f

Անկախ

Այդպես էլ ոչինչ չսովորեց, ոչինչ չհասկացավ...


Նախօրեին Աժ ամբիոնից «հպարտ քաղաքացիների» ուղեղների լվացման հերթական սեանսը մատուցած թուրքի թերմացքը տեղը չի բերում, որ ինչքան կատաղորեն է «դուխ հավաքում» (վայրահաչում) ընդդիմության վրա, այնքան ավելի է «զռռում»` ինչպես է երկտակ «կզել» թուրքի առաջ...

Չի տեսնում, որ ինչքան շատ է «կզում»` կուլ տալով ամեն Աստծո օր սրանց «լափառոշ» բերաններից իր, իր միջոցով`մեր գլխին թափվող վիրավորանքներն ու շրխկան ապտակները, ցինիկաբար փորձում «ինքնահաստատվել» ընդդիմադիրների վրա, այնքան ավելի ակնհայտ է դառնում` ինչ «անհարմար դիրքով» է չոքել յուր տերերի` էրդողանի, ալիևի ոտի տակ և ինքնամոռաց համբուրում, լիզում դրանց կեղտոտ կոշիկները...

Մուտիտի, կռուտիտի, ստի, մանիպուլյացիայի «արքան» իր երազած «խաղաղության դարաշրջանի» կամ, որ նույնն է` հայոց պետականությունը թուրքին մատաղ անելու մոլուցքի մեջ, չի նկատում, որ ինչքան փութաջանորեն է կաշվից դուրս գալիս` մոլորեցնելով իր «ոչխարներին» (թե բա`ալիևը ճիշտ էր, «նախկինները»` սխալ. բանակցությունների սեղանին երբևէ Արցախի դե ֆակտո անկախ կարգավիճակը դե յուրե ամրագրելու, վատագույն դեպքում` «տարածքներ կարգավիճակի դիմաց» ծրագիրը կյանքի կոչելու խնդիր չի եղել` ամբողջ կռիվը «հողեր հանձնելու» համար էր), այնքան ավելի է խճճվում սեփական ստերի և պարզունակ մանիպուլյացիաների թակարդում։

Եվ ինչքան շատ է թութակի պես կրկնում ալիևյան ագիտպրոպի թեզերը, այնքան ավելի ցցուն է դարձնում սեփական մարտնչող տգիտությունը, ի ցույց դնում, որ այդպես էլ ոչինչ չսովորեց, ոչինչ չհասկացավ. ինչպես իշխանության մոտ ընդդիմություն աշխատելու տարիներին չգիտեր, այնպես էլ հիմա` բանակցային գործընթացը տապալելուց, հազարավոր զոհերի, խեղված ճակատագրերի գնով Արցախը հանձնելուց ու Հայաստանն աճուրդի առարկա սարքելուց հետո չգիտի`ինչի մասին էին բանակցությունները...

 

Լիլիթ Պողոսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին