար նաև այդ մտավախությունը՝ բա՞ որ հարցերը լինեն ավագ դպրոցի  ծրագրից»,- ասում է կրթության փորձագետը։

Խաչատրյանը նաև մտահոգիչ է համարում անցողիկ շեմը չհաղթահարածների թիվը։ Բայց և նշում է, որ այդ ցուցանիշները ուսուցչական համայնքի մասնագիտական  գիտելիքների օբյեկտիվ պատկերը չեն տալիս։ Նա  ուշադրություն է հրավիրում տարբեր առարկաներից անցողիկ շեմը հաղթահարածների տոկոսային մեծ տարբերության վրա։ Ասում է՝ կամ որոշ առարկաների դասավանդումը շատ ցածր մակարդակի վրա է մեր երկրում, կամ թեստերը լավը չեն եղել։ Նշենք, որ քիմիայի ուսուցիչները դիմել էին ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ, որի մեթոդական խորհուրդը թեստերում  սխալներ էր գտել և արձանագրություն ուղարկել ԳԹԿ։ 

Խաչատրյանի խոսքով՝ եթե որոշ առարկաների թեստեր խնդրահարույց են եղել, նշանակում է, ուսուցիչների հանդեպ անհավասար մոտեցում է ցուցաբերվել։ «Միայն ուսուցիչների խնդիրը չէ, պրոցեսն էլ լավ չի կազմակերպվել։ Բայց արդյունքում  ուսուցիչներն են վարկաբեկվում»,- ասում է նա։

Ցուցանիշը սուբյեկտիվ է նաև այն առումով, որ թեստերն ընդամենն ստուգում էին ուսուցիչների հիշելու կարողությունը և որոշակի առարկայական գիտելիքներ։ 

Փորձագետն  ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բարձր գնահատականներ են ստացել այն առարկաների մասնագետները, որոնցից ընդունելության քննություն շատ դիմորդներ են հանձնում․ «Իհարկե, այս քննությունը շատ ավելի լավ կարող են հանձնել կրկնուսույց ուսուցիչները, որովհետև իրենք ավելի վարժված են թեստերին։ Դպրոցի սովորական ուսուցչի համար, որը դիմորդի հետ չի պարապում, անսովոր է»։

Հաշվի առնելով, թե ինչ հետևանքներ են սպասվում ատեստավորումը ձախողած մասնագետներին՝ հետագա գործընթացները մյուս ուսուցիչների համար դառնում է ոչ գրավիչ։ Անցողիկ շեմը չհաղթահարած մասնագետները պետք է պարտադիր վերապատրաստում անցնեն։ «Պարադոքսն այն է, որ  վերապատրաստումը ոչ թե ուսուցիչների մասնագիտական  գիտելիքներն է բարձրացնում,  այլ մեթոդական պատրաստվածությունը։ Այստեղ էլ հակասություն կա․ ատեստավորման ժամանակ ստուգում ես չոր առարկայական գիտելիքներ, բայց  վերապատրաստման ժամանակ տալիս ես գիտալիքներ ՏՀՏ, ներառականության, իրավունքի ոլորտից։ Դրանք ինչպե՞ս են նպաստելու ուսուցչի մասնագիտական գիտելիքների բարելավմանը։ Անիմաստ պատիժ է դառնում,- ասում է Խաչատրյանը։- Ուսուցիչների համար սա դառնում է տուգանային առաջադրանք, չես հաղթահարել, քեզ տուգանում ենք,  գնա վերապատրաստվիր, ընդ որում այնպիսի թեմաներով, որոնք քո թերություններն ընդհանրապես չեն վերացնելու»։

Հարցին՝ արդյոք ստացվում է, որ պետությունն այսպիսով ուսուցիչներին է փորձում լռեցնել, որ աշխատավարձերի բարձրացում չկարողանան պահանջել, Խաչատրյանը դրական  է պատախանում․  «Պետությունը սրանով ընդունում է, որ չի կարող բարձրացնել 37 հազար ուսուցչի աշխատավարձ։ Այս  մեխանիզմով բարձրացնում է լավագույն դեպքում մի քանի հազարի վարձատրությունը, բայց բարձր  ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանում արդեն ունենք ուսուցիչներ, որոնք 100 տոկոս հավելավճար են ստանում։  Այսինքն՝ այս իրողությունն  օգտագործվելու է  քաղաքական և PR նպատակներով։ Միշտ հայտարարվելու է՝ երբ եկանք  իշխանության, ուսուցիչը ստանում էր 100 հազար, մեր օրոք ունեցանք ուսուցիչներ, որոնք ստանում են 200 հազար դրամ»։ 

Կրթության փորձագետն ասում է, որ նույն աշխատանքի դիմաց տարբերակված վարձատրությունն ունի նաև բացասական կողմ․ այդ իրողությունը հանգեցնելու է լարվածության ուսուցիչների միջև։ «Միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ նման քայլերը չեն բերում կրթության որակի բարձրացման»,- ասում է նա և հավելում՝ մի քանի հազար հոգու բարձր վարձատրությունը դեմոտիվացնելու է մնացած տասնյակ հազարներին։

Խաչատրյանը նաև ընդգծում է, որ այսպիսով ավելի է խորանալու քաղաքների ու գյուղերի միջև անհավասարությունը․ եթե քաղաքներում կան հայտնի դպրոցներ, որոնց ուսուցիչները կարող են հեշտությամբ  հաղթահարել այդ թեստերը, որովհետև իրենք կրկնուսույցներ են և աշխատում են տաղանդավոր երեխաների հետ, ապա գյուղի ուսուցիչը շարքային երեխաների հետ է աշխատում, որոնց մեծ մասը հաճախ չի էլ ուզում սովորել։ «Այս տեսանկյունից հետաքրքիր է իմանալ, թե անցողիկ շեմը հաղթահարած ուսուցիչներից քանիսն են գյուղական դպրոցներում դասավանդում»,- ասում է նա։


 

 

կրթություն խմբագրի ընտրանի Սերոբ Խաչատրյան ատեստավորում ուսուցիչ

Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ավելին
Ավելին